Armenian
133 prayers
հեռացած ամենից, Բացի Քեզանից: Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, այս Կրակով, որ վառվում է ու փոթորկվում արարման աշխարհում պատռիր քողերը, որ խանգարում են ինձ հայտնվել Քո մեծության գահի առջև և կանգնել Քո դարպասների դռների մոտ: Սահմանիր իմ համար, ո՜վ իմ Աստված, ամեն բարիք, որ առաքված է Քո կողմից Քո Գրքում և թույլ մի տուր ինձ հեռու մնալ Քո ողորմածության օթևանից:
Քո իշխանության մեջ է կատարել այն, ինչ Քեզ ցանկալի է: Դու, հիրավի, Ամենաուժեղ ես, Ամենաառատաձեռն: շողացող փայլի, որ բխում է Քո ընծաների արևից, հայտնության կրքոտ սպասումով: Ես աղերսում եմ, ո՜վ ամեն ըմբռնող սրտի Սիրեցյալ և Ցանկություն նրանց, ովքեր մոտեցան Քեզ. արժանացրու Քո սիրեցյալներին լրիվ հրաժարվել իրենց հակումներից և ամուր բռնվել այն բանից, ինչ Քեզ է հաճելի: Հագցրու նրանց, ո՜վ Տեր, առաքինության հագուստներ և լուսավորիր նրանց աշխարհիկից ազատման լույսի ցոլքով: Իմաստունության և ասույթի զորքերը նրանց օգնության կանչիր, որպեսզի նրանք բարձրացնեն Քո Խոսքը Քո ստեղծածների միջև և հռչակեն Քո Գործը Քո ծառաների միջև: Հիրավի, Քո կամքն է կատարել, ինչ կցանկանաս և Քո ձեռքում են բոլոր գործերի ղեկերը: Չկա Աստված Քեզանից բացի Հզոր, Հավերժ Ներող: Արարչի, Քահանապետի, Ամենաբավարարի, Ամենաբարձրյալի, Նրա, Ում օգնությունն է աղերսում ամեն մարդ: Ասա. Ո՜վ իմ Աստված: Ո՜վ Դու, երկնքի ու երկրի Արարիչ, ո՜վ Արքայության Տեր: Քեզ հայտնի են իմ սրտի բոլոր գաղտնիքներն, իսկ Քո Էությունն անըմբռնելի է բոլորի համար, բացի Քեզանից: Դու տեսնում ես այն ամենն, ինչ կա իմ մեջ և այս, բացի Քեզանից, բոլորի ուժերից վեր է: Ընծայիր ինձ Քո ողորմածությամբ այն, ինչ ինձ թույլ կտա կառավարվել առանց ամենի, բացի Քեզանից և նախատեսիր ինձ այն, ինչ ինձ կդարձնի բոլորից անկախ, բացի Քեզանից: Թույլ տուր ինձ հավաքել իմ կյանքի բերքն այս աշխարհում և ապագա աշխարհում: Բացիր իմ դեմքի առջև Քո վերին օգնության դարպասները և ողորմածաբար ի վերուստ առաքիր ինձ Քո բարեհաճությունը և Քո ընծաները: Ո՜վ դու, առատ վերին օգնության Տեր: Թող Քո երկնային օգնությունն իջնի նրանց վրա, ով սիրում է քեզ, և ի վերուստ առաքիր մեզ ընծաները և առատությունները, որոնք Դու ունես: Եղիր ամենաբավարար մեզ համար, ներիր մեր մեղքերը և գթա մեզ: Դու ես մեր Տերը և ամեն արարվածի Տերը: Միայն Քեզ ենք կոչում և Քո բարեհաճությունից բացի, ոչինչ չենք խնդրում: Դու առատաձառնության և վերին օգնության Տերն ես Քո ուժի մեջ աննկուն, Քո նախախնամության մեջ հմտագույն: Չկա Աստված Քեզանից բացի Ամենատիրակալ, Ամենաբարձրյալ: Ի վերուստ առաքիր Քո օրհնանքները, ո՜վ իմ Տեր, ավետաբերների, սրբերի ու առաքինիների վրա: Հիրավի, Դու Աստված ես Աննման, Ամենանվաճող: դարձրու ինձ Քո երկրում Քո սիրո մինարեթ, Քո ստեղծածների մեջ Քո գիտելիքի լուսատու և Քո արքայությունում Աստվածային առատության դրոշ: Ինձ դասիր Քո ծառաներից նրանց շարքերը, ովքեր հրաժարվել են ամենից, բացի Քեզանից, մաքրվել են այս աշխարհի անցողիկ բաներից և ազատվել աննպատակ երազանքների արտահայտիչների սադրանքներից: Սիրտս բերկրանքով լցրու վստահության ոգուց, որը Քո արքայությունից է և լուսավորիր իմ աչքերը Աստվածային աջակցության բազմությունների դիտումով ի վերուստ ալիքներով ինձ վրա առաքվող Քո տիրակալ փառքի արքայությունից:
Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենափառապանծ, Ամենահզոր: Քո շքեղությամբ և Քո ընծաներով շրջապատված: Ազատիր ինձ կրքերի և ցանկությունների գրոհից, գցիր իմ վրայից այս անազնիվ աշխարհի կապանքները, տար ինձ հիացմունքով լցված, Քո երկնային արքայությունը և Քո սպասավորուհիների միջև թարմացրու ինձ Քո սրբության շնչով:
Ո՜վ Տեր, լուսավորիր իմ դեմքը Քո առատությունների լույսով, պայծառացրու իմ աչքերը Քո ամենանվաճ ուժի նախանշանակների դիտումով, իմ սիրտը շոյիր Քո գիտելիքի փառքով, որ ընդգրկում է ամեն գոյը, ուրախացրու իմ հոգին մեծ հրճվանքի մասին Քո կենսարար լուրերով, ո՜վ Դու, հովտային աշխարհի ու երկնային Արքայության Արքա, ո՜վ Դու, տիրակալության ու հզորության Տեր, որպեսզի ես ամենուրեք կարողանամ տարածել Քո նախանշանակներն ու նշանները և հռչակել Քո Գործը և կրել Քո ուսմունքը և ծառայել Քո Օրենքին և բարձրացնել Քո Խոսքը:
Դու, հիրավի, Իշխող ես, Հավերժ Ընծայող, Հզոր, Ամենազոր:#Աստվածային Նախասահմանման Հուշատախտակներից
Ո՜վ Դու, աննման Աստված: Ո՜վ Դու, Արքայության Տեր: Այս հոգիներն իսկությամբ Քո երկնային զորքերն են: Օգնիր դրանց Բարձրագույն Բազմության կոհորտաներով ու հաղթանակ ընծայիր դրանց, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը դառնա գնդի նման ու նվաճի այս երկրներն Աստծու սիրով ու Աստվածային ուսմունքների լույսով: Ո՜վ Աստված: Դրանց սատար կանգնիր և հենարան եղիր` անապատներում ու անտառներում, հովիտներում ու լեռներում, տափաստաններում ու ծովերում, եղիր դրանց բարեկամ, որպեսզի դրանք կարողանան բարձրացնել իրենց ձայնն Արքայության ուժով ու Սուրբ Ոգու շնչով: Հիրավի, Դու Ուժեղ ես, Ամենատիրակալ ու Զորովոր, Դու Իմաստուն ես, Անսացող ու Թափանցող: Աբդուլ-Բահա
(Աղոթքը հայտնված է ԱՄՆ – ի ու Կանադայի Բահայիների համար)
Մեկնելով օտար երկրներ` հավատ ուսուցանելու համար, ամենքը ճանապարհորդությունների ժամանակ թող գիշեր-ցերեկ բարձրացնեն այս աղոթքը.
Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հիացած ու գերված եմ Քո փառքի արքայությամբ, խանդավառված եմ Քո սիրո կրակով մարդկանց միջև, Քո արքայության ավետաբերն եմ այս լայնածավալ ու ընդարձակ հողերում հրաժարված ամենից, բացի Քեզանից, Քեզ ապավինող, մոռացած հանգստի ու հարմարավետության մասին, հարազատ տնից հեռու մնացած, ճամփորդ այս կողմերում, խոնարհ Քո վսեմ Շեմի առջև գետնին ընկած օտարական, հնազանդ Քո բարձրագույն փառքի երկնքների առջև, Քեզ կոչ անող գիշերվա լռության մեջ ու լուսաբացին, Քեզ խնդրող ու աղերսող առավոտյան ու երեկոյան ողորմածաբար օգնիր ինձ ծառայել Քո Գործին, ամենուր տարածել Քո ուսմունքները և բարձրացնել Քո Խոսքն ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում:
Ո՜վ Տեր: Ամրացրու իմ իրանը և արժանացրու ինձ մեծ ջանասիրությամբ ծառայել Քեզ և ինձ մի տրամադրիր ինքս ինձ` միայնակ ու անօգնական այս կողմերում:
Ո՜վ Տեր: Իմ միայնակության մեջ արժանացրու ինձ շփվել Քեզ հետ և այս օտար հողերում դարձիր իմ ուղեկիցը:
Հիրավի, Դու սատարում ես բոլոր նրանց, ում ցանկանաս, այն բանում, ինչ Քեզ ցանկալի է և հիրավի, Դու Ամենազորավոր ես, Ամենահզոր:
(Աղոթքը հայտնված է Կանադայի բահայիների համար)
Նրանք, ովքեր տարածում են Աստվածային բույրերը, պետք է բարձրացնեն այս աղոթքն ամեն առավոտ.
Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, թե ինչպես է այս տկարը խնդրում երկնային ուժ, աղքատն այս աղերսում Քո դրախտային գանձերն, այս փափագողը ձգտում է հավերժ կյանքի աղբյուրին, այս հիվանդը տենչում է խոստացված ապաքինում Քո անսահման ողորմածությամբ, որ Դու նախատեսել ես Քո ընտրյալ ծառաների համար Քո երկնային արքայությունում: Ո՜վ Տեր: Ես չունեմ այլ օգնական, Քեզանից բացի, այլ ապաստան, Քեզանից բացի ու այլ հենարան, բացառությամբ Քեզ: Սատարիր ինձ Քո հրեշտակների զորքով, որպեսզի ես տարածեմ Քո սուրբ բուրմունքները և Քո ուսմունքները Քո ժողովրդի ընտրյալների միջև: Ո՜վ իմ Տեր: Արժանացրու ինձ հրաժարվել ամենից, բացի Քեզանից, ամուր բռնվել Քո առատաձեռնության եզրից, ամբողջությամբ նվիրել ինձ Քո Հավատին, Քո հանդեպ սիրո մեջ մնալ ամուր ու կայուն և պահպանել այն, ինչ նախանշել ես Դու Քո Գրքում: Հիրավի, Դու Հզոր ես, Զորավոր, Ամենապահ:
#(Աղոթքը հայտնված է ԱՄՆ – ի ու Կանադայի Բահայիների համար)
Այս աղոթքը տրված է ուսուցիչներին ու բարեկամներին ամենօրյա ընթերցման համար:
Ո՜վ Դու, բարի Տեր: Գովք Քեզ, քանզի Դու մեզ նախանշեցիր ուղիղ ճանապարհը, բացեցիր արքայության դարպասներն ու Ճշմարտության Արևի միջոցով հայտնեցիր Քեզ: Կույրերին Դու ընծայեցիր տեսողություն, խուլերին Դու տվեցիր լսողություն, Դու հարություն տվեցիր մեռածներին, Դու աղքատներին օժտեցիր հարստությամբ, Դու մոլորվածներին ճանապարհ ցույց տվեցիր, նրանց, ում շուրթերը չորացել էին, Դու դուրս բերեցիր դեպի առաջնորդության աղբյուր, Դու թույլ տվեցիր ծարավ ձկանը հասնել ճշմարտության օվկիանոս և Դու կանչեցիր մոլորված թռչուններին գթասրտության վարդագույն այգի: Ո՜վ Ամենազոր: Մենք Քո ծառաներն ենք ու Քո խղճուկ արարածները, մենք հեռացված ենք Քեզանից ու կարոտում ենք Քո ներկայությունը, մենք փափագում ենք Քո աղբյուրի ջուրը, մենք հիվանդ ենք և ուզում ենք արժանանալ Քո բուժմանը: Մենք քայլում ենք Քո ճանապարհով` չունենալով այլ նպատակ կամ հույս, բացի Քո բուրմունքի տարածումից, որպեսզի բոլոր հոգիները բացականչեն. «Ո՜վ Աստված, տար մեզ ուղիղ ճանապարհով»: Եվ թող բացվեն դրանց աչքերն ու տեսնեն լույսը և թող ազատվեն այս հոգիներն անգիտության խավարից: Եվ թող հավաքվեն դրանք Քո առաջնորդության լուսատուի շուրջ: Ամեն մի զրկվածը թող ստանա իր մասը: Ամեն մի զրկվածը թող հաղորդակցվի Քո խորհուրդներին: Ո՜վ Ամենազոր: Ուղղիր մեր վրա գթասրտության հայացքը: Ընծայիր մեզ երկնային աջակցություն: Ի վերուստ առաքիր մեզ Սուրբ Ոգու շունչը, որպեսզի մենք Քեզ ծառայելու համար օգնություն ձեռք բերենք և փայլատակող աստղերի պես այս կողմերում փայլենք Քո առաջնորդության լույսով: Հիրավի, Դու Զորավոր ես, Ուժեղ, Իմաստուն ու Խորաթափանց:
#(Աղոթքը հայտնված է հյուսիս-արևելյան նահանգների բահայիների համար)
Թող Աստվածային բուրմունքի տարածողները բարձրացնեն այս աղոթքն ամեն առավոտ.
Ո՜վ Տեր, իմ Աստված: Գովք ու շնորհակալություն Քեզ այն բանի համար, որ Դու ինձ դուրս բերեցիր արքայության ուղու վրա, թույլ տվեցիր ինձ գնալ այս ուղիղ ու տարածական ճանապարհով, իմ աչքերը լուսավորեցիր Քո լույսի շքեղության դիտումով, իմ լսողությունն ուղղեցիր դեպի սրբության թռչունների մեղեդիները խորհուրդների արքայությունից և իմ սիրտը առաքինիների մեջ գերեցիր Քո սիրով: Ո՜վ Տեր: Սատարիր ինձ Սուրբ Ոգով, որպեսզի ես ժողովուրդների միջև կոչեմ հանուն Քո անվան ու մարդկանց միջև տարածեմ Քո արքայության հայտնվելու մասին ուրախ լուրը: Ո՜վ Տեր: Ես թույլ եմ, ուրեմն, ամրապնդիր ինձ Քո ուժով ու զորավորությամբ: Իմ խոսքն անհասկանալի է, ուրեմն, թույլ տուր ինձ հիշատակել ու գովաբանել Քեզ: Ես նսեմացած եմ, ուրեմն, ինձ պատիվ արա ու թույլ տուր մուտք գործել Քո արքայություն: Ես հեռացած եմ, թույլ տուր ինձ մոտենալ Քո գթասրտության շեմին: Ո՜վ Տեր: Դարձրու ինձ վառ լուսատու, փայլող աստղ և օրհնյալ ծառ` զարդարված պտուղներով և իր ճյուղերով այս բոլոր կողմերի վրա ստվեր գցող: Հիրավի, Դու Զորեղ ես, Հզոր, Խոչընդոտներ Չճանաչող:
#(Աղոթքը հայտնված է կենտրոնական նահանգների բահայիների համար)
Այս աղոթքը պետք է կարդալ … ամեն օր.
Ո՜վ Աստված: Ո՜վ Աստված: Ահա խփված թևով թռչունը: Դրա թռիչքը դանդաղ է օգնիր դրան, որպեսզի այն կարողանա թռչել դեպի ծաղկման ու փրկության գագաթը, կատարիր դրա թռիչքն անծայրածիր տարածություններում բարձրագույն ուրախությամբ ու բերկրանքով, տարածիր բոլոր կողմերով դրա մեղեդին հանուն Քո Մեծագույն Անվան, քաղցրացրու ականջն այս կոչով ու լուսավորիր աչքերն առաջնորդության նախանշանակների դիտումով: Ո՜վ Տեր: Ես մենակ եմ, ես միայնակ եմ ու խղճուկ: Ես այլ սատարող չունեմ, բացի Քեզանից, այլ օգնական բացի Քեզանից, այլ հենարան` բացառությամբ Քեզ: Հաստատիր ինձ Քեզ ծառայելուն, ինձ որպես օգնություն ուղարկիր Քո հրեշտակների բազմություններն, ինձ հաղթանակ ընծայիր Քո Խոսքի հռչակման մեջ, ինձ արժանացրու Քո իմաստունությունը կոչել Քո ստեղծածների միջև: Հիրավի, Դու թույլերի օգնական ես ու փոքրերի պաշտպան, հիրավի, Դու Զորեղ ես, Հզոր, Խոչընդոտներ Չճանաչող:
Abdu’l-Baha
հրապուրված Քո գթասրտության բույրով, խանդավառված կրակով բոցավառվող Քո միակության ծառին, նրանց աչքերը լուսավորված են լույսի շքեղության դիտումով, որ շողում է Քո միակության Սինայի վրա:
Ո՜վ Տեր: Բաց արա նրանց շուրթերը, որպեսզի նրանք հիշատակեն Քեզ Քո ժողովրդի մեջ, Քո բարեհաճությամբ ու քնքուշ խնամքով արժանացրու նրանց Քեզ գովեստներ բարձրացնել, օգնիր նրանց Քո հրեշտակների զորքով, գոտևորիր նրանց մեջքերը Քեզ ծառայելու համար ու դարձրու նրանց Քո առաջնորդության նախանշանակներ Քո ստեղծածների մեջ:
Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Հավերժ Ներող, Ամենաողորմած: արժանացրու ինձ ամուր բռնվել Քո սիրուց և Քո մասին հիշատակումից: Այս, հիրավի, իմ ուժերի մեջ է և Դու նա ես, Ում իմ մասին ամեն ինչ հայտնի է: Դու իրականորեն գիտես, հասկանում ես ամեն ինչ: Մի զրկիր ինձ, ո՜վ իմ Տեր, Քո դեմքի լույսի փայլից, որը լուսավորեց ամբողջ աշխարհը: Չկա Աստված Քեզանից բացի Ամենաուժեղ, Ամենափառապանծ, Հավերժ Ներող: Քո ապաստանը փնտրելու: Ես ոչնչում հանգիստ չեմ գտնի, բացի Քո հանդեպ սիրուց, այլ ինքնամոռացում բացի Քեզ հնազանդ լինելուց, այլ ուրախություն բացի Քեզ մերձենալուց, այլ խաղաղեցում բացի Քեզ հետ վերամիավորվելուց, չնայած ես գիտեմ, որ ամբողջ ստեղծվածը հեռացված է Քո վեհ Էությունից և ամբողջ ստեղծվածը զրկված է Քո նվիրական Էություն մուտք գործելուց: Երբ ես փորձում եմ մոտենալ Քեզ, իմ մեջ զգում եմ միայն Քո վերին օգնության նշանները և իմ մեջ նկատում եմ միայն Քո քնքուշ խնամքի հայտնությունները: Կարող է արդյո՞ք նա, ով միայն Քո արարումն է, փնտրել Քեզ հետ վերամիավորում և ձեռք բերել Քո ներկայությունը, եթե ոչ մի գոյ երբեք չի կարող կապված լինել Քեզ հետ և ոչ ոք չի կարող Քեզ հասկանալ: Հնարավո՞ր է, որ խոնարհ ծառան ճանաչի Քեզ ու Քեզ գովաբանի, չնայած Դու նրա համար պատրաստել ես Քո տիրապետության հայտնությունները և Քո իշխանության հրաշալի վկայությունները: Ուրեմն, ամբողջ ստեղծվածը հաստատում է, որ իր համար փակված է Քո ներկայության սրբավայրը, քանզի սահմանափակ է ներքին էությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է այն, որ Քո ձգողականության ուժը հավիտյանս հավիտենից բնորոշ է Քո աջերի արարումներին, չնայած այն ամենն, ինչ արժանի է Քո նախախնամության սուրբ արքունիքին, առավել բարձր է ամբողջ արարվածի բոլոր սխրագործություններից: Սրանից հետևում են, ո՜վ իմ Աստված, Քեզ գովաբանելու իմ անզորությունը և Քեզ շնորհակալ լինելու իմ ծայրահեղ անընդունակությունն, իսկ առավել ևս լիովին գիտակցելու Քո Աստվածային միասնությունը կամ առաջադիմելու Քո փառքի, Քո սրբության և Քո գեղեցկության հստակ նշանների ճանաչման մեջ: Ոչ, երդվում եմ Քո զորավորությամբ ես չեմ ձգտում այլի, բացի Քեզանից և չեմ փնտրում ոչ ոքի, բացի Քեզանից: ո՜վ իմ Աստված, հեռացա ես մարդկանց աշխարհից և շրջելով դեմքս դեպի Քո կացարանը թեքվեցի ամեն գոյից: Ողորմածաբար ոգեշնչիր ինձ, ո՜վ իմ Աստված, Քո վերին օգնությամբ ու առատաձեռնությամբ, Քո փառքով ու մեծությամբ, Քո իշխանությամբ ու շքեղությամբ, քանզի ես չեմ կարողանում գտնել որևէ մեկի, Քեզանից բացի` հզոր ու ամենագետ: Պահպանիր ինձ, ո՜վ իմ Աստված, Քո համապարփակ ու բավականաչափ փառքի հզորությամբ և երկնային ու երկրային ուժերով, քանզի ես չեմ կարող ամբողջությամբ վստահել ոչ ոքի, բացի Քեզանից, և ես մխիթարում չունեմ ոչ ոքի մեջ, բացի Քեզանից:
Դու ես Աստված, իմ Տեր, Քեզ հայտնի են իմ կարիքները, Դու տեսնում ես իմ վիճակն ու գիտես, թե ինչ է բաժին ընկել ինձ Քո կամքով և ինչպիսի երկրային տառապանքներ եմ ես կրել Քո թողտվությամբ և ի նշան Քո առատաձեռնության ու բարեհաճության: կենալով այդ վիճակում և ինչպե՞ս ես կարող եմ իմ դեմքը շրջել դեպի Քեզ, երբ չկատարեցի իմ պարտքը Քեզ պաշտելու մեջ: Դու ինձ կյանքի կոչեցիր ոչ այն բանի համար, որ հայտնես Քո ուժի զորությունը, որն անշուշտ է և ակնհայտ: Չէ որ Դու ես Աստված Նա, Ով կար դարերն ի վեր, երբ դեռ ոչինչ չկար: Դու շուտ ստեղծեցիր մեզ քո աստվածային ուժով, որպեսզի մենք ողորմածաբար հիշատակվեինք Նրա շքեղ հայտնության առջև, Ով Քո Հիշատակումն է:
Ես ոչինչ չգիտեմ Քո մասին, ո՜վ իմ Աստված, բացի այն բանից, ինչ Քեզ ճանաչելու համար Դու ինձ սովորեցրիր, և այս գիտելիքն արտացոլում է միայն իմ սահմանափակությունն ու մեղավորությունը: Ո՜վ իմ Աստված, ահա ես ամբողջությամբ Քեզ նվիրված, պատրաստ կատարելու այն, ինչ Դու ցանկանում ես: Ես խոնարհաբար ծնկի եմ իջնում Քո ողորմածության հայտնությունների առջև ընդունելով, որ Դու ես Աստված ու չկա Աստված, Քեզանից բացի, որ Դու ես աննման ու չկա Քեզ հավասարն ու Քեզ նմանը: Սրա մասին Դու Ինքդ ես վկայում, ինչպես վայել է Քո մեծությանը: իմ դեղը: Քեզ մերձենալն իմ հույսն է, իսկ սերը դեպի Քեզ իմ ուղեկիցը: Քո ողորմածությունը դեպի ինձ իմ ապաքինումն է և աջակցությունն այս աշխարհում ու ապագա աշխարհում: Հիրավի, Դու Ամենաառատաձեռն ես, Ամենագետ, Ամենաիմաստուն: բռնվում Քո մեծահոգության թելից: Աղերսում եմ Քեզ, մի մերժիր նրան այն բանում, ինչ նա փնտրում է Քո ողորմածության օվկիանոսից և Քո քնքուշ խնամքի Ցերեկային Լուսատուից: Քո ուժերում է անել այն, ինչ Քեզ է ցանկալի: Չկա Աստված Քեզանից բացի Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:Գովերգված ու փառաբանված ես Դու, ո՜վ իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Քեզ սիրողների շնչերով և արցունքներով, որ թափել են Քեզ տեսնել փափագողները, մի մերժիր ինձ Քո առատությունները Քո Օրում և մի զրկիր ինձ Աղավնյակի մեղեդիներից, որ մեծարում է Քո միակ էությունն այն լույսի առջև, որը ճառագայթում է Քո դեմքը: Ես նրանցից եմ, ով կարիքի մեջ է, ո՜վ իմ Աստված: Տես, թե ինչպես եմ ես հավատարիմ Ամենավեհապետական Քո Անվանը: Ես նրանցից եմ, ում վիճակված է զոհվել. տես, թե ինչպես եմ ես պահպանում Հավիտենական Քո Անունը: Այդ պատճառով աղերսում եմ Քեզ Քեզանով` Բարձրացվածով, Ամենաբարձրյալով, ինձ մի տրամադրիր ինքս ինձ և մի գցիր ինձ արատավոր հակումների իշխանության գիրկը: Վերցրու իմ ձեռքը Քո հզորության աջով, ազատիր ինձ իմ երազանքների և ունայն հերյուրանքների խորքերից և մաքրիր ինձ այն ամենից, ինչ ատելի է Քեզ: Ուրեմն, թույլ տուր ինձ ամբողջությամբ վստահել Քեզ, ապավինել միայն Քեզ, Քեզանում Ապաստան փնտել և ձգտել դեպի Քո դեմքը, Դու, հիրավի, Նա ես, Ով Իր Զորավորության իշխանությամբ կատարում է այն ամենն, ինչ կցանկանա և Իր կամքի ուժով կարգադրում է այն ամենն, ինչ կընտրի: Ոչ ոք չի կարող դիմադրել Քո կամքին, ոչ ոք չի կարող փոխել Քո նախասահմանվածը: Դու, հիրավի, Ամենազորավոր ես, Ամենափառապանծ, Ամենաառատաձեռն: Բահաուլլա
Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի հեռացիր ինձանից, քանզի տառապանքը տառապանքի հետևից սեղմում են ինձ: Ո՜վ Աստված, իմ Աստված: Ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ մոտ է եկել դժբախտություններից վատագույնը: Տուր ինձ մաքուր կաթ Քո նուրբ խնամքի կրծքից, քանզի ինձ լրիվ տանջում է ծարավը: Քո գթասրտության թևերի հովանու տակ ապաստանիր ինձ, քանզի իմ թշնամիները մի մարդու նման հարձակվեցին իմ վրա: Մոտեցրու ինձ Քո մեծության գահին` Քո փառքի նախանշանակների հայտնությանը դեմ դիմաց, քանզի դժբախտությունը ցավալի կերպով կպչեց ինձ: Քո Հավերժության Ծառի Պտուղներով հագեցրու ինձ, քանզի ինձ հաղթել է ծայրահեղ թուլությունը: Քո գթասիրտ խնամքի աջերով մեկնած ուրախության գավաթից սնիր ինձ, քանզի շատ տխրություններ ծանր բեռով ընկան իմ վրա: Ինձ հագցրու Քո ամենազորավոր տիրապետության ասեղնագործ հագուստը, քանզի աղքատությունը մինչև վերջ սնանկացրեց ինձ: Քո Հավերժության Աղավնյակի ղունղունոցի տակ թույլ տուր ինձ քնել, քանզի չարագույն փորձանքներ բաժին ընկան ինձ: Քո միակ էության գահի առջև թույլ տուր ինձ կենալ Քո դեմքի գեղեցկության փայլով շրջապատված, քանզի ահն ու դողն ինձ անխնայորեն տապալեցին: Փառքի լևիաթանի անզսպելիության առջև քո ներման օվկիանոսն ինձ ընկղմիր, քանզի ես իմ մեղքերով վերջնականապես դատապարտված եմ:
ջանասիրաբար աղոթում եմ Քեզ, ինչպես վայել է Քո փառքին: Աղերսում եմ Քեզ լսել իմ Կանչն, ինչպես Դու խոստացել էիր: Հիրավի, Դու Աստված ես. չկա այլ Աստված, Քեզանից բացի: Մենակ, օգնությունից զրկված, Դու անկախ ես ամեն արարվածից: Ո՛չ քեզ սիրողների հավատարմությունն է Քեզ օգուտ բերում, ո՛չ անհավատների չարագործություններն են կարող Քեզ վնաս պատճառել: Հիրավի, Դու Նա ես, իմ Աստված, Ով երբեք չի խախտում Իր խոստումը: Ո՜վ իմ Աստված: Ես աղերսում եմ Քեզ Քո ողորմածության նշաններով թույլ տուր ինձ մոտենալ Քո սուրբ ներկայության վեհապանծ բարձունքներին և պահպանիր ինձ` Քեզանից բացի որևէ բանի մասին, անգամ փոքրագույն, հիշատակումից: Ուղղիր իմ ոտքերը, ո՜վ իմ Աստված, դեպի այն բանն, ինչ ցանկալի և բարեհաճ է Քեզ: Քո հզորությամբ պաշտպանիր ինձ Քո զայրույթի ցասումից ու պատժից և հետ պահիր ինձ այն կացարանների այցելումից, որոնք Քեզ հաճելի չեն: ինձ Մխիթարում և իմ միայնակության մեջ սիրող Ընկեր: Իմ վշտերի ցավը Ամոքող և իմ մեղքերը Թողող:
Ես Քեզ եմ դիմում անմնացորդ և ջերմորեն աղերսում եմ քեզ ամբողջ սրտով, բանականությամբ ու լեզվով` պահպանիր ինձ այն ամենից, ինչ հակառակ է Քո կամքին Քո աստվածային միասնության այս շրջանում. մաքրիր ինձ ամեն տեսակի ապականությունից, որը խանգարում է ինձ փնտրել անբասիրում ու անբիծում Քո վերին օգնության ծառի հովանին:
Ողորմած եղիր, ո՜վ Տեր, թույլերի հանդեպ, ապաքինիր տկարներին և հագեցրու կիզիչ ծարավը:
Ուրախացրու կուրծքը, որում նշողում է Քո սիրո կրակը և վառիր այդ Քո երկնային սիրո ու ոգու կրակով:
Սրբության հագուստներով հագցրու Աստվածային միասնության խորաններն ու գլխիս դիր Քո բարեհաճության թագը:
Դեմքս լուսավորիր Քո առատաձեռնության երկնային լուսատուի փայլով և ողորմածաբար օգնիր ինձ ծառայել Քո սուրբ շեմի մոտ:
Սիրտս լցրու Քո ստեղծածների հանդեպ սիրով և թող որ դառնամ Քո գթության նշանը, Քո վերին օգնության նախանշանակը, Քո սիրեցյալների միջև համերաշխության պաշտպանը, դառնամ Քեզ հավատարիմ, Քեզ գովք բարբառող, իր մասին մոռացած, բայց մշտապես հիշող այն մասին, ինչ Քոնն է:
Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի թեքիր ինձանից Քո ներման ու Քո վերին օգնության զեփյուռը և մի զրկիր ինձ Քո աջակցության ու Քո բարեհաճության աղբյուրներից:
Քո պաշտպանող թևերի հովանու տակ թույլ տուր ինձ պատսպարվել և Քո ամենապահպանող աչքի հայացքն ուղղիր ինձ վրա:
Բացիր շուրթերս, որպեսզի ես փառաբանեմ Քո անունը Քո ժողովրդի մեջ, որպեսզի իմ ձայնը վեր խոյանա մեծ ժողովներում ու շուրթերիցս հոսի գովքը Քեզ:
Դու, հիրավի, Բարի ես, Փառապանծ, Հզոր, Ամենազոր: ես իմ դեմքը շրջեցի դեպի Քո Հայտնության Ցերեկային Լուսատուի փայլը, որով լուսավորված էին Քո ուժի և Քո մեծության երկնքները ընդունելով Քո նախանշանակները, հավատալով Քո Գրքին և ամուր բռնվելով Քո Թելից:
Թախանձում եմ Քեզ Քո կամքի զորավորությամբ և Քո մտահղացման ամենանվաճող իշխանությամբ արարել ամրագույն հիմք Քո հանդեպ սիրո (այն սիրո, որ կա Քո սիրեցյալների սրտերում) կացարանների համար այն բանից, ինչ հայտնեցիր Դու ինձ իմ երազում և լավագույն գործիք Քո վերին օգնության ու քնքուշ խնամքի նշանների հայտնման համար:
Քո ամենավեհ Գրչով պատվիրիր ինձ, ո՜վ իմ Տեր, այս աշխարհի ու գալիք աշխարհի բարիքը: Վկայում եմ, որ Քո ձեռքում ես պահում Դու բոլոր գործերի ղեկերը: Դու դրանք վերափոխում ես այնպես, ինչպես դա Քեզ է հաճելի: Չկա Աստված Քեզանից բացի Ուժեղ, Հավատարիմ: Դու Նա ես, Ով Իր կամքով և՛ նսեմացումն է փառք դարձնում և՛ թուլությունը ուժ, և՛ անկարողությունը զորավորություն, և՛ վախն անխռովություն, և՛ կասկածը համոզվածություն: Չկա Աստված Քեզանից բացի Հզոր, Բարերար:
Դու չես հիասթափեցնում ոչ ոքի, ով փնտրում է Քեզ և չես վանում Քեզանից ոչ ոքի, ով ձգտում է դեպի Քեզ: Պատվիրիր ինձ այն, ինչ վայել է Քո մեծահոգության երկնքներին և Քո առատաձեռնության օվկիանոսին: Դու, հիրավի, Ամենակարող ես, Ամենազորեղ: Տիրակալին, Հզորին, Անսահմանին, Ումով վեր է բարձրանում առատությունների օվկիանոսն ու ամենուր տարածվում են Աստվածային ողորմած բարեհաճության բուրմունքները: Մենք աղաչում ենք Նրան, թող վեհացվի Նա, պաշտպանել դրանք Իր զորքերի ուժով, պահպանել դրանք Իր իշխանության ուժով ու օգնել դրանց Իր աննկուն ուժով, որ վեր է ամեն գոյից: Տիրակալությունը պատկանում է Աստծուն երկնքների Արարչին և Անունների Արքայության Տիրակալին: պատիվ ես անում իմանալ Քո Հնագույն Անունը: Նրանցից, ովքեր երկնքներում ու երկրում են, ոչ ոք չի կարող դիմադրել Քո տիրակալ Կամքի կատարմանը: Մշտնջենական ժամանակներից կառավարում ես Դու ամբողջ արարվածը և հավիտյանս հավիտենից Դու կտիրես բոլոր արարվածներին: Չկա այլ Աստված Քեզանից բացի Ամենազորավոր, Ամենավեհ, Ամենակարող, Ամենաիմաստուն:
Լուսավորիր Քո ծառաների դեմքերը, ո՜վ Տեր, որպեսզի նրանք կարողանան Քեզ տեսնել, մաքրիր նրանց սրտերը, որպեսզի նրանք կարողանան դիմել Քո երկնային բարեհաճության արքունիքը և ճանաչեն Նրան, Ով Քո Արտահայտումն է և Քո Էության Արշալույսը: Հիրավի, Դու բոլոր աշխարհների Տերն ես: Չկա Աստված Քեզանից բացի` Անսահման, Ամենանվաճող: ում ցանկանաս: Դու հաղթանակ ես ընծայում, ում ցանկանում ես և անարգանքի բերում ում ցանկանաս: Դու հարստություն ես ընծայում, ում ցանկանում ես և զրկանքի մեջ գցում ում ցանկանաս: Քո ցանկությամբ իշխանություն ես ընծայում ոմանց տիրապետելու մյուսներին: Դու Քո ձեռքում ես պահում ամբողջ տիեզերքը և Քո տիրապետական կամքի ուժով կյանքի ես կոչում, ում ցանկանաս: Հիրավի, Դու Ամենագետ ես, Ամենազոր, ուժի Տեր: Քո հանդեպ սիրո լուսատուն փայլում է նրանց սրտերում և Քո քնքշության բոցը վառվում է նրանց կրծքում: Աղետներն ի զորու չեն հեռացնել նրանց Քո Գործից ու ճակատագրի անակնկալները երբեք չեն ստիպի նրանց թեքվել Քեզ հաճելիից: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, նրանցով ու այն շնչերով, որ արձակում են նրանց սրտերը Քեզ հետ բաժանված պահպանիր նրանց Քո թշնամիների խարդավանքներից և սնուցիր նրանց հոգիներն այն բանով, ինչ նշանակել ես Դու Քո սիրեցյալների համար, ում չի համակի վախը և ովքեր չեն ընկղմվի տխրության մեջ: Դու երբեք թույլ չես տա, որ դժբախտությունները հաղթեն մարդուն, եթե միայն դու մտադրված չես բարձրացնել նրա դիրքը Քո երկնային Դրախտում և ամրապնդել նրա սիրտն այս երկրային կյանքումպաշտպանելով նրան Քո ամենահաղթ հզորությամբ, որպեսզի նա չհակվի այս աշխարհի ունայնությանը: Հիրավի, Քեզ հայտնի է, որ բոլոր հանգամանքներում ես ավելի շուտ կպահպանեմ Քո մասին հիշողությունը, քան թանկ կգնահատեմ տիրանալն այն ամենին, ինչ կա երկնքում ու երկրի վրա:
Ամրապնդիր իմ սիրտը, ո՜վ իմ Աստված, Քեզ հնազանդեցման ու Քո հանդեպ սիրո մեջ ու արժանացրու ինձ հեռու մնալ Քո թշնամիների բազմությունից: Հիրավի, Քո փառքով եմ երդվում, որ Քեզանից բացի ոչ ոքի չեմ ձգտում ես, ոչինչ չեմ ցանկանում, բացի Քո ողորմածությունից և ոչինչ չեմ ընդունում, բացառությամբ Քո արդարության: Աղերսում եմ Քեզ ներել ինձ ու նրանց, ում Դու սիրում ես, եթե լինի Քո կամքը: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենաառատաձեռն: Անչափ բարձրացված ես Դու, ո՜վ երկնքների ու երկրի Տեր, բոլոր մարդկանց գովքից: Թող աշխարհը կենա Քո հավատարիմ ծառաների հետ, իսկ փառքը թող մնա Աստծու բոլոր աշխարհների Տիրոջ հետ: Քո վերին օգնության հովանու տակ աղաչելով Քո խնամքն ու պաշտպանությունը:
Խնդրում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Քո զգոն աչքով պահպանիր իմ հայացքը, որպեսզի այն չտեսնի ոչ ոքի, բացի Քեզանից: Իմ աչքերին զգոնություն տուր, որպեսզի դրանցով ճանաչեմ Քո նախանշանակներն ու տեսնեմ Քո Հայտնության Երկնակամարը:
Դու Նա ես, Ում մեծազորության վկայությունների առջև սարսռում է ուժի բուն էությունը:
Չկա Աստված Քեզանից բացի` Ամենազոր, Ամենագերող, Բացարձակ:Ո՜վ Ճշմարտության փնտրող: Եթե ցանկանում ես, որ Աստված բանա քո աչքը, դու պետք է կոչ անես Աստծուն, աղոթես Նրան ու շփվես Նրա հետ կեսգիշերին` ասելով.
Ո՜վ Տեր, ես իմ դեմքը շրջեցի դեպի Քո միասնության արքայությունն ու ընկղմվեցի Քո ողորմածության ծովը: Ո՜վ Տեր, իմ հայացքը պայծառացրու Քո կրակների զննմամբ այս մութ գիշերում ու երջանկացրու ինձ Քո սիրո գինով այս հրաշալի դարում: Ո՜վ Տեր, թույլ տուր ինձ լսել Քո կանչն ու իմ դեմքի առջև լայն բաց արա Քո երկնքների դարպասները, որպեսզի ես տեսնեմ Քո փառքի լույսն ու գերվեմ Քո գեղեցկությամբ: Հիրավի, Դու Ընծայող ես, Առատ, Ողորմած, Ներող:
վ Ամենահաղթանակող, ո՜վ Ընծայող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենազոր, ո՜վ Օգնող, ո՜վ Թաքցնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ձևող, ո՜վ Հագեցնող, ո՜վ Արմատախիլ Անող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Հարություն Տվող, ո՜վ Հավաքող, ո՜վ Վեհացնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Կատարելագործող, ո՜վ Ազատ, ո՜վ Առատաձեռն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բարերար, ո՜վ Զսպող, ո՜վ Արարող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենաբարձրյալ, ո՜վ Բարեզարդ, ո՜վ Ընծայող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Արդարացի, ո՜վ Ողորմած, ո՜վ Առատաձեռն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենաենթարկող, ո՜վ Հավերժ Անփոփոխ, ո՜վ Ամենագետ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Շքեղ, ո՜վ Նախահավիտենական, ո՜վ Մեծահոգի: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Անխոցելի, ո՜վ Բերկրանքի Տեր, ո՜վ Ցանկալի: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ բոլորի հանդեպ Բարի, ո՜վ բոլորին Կարեկցող, ով Ամենաբարյացակամ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ բոլորի համար Կացարան, ո՜վ բոլորի համար Ապաստան, ո՜վ Ամենապահապան: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, բոլորին Օգնող, ո՜վ Դու, բոլորի կողմից Կանչվող, ո՜վ Կենարար: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բացահայտող, ո՜վ Ավերող, ո՜վ Ամենագթասիրտ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, իմ Հոգի, ո՜վ Դու, իմ Սիրեցյալ, ո՜վ Դու, իմ Հավատ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ ծարավը Հագեցնող, ո՜վ Անհասանելի Տեր, ո՜վ Ամենաթանկագին: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Մեծագույն Հիշատակում, ո՜վ Ազնվագույն Անուն, ո՜վ Հնագույն Ճանապարհ: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենագովերգվող, ո՜վ Ամենասուրբ, ո՜վ Ամենամեծարված: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ դուռը Բացող, ո՜վ Դաստիարակ, ո՜վ Փրկարար: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բարեկամ, ո՜վ Բժշկող, ո՜վ Գերող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Փառք, ո՜վ Գեղեցկություն, ո՜վ Առատաձեռն: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ամենաապահով, ո՜վ Սիրողներից Լավագույնը, ո՜վ Արշալույսի Տեր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Բոցավառող, ո՜վ Լուսավորող, ո՜վ Հիացնող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Առատաձեռնության Տեր, ո՜վ Ամենակարեկցող, ո՜վ Ամենաողորմած: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Կայուն, ո՜վ Կենարար, ո՜վ ամեն Գոյի Աղբյուր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, Ով ամեն ինչ Թափանցում է, ո՜վ Ամենատես Աստված, ո՜վ Ասույթի Տեր: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ: Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ակնհայտ, բայց Թաքնված, ո՜վ Անտեսանելի, բայց Փառաբանված, ո՜վ Հայեցող բոլորի կողմից որոնվող: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:
Կոչ եմ անում Քեզ, ո՜վ Դու, Սիրողներին Կործանող, ո՜վ մեղսագործների հանդեպ Ողորմածության Աստված: Դու Շնորհող ես, Դու Ապաքինող ես, Դու Անփոփոխ ես, ո՜վ Դու, Անփոփո՛խ:
Ո՜վ Շնորհող, ես կոչ եմ անում Քեզ, ո՜վ Շնորհող:
Ո՜վ Ապաքինող, ես կոչ եմ անում Քեզ, ո՜վ Ապաքինող:
Ո՜վ Անփոփոխ, ես կոչ եմ անում Քեզ, ո՜վ Անփոփոխ:
Դու Հավերժ Անփոփոխ, ո՜վ Դու, Անփոփոխ:
Մեծարված ես Դու, ո՜վ իմ Աստված: Աղերսում եմ Քեզ Քո մեծահոգությամբ, որով բացված էին Քո առատությունների ու վերին օգնության դարպասները, որով Քո Սրբության Տաճարը բարձրացված էր հավերժության գահին և Քո ողորմածությամբ, որով Դու ամբողջ արարվածը կոչեցիր Քո բարերարությունների ու ընծաների սեղանին և Քո վերին օգնությամբ, որով Դու Քո Մեջ պատասխանեցիր «Այո՛» բառով ամբողջ գոյի անունից երկնքում ու երկրում այն ժամին, երբ առավոտյան արշալույսին բացվեցին Քո տիրակալությունն ու Քո վեհությունը, երբ հայտնվեց Քո իշխանության ուժը: Եվ նորից ես աղերսում եմ Քեզ այս հիանալի անուններով, այս ազնվագույն ու բարձրագույն հատկանիշներով և Քո Ամենավսեմ Հիշատակումով և Քո մաքուր ու անարատ Գեղեցկությամբ և Քո թաքնված Լույսով ամենանվիրական վրանում և Քո Անվամբ, որ հագնում է վշտի հագուստներ ամեն օրվա արևածագին ու արևամուտին, պահպանիր այս օրհնված Հուշատախտակի տիրոջը և ամենքին, ովքեր կարդում են այն և ամենքին, ովքեր մոտենում են դրան և ամենքին, ովքեր անցնում են այն տան կողքով, որտեղ պահվում է այդ: Թող որ ապաքինես Դու դրանով ամեն մի հիվանդի, տկարի և աղքատի ամեն տեսակի տառապանքից ու կարիքից, ամեն տեսակի ծանր հիվանդությունից ու վշտից և թող որ ուղղես դրանով ամեն մեկին, ով կցանկանա ոտք դնել Քո առաջնորդության ճանապարհին և Քո ներման ու վերին օգնության ճանապարհին:
Դու, հիրավի, Զորավոր ես, Ամենաշնորհող, Ապաքինող, Պահապան, Ընծայող, Կարեկից, Ամենաառատաձեռն, Ամենաողորմած. թույլ տուր ինձ խմել Քո քնքուշ խնամքի կենարար ջրերից: Թախանձում եմ Քեզ Ինքդ Քեզանով ու Նրանով, Ում Դու նշանակել ես լինել Քո Էության և Քո ամենաթափանց Խոսքի Հայտնություն բոլոր նրանց համար, ովքեր երկնքում են ու երկրի վրա ի մի հավաքիր Քո ծառաներին Քո բարի նախախնամության Ծառի հովանու տակ: Օգնիր մրանց ճաշակել դրա պտուղները և ականջ դնել դրա սաղարթի խշխշոցին ու դրա ճյուղերի վրա երգող Թռչնի քաղցր դայլայլին: Դու, հիրավի, Վտանգում Օգնական ես, Անհասանելի, Ամենազոր, Ամենաաառատաձեռն: դիմելով Քեզ, կոչելով Քո շեմին, ցանկանալով Քո անվերջ ընծաները Քո մեծ ավետումից: Նրանք չունեն այլ նպատակ, բացի Քեզ հաճելի լինելուց: Նրանք չունեն այլ մտադրություն, բացի մարդկանց աշխարհին ծառայելուց: Ո՜վ Աստված: Այս ժողովը դարձրու լուսաշող: Սրտերը դարձրու գթասիրտ: Ի վերուստ առաքիր Սուրբ Ոգու ընծաները: Օժտիր նրանց երկնային ուժով: Օրհնիր նրանց երկնային բանականությամբ: Ամրապնդիր նրանց անկեղծությունը, որպեսզի լրիվ խոնարհ ու զղջալով նրանք ուղղվեն դեպի Քո արքայություն ու իրենց նվիրեն մարդկանց աշխարհին ծառայելուն: Թող յուրաքանչյուրը դառնա վառվող մոմ: Թող յուրաքանչյուրը դառնա փայլող աստղ: Թող յուրաքանչյուրը Աստվածային Արքայությունում ձեռք բերի սքանչելի գույն ու արբեցնող բույր: Ո՜վ ողորմած Հայր: Ի վերուստ առաքիր Քո օրհնանքները: Մի նայիր մեր անկատարություններին: Ծածկիր մեզ Քո պաշտպանությամբ: Մի հիշատակիր մեր մեղքերը: Ապաքինիր մեզ Քո ողորմածությամբ: Մենք թույլ ենք, Դու հզոր: Մենք աղքատ ենք, Դու առատ: Մենք հիվանդ ենք, Դու Բժշկող: Մենք կարիքի մեջ ենք, Դու` ամենաառատաձեռն:
Ո՜վ Աստված: Շնորհիր մեզ Քո ավետումով: Դու Զորավոր ես: Դու Ընծայող ես: Դու Գթասիրտ ես: ցանկալով արժանանալ Քո գթասրտության արքայությանը: Հիրավի, նրանք հիացած են Քո սրբությամբ ու խանդավառված Քո սիրո կրակով, հաստատումներ են փնտրում Քո հրաշալի արքայությունից ու ցանկանում հասնել Քո երկնային կացարանը: Հիրավի, նրանք սպասում են Քո ընծաների հոսքերին ու փափագում են պայծառացում Ճշմարտության Արևից: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց փայլող լուսատուներ, ողորմած նշաններ, պտղաբեր ծառեր ու փայլատակող աստղեր: Թող բարձրանան նրանք Քեզ ծառայության և թող միանան Քո հետ Քո սիրո կապերով սլանալով դեպի Քո բարեհաճության ջահերը: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց ուղեցույց նշաններ, խաշվառներ Քո անմահ արքայությունում, Քո ողորմածության ծովի ալիքներ ու Քո վեհության արտացոլման հայելիներ:
Դու, հիրավի, Մեծահոգի ես: Դու, հիրավի, Գթասիրտ ես: Դու, հիրավի, Թանկագին ես ու Սիրեցյալ: քեզանով հիացած ծառաս, խոնարհաբար մոտենում եմ Քո Միակության դարպասներին ու դիմում եմ Քո ողորմածության արքայությանը: Ո՜վ իմ Աստված, թույլ տուր ինձ դառնալ ամբողջությամբ Քոնը և միայն Քո մասին մտածել բոցավառվելով Քո հանդեպ սիրո կրակով ու հրաժարվելով Քեզանից բացի ամենից ու ամեն ինչից, որպեսզի աշխատեմ հանուն Քո Գործի, տարածեմ Քո իմաստունությունը, կրեմ Քո գիտելիքն ու կիսվեմ Քեզ ըմբռնելու բերկրանքով:
Ո՜վ իմ Աստված, ես կրակն եմ` բոցավառված Քո իշխանության աջից: Թույլ մի տուր, որ այն հանգչի փորձությունների քամուց: Ամրապնդիր իմ սերը Քո հանդեպ ու իմ հիացմունքը Քո Միակության շքեղության առջև: Ուժեղացրու իմ մեջ վառվող կրակը Քո Միակ Էության Սինայի վրա և տուր ինձ հավերժական կյանք Քո առատաձեռնությամբ ու Քո վերին օգնությամբ, քանզի Դու ես Պահապանն ու Պաշտպանը, Կարեկցողն ու Ողորմածը:արտասանվում է օրը մեկ անգամ` կեսօրից մինչև մայրամուտ
Ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, որ դու ստեղծեցիր ինձ Քեզ ճանաչելու և Քեզ պաշտելու համար: Այս ժամին վկայում եմ իմ անզորության և Քո հզորության մասին, իմ նվազության և Քո առատության մասին: Չկա այլ Աստված Քեզանից բացի` վտանգի մեջ Օգնական, Ինքնագո:
բարձրյալ, քնքուշ խնամքի ու առատաձեռնության Տերը: Փառապանծ եղիր դու, ո՜վ իմ Աստված, Ամենազոր Տեր: Ես վկայում եմ Քո ամենազորության և Քո ուժի, Քո տիրակալության և Քո քնքուշ խնամքի, Քո ողորմածության և Քո իշխանության, Քո Էության միակության և Քո Էության անբաժանելիության, Քո սրբության և համբառնության մասին գոյության աշխարհի ու դրանում եղած ամեն ինչի վրա:
Ո՜վ իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հրաժարվեցի ամենից, բացի Քեզանից, ամուր բռնված եմ Քեզանից և դիմում եմ Քո առատաձեռնության օվկիանոսին, Քո բարեհաճության երկնքներին ու Քո ողորմածության Ցերեկային Լուսատուին:
Տեր: Ես վկայում եմ, որ Դու Քո ծառային օժտեցիր Քո Վստահությամբ և որ սա Ոգի է, որով Դու կյանք ես տվել աշխարհին:
Խնդրում եմ Քեզ Քո Հայտնության Լուսատուի շքեղությամբ բարեհաճորեն ընդունիր նրանից այն ամենն, ինչին նա հասել է Քո օրերում: Արժանացրու նրան ձեռք բերել Քո բարեհաճության փառքից ու զարդարվել Քո ընդունումով: Ո՜վ իմ Տեր: Ես և ամբողջ արարվածը վկայում ենք Քո զորավորության մասին և ես աղերսում եմ Քեզ մի մերժիր այն ոգին, որ համբառնվեց դեպի Քեզ Քո Աստվածային կացարանը, Քո բարձրյալ Դրախտը, Քո մտերմության ապաստանը, ո՜վ Դու, Ով բոլոր մարդկանց Տերն է:
Թույլ տուր Քո ծառային, ո՜վ իմ Տեր, որ կենում է Քո երկնային կացարաններում, որոնք ոչ գրիչը, ոչ լեզուն ի զորու չեն նկարագրել, շփվել Քո ընտրյալների, Քո սրբերի ու Քո Ավետաբերների հետ:
Ո՜վ իմ Տեր, այս աղքատը, հիրավի, սլացավ դեպի Քո հարստության Արքայությունն, այս օտարականը դեպի իր տունը, որ Քո սահմաններում է, այս ծարավից պապակվածը Քո առատաձեռնության երկնային գետը: Մի զրկիր նրան, ո՜վ Տեր, Քո ողորմածության խնջույքում իր մասից ու Քո առատաձեռնության նշաններից: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ողորմած, Ամենաառատաձեռն:
Ո՜վ իմ Աստված: Քո Վստահությունը վերադարձվեց Քեզ: Այդպես է վայել Քո գթասրտությանը և Քո առատաձեռնությանը, որ ընդգրկել են Քո տիրույթները երկրի վրա ու երկնքներում շնորհել Քո կողմից նոր ողջունվածին Քո ընծաները և պարգևները և Քո ողորմածության ծառի պտուղները: Քո իշխանության մեջ է կատարել Քո կամքով. չկա Աստված Քեզանից բացի Գթասիրտ, Ամենաառատաձեռն, Կարեկից, Շնորհող, Ներող, Սիրեցյալ, Ամենագետ:
Վկայում եմ, ո՜վ իմ Տեր, որ Դու նախանշել ես մարդկանց մեծարանքներ ցուցաբերել հյուրին, իսկ նա, ով համբարձվեց դեպի Քեզ, հիրավի, հասավ Քեզ և ձեռք բերեց Քո Ներկայությունը: Ուրեմն, վարվիր նրա հետ Քո ողորմածությամբ և առատաձեռնությամբ: Երդվում եմ Քո փառքով, ես իսկությամբ գիտեմ, որ Դու չես մերժի Քո ծառաներին այն բանում, ինչ Ինքդ ես պատվիրել նրանց ու չես թշվառացնի նրան, ով բռնվեց Քո առատաձեռնության թելից և համբառնվեց դեպի Քո հարստության Ցերեկային Լուսատուն:
Չկա այլ Աստված Քեզանից բացի` Միասնական, Միակ, Զորավոր, Ամենագետ, Ամենաառատաձեռն: հնազանդ Քո Աստվածային գերազանցության մեծության առջև, խոնարհ Քո միասնության դարպասների առջև, հավատաց Քեզ ու Քո խոսքերին, հավաստեց Քո խոսքը, խանդավառվեց Քո սիրո կրակով, ընկղմվեց Քո գիտելիքի օվկիանոսի խորքերը, գերվեց Քո շնչով, վստահեց Քեզ, շրջեց իր դեմքը դեպի Քեզ, կարկառեց իր աղոթքները Քեզ և համոզվեց Քո ներման ու թողության մեջ: Նա թողեց այս մահկանացու կյանքն ու ճախրեց դեպի անմահության արքայությունը ապավինելով հանդիպել Քեզ:
Ո՜վ Տեր: Բարձրացրու նրա դիրքը, թաքցրու նրան Քո բարձրագույն գթասրտության վրանի տակ, թույլ տուր նրան մուտք գործել Քո սքանչելի դրախտը և հավերժացրու նրա գոյությունը Քո համբառնված վարդագույն այգում, որպեսզի խորհուրդների աշխարհում նա ընկղմվի լույսի ծովը:
Դու, հիրավի, Առատաձեռն ես, Զորավոր, Ներող ու Շնորհող:Աստծու բոլոր բարեկամները… պետք է նվիրատվություններ անեն ամբողջ առատաձեռնությամբ, որքան էլ համեստ լինի նրանց ավանդը: Աստված չի ծանրաբեռնում հոգին ուժերից վեր: Նվիրատվությունները պետք է ստացվեն բոլոր կենտրոններից ու բոլոր հավատացյալներից… Ո՜վ Աստծու Բարեկամներ: Վստահ եղեք, որ որպես պարգև այդ նվիրատվությունների համար ձեր գյուղատնտեսությունը, ձեր արդյունաբերությունն ու ձեր առևտուրը կօրհնվեն բազմանվագ աճով, բարի ընծաներով ու ողորմածություններով: Նա, ով կկատարի մեկ բարի գործ, կստանա տասնապատիկ պարգևատրություն: Կասկածից վեր է, որ Տերը առատաձեռնորեն կսատարի նրանց, ովքեր իրենց հարստությունը ծախսում են Նրա ճանապարհին:
Ո՜վ Աստված, իմ Աստված: Լուսավորիր Քեզ իսկապես սիրողների ճակատը և սատարիր նրանց հրեշտակների հաղթական զորքերով: Ամրապնդիր նրանց ոտքերը Քո ուղիղ ճանապարհին և Քո մշտնջենական առատաձեռնությամբ նրանց առջև լայն բացիր Քո օրհնությունների դարպասները, քանզի պահպանելով Քո Հավատն, ապավինելով Քո մասին հիշատակմանը, զոհաբերելով իրենց սրտերը հանուն Քո հանդեպ սիրո և հիանալով Քո Գեղեցկությամբ ու ձգտելով Քեզ հաճելի լինել` նրանք չեն պահում այն, ինչ ունեն, քանզի Քո ճանապարհին նրանք ծախսում են այն, ինչով օժտել ես Դու նրանց: Ո՜վ իմ Տեր: Նրանց համար պատրաստիր առատ ճակատագիր, խոստացված հատուցում և ստույգ պարգև: Դու, հիրավի, Պաշտպան ես, Օգնող, Առատաձեռն, Բարի և Հավերժ Ընծայող:
*Աղոթքը արտասանվում է Հոգևոր Ժողովի ավարտից հետո
Ո՜վ Աստված: Ո՜վ Աստված: Քո միակ էության աներևույթ արքայությունից տես, թե ինչպես ենք մենք հավաքվել այս հոգևոր հանդիպմանը հավատալով Քեզ ու ապավինելով Քո նախանշանակներին, լինելով ամուր Քո Պատգամում և Քո Կտակում, Քեզ նվիրված, Քո սիրո կրակով բոցավառված և Քո Գործին նվիրված: Մենք Քո խաղողի այգու ծառաներն ենք, Քո կրոնի ավետաբերներն ինքնամոռաց կերպով Քեզ պաշտող, Քո սիրեցյալների առջև խոնարհվող, հնազանդ Քո դարպասների մոտ և Քեզ աղերսող, որ հաստատես մեզ Քո ընտրյալներին ծառայելուն, աջակցես մեզ Քո աներևույթ զորքերով, գոտեպնդես Քեզ ծառայելու համար և դարձնես մեզ Քո հնազանդ ու հիացած հպատակներ, որ շփվում են Քո հետ: Ո՜վ մեր Տեր: Մենք թույլ ենք, իսկ Դու Զորավոր և Ուժեղ: Մենք անկենդան ենք, իսկ Դու մեծ կենարար Ոգի: Մենք կարիքի մեջ ենք, իսկ Դու` Տվող, Ուժեղ:
Ո՜վ մեր Տեր: Շրջիր մեր դեմքերը դեպի Քո գթասիրտ դեմքը, հագեցրու մեզ Քո լիառատ վերին օգնությամբ Քո երկնային սեղանից, օգնիր մեզ Քո ամենաբարձրյալ հրեշտակների զորքերով և հաստատիր մեզ Աբհա Արքայության սրբերի միջոցով:
Դու, հիրավի, Առատաձեռն ես, Ողորմած: Դու մեծ պարգևների Տիրակալ ես և Դու, հիրավի, Ամենասիրող ու Բարի ես:
Զորավոր, Ուժեղ: Այժմ ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, իմ անզորության ու Քո բարձրագույն իշխանության, իմ թուլության ու Քո ուժի մասին: Ես չգիտեմ ինչն է իմ համար բարիք, իսկ ինչը չարիք. Դու, հիրավի, Ամենագետ ես, Ամենաիմաստուն: Որոշիր իմ համար, ո՜վ Տեր, իմ Աստված ու իմ Տիրակալ, այն, ինչն ինձ կօգնի գոհանալ Քո հավերժական կամքով ու ինձ բարգավաճում կբերի Քո աշխարհներից յուրաքանչյուրում: Դու, հիրավի, Ողորմած ես, Առատաձեռն: Ո՜վ Տեր: Ինձ հեռու մի պահիր Քո հարստության օվկիանոսից ու Քո ողորմածության երկնքներից ու պատվիրիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Հիրավի, Դու ես երկնային կացարաններում թագավորող գահի Տերը. չկա այլ Աստված Քեզանից բացի Միակ, Ամենագետ, Ամենաիմաստուն: իմ ըմպելիքը, Քո բարեհաճությունն իմ հույսը, Քեզ գովելն իմ արարքը, Քո մասին հիշատակումն իմ ուղեկիցը և Քո վեհապետության Հզորությունն ինձ աջակցումը, Քո կացարանն իմ տունը և իմ ապաստանն` այն վայրը, որը Դու ազատեցիր այն սահմանափակումներից, որոնք դրված էին նրանց վրա, ովքեր, կարծես, վարագույրով ծածկված էին Քեզանից:
Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենափառապանծ, Ամենաուժեղ: կյանքն է, համակված է ամբողջ արարվածը, ամրապնդիր ինձ Քո իշխանությամբ, որ պատել է երկինքն ու երկիրը և պահպանիր ինձ ամեն տեսակի հիվանդությունից, ցավից ու փորձանքից: Վկայում եմ, որ Դու բոլոր անունների Տերն ես ու այն ամենի Կազմակերպիչն, ինչը ցանկալի է Քեզ: Չկա այլ Աստված Քեզանից բացի Ամենազորավոր, Ամենագետ, Ամենաիմաստուն:
Ուղարկիր ինձ, ո՜վ իմ Տեր, այն, ինչ ինձ օգուտ կբերի Քո աշխարհներից ամեն մեկում: Ընծայիր ինձ այն, ինչ նախատեսել ես Դու Քո ստեղծածների միջև ընտրյալների համար, որոնց հեռու չեն պահել Քեզ դիմելուց ո՛չ պարսավիչի հարձակումները, ո՛չ անհավատի զայրույթը, ո՛չ Քեզանից հեռացողի օտարացածությունը:
Դու, հիրավի, Քո տիրապետության ուժով Վտանգի մեջ Օգնական ես: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաուժեղ: ընդունելով Քո միասնականությունը, դավանելով Քո միակությունը և ձայնը բարձրացրեց ժողովուրդների միջև հանուն Քո անվան ու մարդկանց ուղղորդում է դեպի Քո ողորմածության սրնթաց հոսանքները, ո՜վ Դու, ամենաառատաձեռն Տեր: Նա Խնդրողներին տվեց խմել առաջնորդության գավաթից, որը լցված է Քո անսահման վերին օգնության գինով: Ո՜վ Տեր: Աջակցիր նրան միշտ ու ամեն ինչում, արժանացրու նրան ճանաչել Քո նվիրական գաղտնիքներն ու ծածկիր նրան Քո նվիրական մարգարիտներով: Դարձրու նրան դրոշակ, որ Քո երկնային աջակցության քամուց ծածանվում է պալատի աշտարակների ու բյուրեղյա ջրերի աղբյուրի վրա: Ո՜վ իմ ներող Տեր: Լուսավորիր սրտերը ջահի ճառագայթներով, որ ամենուր տարածում է փայլը բացելով ամեն գոյի ճշմարտությունը Քո ժողովրդից նրանց առջև, ում հանդեպ Դու առատորեն բարեհաճ ես:
Դու, հիրավի, Զորավոր ես, Տիրատենչ, Պաշտպան, Ուժեղ, Բարեգործ: Հիրավի, Դու ամեն տեսակի ողորմածության Տերն ես:*Այս Հուշատախտակը կարդացվում է Բահաուլլայի ու Բաբի Տաճարներում: Դրան են դիմում նաև Նրանց հիշատակման օրերում:
Գովքը, որ ծագեց Քո ամենավեհ Էությունից ու փառքը, որ շողաց Քո ամենալուսաշող Գեղեցկությունից, թող մնան Քո հետ, ո՜վ Դու, Ով Շքեղության Արտահայտումն է, Հավերժության Արքան և երկնքում ու երկրի վրա ամեն գոյի Տերը: Վկայում եմ, որ Աստծու տիրապետությունն ու Նրա իշխանությունը, Աստծու մեծությունն ու Նրա շքեղությունը հայտնված էին Քո միջոցով ու նախահավիտենական փառքի Ցերեկային Լուսատուներն իրենց լույսը սփռեցին Քո անխախտ կամքի երկնքներում և Աներևույթի Գեղեցկությունը շողաց արարման տեսադաշտի վրա: Նաև վկայում եմ, որ Քո Գրչի մեկ շարժումով կատարվեց Քո «Եղի՛ր» կամքը և հռչակվեց Նվիրական Աստվածային գաղտնիքը և լույս աշխարհ եկավ ամբողջ արարվածը և ի վերուստ առաքվեցին բոլոր Հայտնությունները:
Նաև վկայում եմ, որ Քո գեղեցկությամբ բացահայտվեց Սիրեցյալի գեղեցկությունը և Քո դեմքի միջոցով շողաց Ցանկալիի դեմքը և որ Քո խոսքի միջոցով ես Դու դատում ամեն արարվածը բարձրացնելով նրանց, ովքեր հավատարիմ են Քեզ փառքի գագաթին, իսկ անհավատներին գահավիժելով խորագույն անդունդ:
Վկայում եմ, որ նա, ով ճանաչեց Քեզ, ճանաչեց Աստծուն, իսկ նա, ով հասավ Քո ներկայությանը, հասավ Աստվածային ներկայությանը: Մեծ է, ուրեմն, երանությունը նրա, ով հավատաց Քեզ ու Քո նախանշանակներին, ով հնազանդվեց Քո տիրապետության առաջ, ով պատվի արժանացավ հանդիպել Քեզ, ով ձեռք բերեց Քո բարեհաճությունը և ով կենում էր Քո շուրջը և կանգնեց Քո գահի առջև: Բայց, վայ նրան, ով Քո հանդեպ մեղք գործեց և մերժեց Քեզ և դեն նետեց Քո նախանշանակները և հանդես եկավ Քո տիրապետության դեմ և դուրս եկավ Քո դեմ և ծայրահեղ գոռոզությամբ լցվեց Քո դեմ և վիճարկեց Քո վկայությունները և փախչեց Քո տիրապետությունից ու Քո իշխանությունից և դասվեց այն անհավատների շարքերն, ում անունները Քո կամքի մատներով գծվեցին Քո սրբազան Հուշատախտակներում:
Թող պատեն ինձ, ո՜վ իմ Աստված ու իմ Սիրեցյալ, Քո գթասրտության ու Քո քնքուշ խնամքի աջից Քո բարեհաճության սուրբ զեփյուռները, որպեսզի ես հրաժարվեմ ինքս ինձանից ու այս աշխարհից հանուն Քո մտերմության և Քո ներկայության արքունիքի: Քո կամքում է կատարել այն, ինչ ցանկալի է Քեզ: Ու, հիրավի, Դու ամեն գոյից վեր ես: Աստծու հիշատակումն ու Նրա գովաբանումն, Աստծու փառքն ու Նրա շքեղությունը թող մնան Քո հետ, ո՜վ Դու, Ով Նրա Գեղեցկությունն է: Վկայում եմ, որ արարման հայացքը երբեք չի դիտել այդքան հալածվածի, որքան Դու ես: Քո կյանքի բոլոր օրերում Դու ընկղմված էիր դժբախտությունների խորխորատը: Երբեմնի Դու կենում էիր շղթաներով ու կապանքներով, ուրիշ անգամ Քեզ վրա բարձրացավ Քո թշնամիների թուրը: Սակայն արհամարհելով այս Դու բոլոր մարդկանց հրամայեցիր կատարել այն, ինչ Քեզ պատվիրված էր Նրա կողմից, Ով Ամենագետն է, Ամենաիմաստունը:
Թող իմ ոգին քավում լինի այն անարդարությունների համար, որ Դու կրեցիր, իսկ իմ հոգին փրկագին այն ձախորդությունների համար, որ Դու կրեցիր: Աղերսում եմ Աստծուն Քո անվամբ ու նրանց անուններով, ում դեմքերը լուսավորված են Քո դեմքի լույսի արտացոլքով և ով Քո հանդեպ սիրուց կատարեց իրենց համար ամբողջ պատվիրվածը պատռիր Քո և Քո արարվածների միջև կանգնած պատվարները և օժտիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարով: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Ամենափառապանծ, Հավերժ Ներող, Ամենակարեկից:
Օրհնիր, ո՜վ Տեր իմ Աստված, Լոտոս Աստվածային Ծառը և դրա տերևները և դրա մեծ ու փոքր ճյուղերը և դրա բողբոջներն ու շիվերը, քանի գոյություն ունեն Քո հիասքանչ անունները և քանի դեռ տևում են Քո ամենավեհ արտահայտումները: Ուրեմն, պահպանիր դրան ոտնձգություն կատարողի դավերից ու բռնակալության հրոսակներից: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենահզոր: Օրհնիր նաև, ո՜վ Տեր իմ Աստված, Քո ծառաներին ու սպասավորուհիներին, ովքեր գտել են Քեզ: Դու, իսկապես, Ամենաառատաձեռն ես, Նա ես, Ում ողորմածությունն անսահման է: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:
Հանուն Աստծու` Նախասկզբնականի, Ամենամեծագույնի: Հիրավի, բաժանության կրակը կրծում է ազնվագույն սրտերը: Որտե՞ղ է Քո Դեմքի լույսի արտացոլանքը, Աշխարհների Սիրեցյալ:
Նրանք, ովքեր մոտ են Քեզ, թողնված են միայնակության խավարում: Որտե՞ղ է Քո հետ վերամիավորվելու փայլատակող առավոտն, Աշխարհների Ցանկություն:
Քո ընտրյալների մարմինները թրթիռով են համակված հեռավոր անապատում: Որտե՞ղ է Քո շնչի օվկիանոսը, Բոլոր աշխարհների Կախարդ:
Աղերսող ձեռքերը կարկառված են Քո առատաձեռնությունների ու գթասրտության երկնքները: Որտե՞ղ են Քո ընծայման անձրևները, Բոլոր աշխարհների Պատասխանող:
Անհավատներն ամենուր ճնշում են հաստատել: Որտե՞ղ է Քո գրչի նախասահմանումների հնազանդեցնող ուժը, Բոլոր աշխարհների Զսպիչ:
Շան հաչոց է թնդում բոլոր կողմերից: Որտե՞ղ է Քո ամենազորության թավուտների առյուծը, Բոլոր աշխարհների Հատուցիչ:
Անտարբերությունը պատել է ամբողջ մարդկային ցեղը: Որտե՞ղ է Քո սիրո ջերմությունը, Ո՜վ բոլոր աշխարհների Կրակ:
Դժբախտությունները ողողել են մարդկանց: Որտե՞ղ են Քո օգնության նշանները, Ո՜վ աշխարհների Փրկիչ:
Խավարը կլանել է մարդկանց մեծ մասը: Որտե՞ղ է Քո շքեղության փայլն, Աշխարհների Փայլ:
Գարշահոտությունը ձգում է վիզը: Որտե՞ղ է Քո պատժի պողպատը, Բոլոր աշխարհների Կործանիչ:
Նվաստացումը հասել է անդունդին: Որտե՞ղ են Քո փառքի արտահայտումները, Ո՜վ բոլոր աշխարհների Փառք:
Տառապանքով համակված է Նա, Ումով հայտնված է Քո Ամենագթասիրտ անունը: Որտե՞ղ է հրճվանքը Քո Հայտնության Արշալույսից, Ո՜վ աշխարհների Բերկրանք:
Ցավը համակել է երկրագնդի բոլոր մարդկանց: Որտե՞ղ են Քո ուրախության դրոշները, Ո՜վ բոլոր աշխարհների Ուրախություն:
Դու տեսնում ես. Քո նախանշանակների Արշալույսը ծածկում է վատ սադրանքները: Որտե՞ղ են Քո ամենազորության ձեռքերը, Ո՜վ աշխարհների Հզորություն:
Մարդկանց տառապեցնում է տանջալից ծարավը: Որտե՞ղ են Քո Առատաձառնության ջրերը, Ո՜վ բոլոր աշխարհների Ողորմածություն:
Ագահությունը ստրկացրել է ամբողջ մարդկային ցեղը: Որտե՞ղ են օտարացածության մարմնավորումներն, Աշխարհների Տեր:
Դու տեսնում ես. Այս հալածվածը այնպես միայնակ է աքսորում: Որտե՞ղ են Քո Հրամանների երկնքների զորքերը, Ո՜վ աշխարհների Տիրակալ:
Ես լքված եմ օտար երկրում: Որտե՞ղ են Քո հավատարմության նշանները, Բոլոր աշխարհների Հենարան:
Հոգեվարքի տառապանքները տանջում են բոլոր մարդկանց: Որտե՞ղ են Քո հավերժ կյանքի օվկիանոսի ալիքները, Ո՜վ աշխարհների Կյանք:
Ամբողջ կենդանի աշխարհը ներշնչում է Սատանայի քչփչոցները: Որտե՞ղ է Քո կրակի ասուպը, Ո՜վ աշխարհների Լույս:
Կրքի հարբածությունը այլանդակել է համարյա ամբողջ մարդկային ցեղը: Որտե՞ղ են անարատության առավոտյան արշալույսներն, Աշխարհների Ցանկություն:
Դու տեսնում ես. Սիրիացիների միջև այս հալածվածը պատված է բռնակալության շղարշով: Որտե՞ղ է Քո արշալույսի փայլը, Ո՜վ աշխարհների Լույս:
Դու տեսնում ես. Ինձ այլևս արգելում են խոսել: Ուրեմն որտեղի՞ց կհնչի Քո երգը, Ո՜վ աշխարհների Սոխակ:
Համարյա ամբողջ մարդկային ցեղը խրվել է դատարկ ու աննպատակ երազանքների մեջ: Որտե՞ղ են Քո համոզվածության մարմնավորումներն, Աշխարհների Հաստատունություն:
Բահան խեղդվում է դժբախտությունների խորխորատում: Ուրեմն, որտե՞ղ է Քո փրկության Տապանը, Բոլոր աշխարհների Փրկիչ:
Դու տեսնում ես. Քո ասույթի արշալույսն առկայծեց արարման խավարում: Որտե՞ղ է Քո երկնքների ողորմածության արևը, Ո՜վ աշխարհներին Լույս Ընծայող:
Ճշմարտության ու անարատության, ապահովության ու պատվի կանթեղները մարված են: Որտե՞ղ են Քո պատժիչ ցասումի նախանշանակները, Ո՜վ աշխարհների Շարժիչ:
Կտեսնես Դու արդյո՞ք որևէ մեկին, ով Քո կողմից մարտնչի կամ խորհի այն մասին, թե ինչ է ընկել իրեն Քո սիրո ասպարեզում: Իմ գրիչն այստեղ կանգ է առնում, Աշխարհների Սիրեցյալ:
Ճակատագրի բուռն պոռթկումները կոտրեցին Լոտոս Աստվածային Ծառի ճյուղերը: Ուրեմն, որտե՞ղ են Քո օգնության դրոշները, Բոլոր աշխարհների Մարտիկ:
Այս Դեմքը ծածկված է զրպարտության հողի տակ: Որտե՞ղ է Քո կարեկցանքի մեղմ քամին, Ո՜վ բոլոր աշխարհների Ողորմածություն:
Ստախոսները արատավորել են բարեպաշտության քողերը: Որտե՞ղ է Քո սրբության հագուստը, Ո՜վ աշխարհները Զարդարող:
Մարդկանց ստեղծածից քարացել է վերին օգնության ծովը: Որտե՞ղ են Քո առատաձեռնության ալիքներն, Աշխարհների Ցանկություն:
Աստվածային Ներկայության դուռը փակված է Քո թշնամիների բռնակալությամբ: Ուրեմն, որտե՞ղ է Քո ընծայի բանալին, Ո՜վ աշխարհները Բացող:
Խռովության թունավոր քամիներից դեղնում են տերևները: Որտե՞ղ են Քո առատաձեռնությունների ամպերի զեղումները, Ո՜վ աշխարհները Շնորհող:
Տիեզերքը խավարել է մեղքի փոշու մեջ: Որտե՞ղ է Քո ներման զեփյուռն, Աշխարհները Ներող:
Այս Երիտասրդն այնքան միայնակ է ամայի երկրում: Որտե՞ղ է Քո երկնային վերին օգնության անձրևը, Ո՜վ աշխարհներն Ընծայող:
Գերագույն Գրիչ: Մենք լսեցինք Քո քաղցրահունչ կոչը երկնային կացարանում: Ունկնդրիր այն, ինչի մասին ավետում է Մեծության Լեզուն, Բոլոր աշխարհների Հալածված:
Եթե չլիներ այս ցուրտն, ինչպե՞ս կհաղթանակեր Քո խոսքերի տապը, Ո՜վ բոլոր աշխարհների Մեկնաբանիչ:
Եթե չլինեին աղետներն, ինչպե՞ս կշողար Քո համբերության արևը, Ո՜վ աշխարհների Լույս:
Մի վշտացիր անօրենների պատճառով. Դու հայտնված էիր արարելու կայունություն ու հնազանդություն, Աշխարհների Համբերություն:
Օ՜հ, որքան սքանչելի են Քո արշալույսը Կտակի տեսադաշտում խռովություն հրահրողների վրա ու կրքոտ ձգտումը դեպի Աստված,
Ո՜վ աշխարհների Սեր:
Քո շնորհիվ ազատության դրոշը բարձրացվեց գագաթներից ամենաբարձրի վրա ու առատաձեռնության ծովն ալեկոծվեց, Աշխարհների Հիացմունք:
Քո միայնակության միջոցով Միասնության արևը շողաց և Քո աքսորով Համաձայնության երկիրը զարդարվեց: Համբերատար եղիր, Ո՜վ Դու, բոլոր աշխարհների Վտարանդի:
Մենք նվաստացումը դարձրինք փառքի հագուստ և դժբախտությունները` Քո տաճարի զարդ, Ո՜վ բոլոր աշխարհների Հպարտություն:
Դու տեսնում ես. ատելությունը լցրել է սրտերը: Ո՞վ, եթե ոչ Դու, պետք է ների այն, Ո՜վ աշխարհի մեղքերը Թաքցնող:
Երբ փայլում է սուրը, առաջ գնա: Երբ սուլում է նետը, ճնշիր թշնամուն, Ո՜վ աշխարհների Զոհաբերություն:
Դու պետք է տրտնջաս, թե՞ Ես: Ավելի շուտ Ես կարտասվեմ այն բանի համար, թե որքան քիչ են Քո համախոհները, Ո՜վ աշխարհների ողբն Առաջացնող:
Հիրավի, Ես անսացի Քո Կոչին, Սիրեցյալ, Ամենափառապանծ. այժմ «Բահա»-յի դեմքը վառվում է փորձությունների տապով ու Քո վառվող խոսքերի կրակով, և Նա, վերակենդանանալով զոհաբերության տեղում, լի է հավատով, փնտրում է միայն Քեզ հաճելին, Ո՜վ բոլոր աշխարհների Կազմակերպիչ:
Ո՜վ Ալի-Ակբար, ուրեմն երախտագիտություն կարկառիր Տիրոջն այս Հուշատախտակի համար, որից Դու ներշնչում ես Իմ խոնարհության բույրն ու ըմբռնում ես, թե ինչ է Մեզ բաժին ընկել Աստծու ճանապարհին, Ում առջև խոնարհվում են բոլոր աշխարհները:
Եթե բոլոր ծառաները կարդան սա ու կշռադատեն, նրանց երակներում կբոցավառվի կրակը, որն ընդունակ կլինի ընդգրկել աշխարհները:
դրա ամենանվիրական ոգով, մենք աղերսում ենք Քեզ կոչելով Քո նախահավիտենական վերին օգնությանը և արժանանալով Քո այժմյան բարեհաճությանը, որպեսզի Դու գթաս գոյության աշխարհի բոլոր արտահայտումները և չզրկես դրանք Քո ողորմածության զեղումներից Քո օրերում:
Մենք բոլորս աղքատ ենք և խղճուկ, իսկ դու, հիրավի, Ամենատեր ես, Ամենանվաճող, Ամենազոր: մեր ականջներին, ըմբռնում ու սեր մեր սրտերին: Ուրախացրու և երջանկացրու մեր հոգիները Քո բարի լուրերով: Ո՜վ Տեր: Ցույց տուր մեզ Քո արքայության ճանապարհը և վերածնիր բոլորիս Սուրբ Ոգու շնչով: Ի վերուստ առաքիր մեզ հավերժական կյանք և շնորհիր մեզ անվերջանալի փառքով: Միավորիր մարդկությունը և լուսավորիր մարդկանց աշխարհը: Թող մենք բոլորս հետևենք Քո ճանապարհով, թող ցանկանանք Քո բարյացակամությունը և թող ձգտենք դեպի Քո արքայության խորհուրդները: Ո՜վ Աստված: Միավորիր մեզ և կապիր մեր սրտերը Քո անքակտելի կապերով: Դու, հիրավի, Ընծայող ես, Դու Բարի ես, Դու Ամենազոր ես: թախանձելով Քեզ, որպեսզի Քո բոլոր ողորմածությունները ի վերուստ առաքվեն այս հոգիներին: Ընտրիր դրանք Քո բարեհաճության և ճշմարտության համար: Ո՜վ Տեր: Իրար հետ միացրու և միահյուսիր սրտերը, համերաշխությամբ համախմբիր բոլոր հոգիները և Քո սրբության ու Քո միասնության նշաններով կենդանացրու ամեն մի ոգի: Ո՜վ Տեր: Թող լուսավորվեն նրանց դեմքերը Քո միասնության լույսով: Ամրացրու Քո ծառաների մեջքերը Քո արքայությանը ծառայելու մեջ: Ո՜վ Տեր: Դու անսահման ողորմածության տերն ես: Ո՜վ թողության ու ողորմածության Տեր: Թողություն տուր մեր մեղքերին, ներիր մեր բացթողումները և արժանացրու մեզ դիմել Քո ողորմածության արքայությանը, որպեսզի մենք կոչ անենք զորավորության և ուժի կացարանին խոնարհ Քո սրբավայրի առջև ու հնազանդ Քո վկայությունների փառքի առջև:
Ո՜վ Տեր Աստված: Դարձրու մեզ ծովի ալիքների ու այգու ծաղիկների նման` Քո սիրո ընծաների միջոցով մնացող միասնության ու համերաշխության մեջ: Ո՜վ Տեր: Ուրախացրու սրտերը Քո միասնության նշաններով և նմանեցրու ամբողջ մարդկությունն աստղերի, որ փայլատակում են փառքի միևնույն բարձրունքներից ու կատարյալ պտուղների, որ աճում են Քո կյանքի ծառին:
Դու, հիրավի, Ամենազոր ես, Ինքնագո, Ընծայող, Ներող, Ողորմած, Ամենագետ, Միակ Արարիչ:արտասանվում է ամեն օր` առավոտյան, կեսօրին ու երեկոյան
Ով ցանկանում է արտասանել այս աղոթքը, թող լվացվի ու լվացվելու ժամանակ թող ասի.
Ամրացրու իմ ձեռքը, ո՜վ իմ Աստված, որպեսզի այն կարողանա բռնել Քո Գիրքն այնքան ամուր, որ աշխարհի բոլոր զորքերն ուժ չունենան դրա վրա: Եվ պաշտպանիր այն ներխուժումից այն ամենի մեջ, ինչը դրան նախատեսված չէ: Դու, հիրավի, Ամենակալ ես, Ամենազոր:
Լվանալով երեսը` թող ասի.
Ես շրջեցի իմ երեսը դեպի Քեզ, ո՜վ իմ Տեր: Լուսավորիր այն Քո դեմքի լույսով: Եվ պաշտպանիր այն ուրիշներին դիմելուց, բացի Քեզանից:
Այնուհետև թող ուղղվի ու դեմքը թեքելով դեպի Կիբլա (պաշտամունքի վայր, այսինքն Բահջի, Աքքա)` ասի.
Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի: Նրան են պատկանում Հայտնության ու արարչության արքայությունները: Հիրավի, Նա հայտնեց Նրան, ով Հայտնության Արշալույսն է, Ով զրուցեց Սինայ լեռան վրա, Ում միջոցով փայլատակեց Գերագույն տեսադաշտը և խոսեց Լոտոս Ծառը, որից այն կողմ ճանապարհ չկա և Ում միջոցով հռչակվեց կոչը բոլոր արարածներին երկնքներում ու երկրի վրա. «Անսացե՛ք, Ամենատիրակալը եկավ: Երկիրն ու երկինքը, փառքն ու տիրապետությունը պատկանում են Աստծուն` բոլոր մարդկանց Տիրոջը և Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրակալին:»
Այնուհետև թող խոնարհվի` ձեռքերը պահելով ծնկների վրա ու ասի.
Դու բարձրացած ես իմ գովեստից էլ բարձր և ինձանից բացի, ամեն մեկի գովեստից էլ բարձր, իմ նկարագրությունից և երկնքում ու երկրում բոլոր գոյություն ունեցողների նկարագրությունից էլ բարձր:
Այնուհետև կանգնած ու ձեռքերը ափերով դեպի երեսը պահած` թող ասի.
Ո՜վ իմ Աստված, մի զրկիր հույսից նրան, ով աղաչող մատներով բռնվեց Քո ողորմածության և Քո վերին օգնության փեշից, ո՜վ Դու, բոլոր ողորմածություն հայտնողներից Ամենաողորմա՛ծը:
Այնուհետև թող նստի ու ասի.
Վկայում եմ Քո միասնության ու Քո միակության մասին, և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու, հիրավի, հայտնեցիր Գործը Քո, կատարեցիր Քո Կտակը և լայն բացեցիր Քո բարեհաճության դարպասները բոլոր նրանց համար, ովքեր ապրում են երկնքում ու երկրում: Օրհնությունն ու խաղաղությունը, ողջույնն ու փառքը համակում են Քո սիրեցյալներին, որոնց չեն հեռացրել Քեզանից աշխարհի փոփոխություններն ու անակնկալները և որոնք տվել են ինչ ունեին` հուսալով ձեռք բերել այն, ինչ կա Քեզ հետ: Դու, հիրավի, Հավերժ ներող ես, Ամենաշռայլ:
(Եթե որևէ մեկը ցանկանա ընդարձակ խոսքի փոխարեն արտասանել այսպիսի բառեր. «Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի` Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո», ապա դա բավական կլինի: Բավական կլինի նաև, եթե աղոթողը նստած արտասանի այսպիսի բառեր. «Վկայում եմ Քո միասնության և Քո միակության մասին և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի »:)
իմ նպատակը, Քո դեմքն իմ ձգտումը, Քո անունն իմ լուսատուն, Քո կամքն իմ ցանկությունն ու Քո բարեհաճությունն իմ բերկրանքը: Մեղսագործ եմ ես, ո՜վ իմ Տեր, իսկ Դու Հավերժ Ներող ես: Հենց որ ես Քեզ ճանաչեցի, շտապեցի հասնել Քո քնքուշ խնամքի բարձր արքունիք: Թողություն տուր իմ մեղքերին, ո՜վ իմ Տեր, որ խանգարում են ինձ քայլել Քեզ հաճելի ճանապարհներով ու հասնել Քո միասնության օվկիանոսի ափերին: Չկա ոչ ոք, ո՜վ իմ Տեր, ով իմ հանդեպ կարողանար առատաձեռնություն ցուցաբերել և ում կողմը ես կարողանայի դեմքս շրջել և ոչ ոք, ով կարեկցեր ինձ, որպեսզի ես կարողանայի նրանից խնդրել ողորմածություն: Աղերսում եմ Քեզ մի հեռացրու ինձ Քո վերին օգնության կացարանից և մի պահիր ինձանից Քո մեծահոգության ու առատաձեռնության զեղումները: Նշանակիր ինձ այն, ո՜վ իմ Տեր, ինչ նշանակել ես Դու Քեզ սիրողներին ու պատվիրիր ինձ այն, ինչ պատվիրել ես Դու Քո ընտրյալներին: Ամեն ժամանակ հայացքս ուղղված է Քո գթասիրտ նախախնամության երկնակամարին ու աչքերս ուղղված են դեպի Քո մեղմ ողորմածության արքունիքը: Վարվիր ինձ հետ այնպես, ինչպես Քեզ է վայել: Չկա Աստված, քեզանից բացի` ուժի Աստծու, փառքի Աստծու, Նրա, Ում օգնության է դիմում ամեն մարդ: ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ սիրտը հակված է վատին: Ուրեմն, պահպանիր ինձ Քո պաշտպանության պատվարում ու Քո խնամքի օթևանում: Ես ցանկանում եմ, ո՜վ իմ Աստված, միայն այն, ինչ սահմանել ես Դու Քո իշխանության ուժով: Այն ամենն, ինչ ես ընտրել եմ իմ համար, այն է, որ Դու ինձ օգնես Քո կամքի բարեբեր խրատներով ու ղեկավարությամբ և որպեսզի սատարես ինձ Քո կամքի ու դատաստանի նախանշանակներով: Ո՜վ Դու, սրտերի Սիրեցյալ, որ կարոտում են Քեզ աղերսում եմ Քեզ Քո Գործի Հայտնիչներով ու Քո ոգեշնչման Արշալույսներով ու Քո մեծության Մարմնավորումներով ու Քո գիտելիքի Գանձատներով` մի զրկիր ինձ Քո սուրբ Կացարանից, Քո Տաճարից ու Քո Խորանից: Օգնիր ինձ, ո՜վ իմ Տեր, հասնել Նրա օրհնյալ արքունիքը, գտնվել Նրա անձի շուրջն ու խոնարհաբար կանգնել Նրա դռան առջև:
Դու Նա ես, Ում զորավորությունը կմնա հավիտյանս հավիտենից: Ոչինչ չի վրիպի Քո գիտելիքից: Դու, հիրավի, զորավորության Աստված ես, փառքի և իմաստունության Աստված ես:
Փառապա՛նծ եղիր Աստված, աշխարհների Տեր:*(Նովրուզ` 21-ը մարտի, բահայի տարվա առաջին օրը:)
Գովք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի Դու Նովրուզը դարձրիր տոն նրանց համար, ով պաս էր պահում հանուն Քո հանդեպ սիրո և խուսափում էր այն ամենից, ինչ նողկանք է առաջացնում Քեզ մոտ: Թող, ո՜վ իմ Տեր, Քո սիրո կրակն ու Քո պատվիրած պասի տապը բոցավառեն նրանց Քո գործին ծառայելու մեջ և թող նրանք անմնացորդ կլանվեն գովաբանելով ու հիշատակելով Քեզ: Դու զարդարեցիր նրանց, ո՜վ իմ Տեր, Քո պատվիրած պասի նախշով. ուրեմն, զարդարիր նրանց Քո վերին օգնությամբ ու առատ ողորմածությամբ և Քեզ ընդունելու նախշով: Քանզի մարդկանց գործերն ամբողջությամբ կախված են Քո օրհնանքից ու սահմանված են Քո կամքով: Պասը խախտող մարդուն կհամարես որպես պաս պահողի ու նա կդասվի նրանց շարքերն, ովքեր պաս են պահում դարերից ի վեր: Իսկ եթե Դու կհամարես, որ պաս պահողը խախտել է պասի հրամանը, նա կդասվի նրանց շարքերը, ովքեր արատավորել են Քո Հայտնության Զարդարանքն ու կենում են այս կենարար Աղբյուրի բյուրեղյա ջրերից հեռու: Դու Նա ես, Ում միջոցով կանգնեցվեց «Գովք Քեզ Քո գործերում» դրոշն ու փռվեց «Հնազանդվում են Քեզ Քո պատգամներում» խաշվառը: Հայտնիր Քո այս երրորդությունից մեկը Քո ծառաներին, ո՜վ իմ Աստված, որպեսզի նրանք հասկանան, որ ամբողջ արարման կատարելությունը կախված է Քո կամքից ու Քո խոսքից, որ ամեն գործի էությունը պայմանավորված է Քո բարեհաճությամբ ու բարյացակամությամբ ու որ նրանք հասկանան, որ բոլոր մարդկային գործերի ղեկերը պահում ես դու Քո ընդունման և Քո պատգամի ձեռքում: Պատմիր նրանց այս, որպեսզի ոչինչ չհեռացնի նրանց Քո Գեղեցկությունից այն օրերում, երբ Քրիստոսը բացականչում է. «Դու տիրում ես ամենը, ո՜վ Ոգու Հայր». ու Քո Բարեկամը ազդարարում է. «Փառք Քեզ, ո՜վ Ամենասիրեցյալ, քանզի դու հայտնեցիր Քո Գեղեցկությունն ու սահմանեցիր Քո ընտրյալների համար այն, ինչ կարժանացնի նրանց հասնել Քո Մեծագույն Անվան հայտնության գահին, որով լաց կլինեն բոլոր ժողովուրդները, բացի նրանցից, ովքեր հրաժարվել են ամենից, բացի Քեզանից և դիմել են Նրան, Ով Քո Էության Հայտնիչն է և Քո հատկանիշների Հայտնությունը»: Նա, Ով Քո ճյուղն է ու Քո ամբողջ ընկերակցությունը, ո՜վ իմ Տեր, այսօր ավարտում են իրենց պասը, որ պահում էին Քո Արքունիքի սահմաններում ձգտելով հաճոյանալ Քեզ: Ուրեմն, որոշիր Նրա համար և նրանց և բոլորի, ովքեր մտել են Քո ներկայության մեջ այս օրերում, այն բարին, որ Դու պատրաստել ես Քո Գրքում: Օժտիր նրանց այն բանով, ինչ օգուտ կբերի նրանց այս կյանքում և այլ կյանքում:
Հիրավի, Դու Ամենաառաջատար ես, Ամենաիմաստուն:
Ամենագետ, Իմաստուն: Ահա Դրախտային Սոխակը երգում է Հավերժության Ծառի ճյուղերին սուրբ ու քաղցրահունչ մեղեդիներով առաքինիներին հռչակելով Աստծուն մոտ լինելու ուրախ լուրը, կանչելով նրանց, ով հավատում է Աստվածային Միասնությանը, Մեծահոգի Ներկայության արքունիքին, բաժանվածներին հայտնելով ուղերձի մասին, որ հայտնված էր Աստծու, Արքայի, Փառապանծի, Աննմանի կողմից, սիրողներին ցույց տալով սրբության գահի և այս լուսաշող Գեղեցկության ճանապարհը:
Հիրավի, այս է այն Մեծագույն Գեղեցկությունը, որ կանխագուշակված է Ավետաբերների Գրքերում, Որով ճշմարտությունը կտարբերվի մոլորությունից և կփորձվի ամեն պատգամի իմաստունությունը: Հիրավի, Նա է Կյանքի Ծառը, որ բերում է Աստծու, Վեհի, Զորավորի, Մեծի պտուղները:
Ո՜վ Ահմադ: Ուրեմն, վկայիր, որ, հիրավի, Նա է Աստված ու չկա Աստված, բացի Նրանից Արքայից, Հովանավորից, Աննմանից, Ամենազորից: Ինչպես նաև Նա, Ում ուղարկեց Նա Ալի անվան տակ, հիրավի, Աստծուց էր, Ում կամքին մենք բոլորս հետևում ենք: Ասա. Ո՜վ մարդիկ, հնազանդվեք Աստծու պատգամներին, որ պատվիրված են Բայան Գրքում Փառապանծի, Իմաստունի կողմից: Հիրավի, Նա է Հայտնիչների Արքան և Գիրքը Նրա Մայր-Գիրք է, իմացեք այս: Այդպես է Սոխակն ազդարարում ձեզ Իր կոչն այս զնդանից: Նա պետք է միայն փոխանցի այս պարզ ուղերձը: Ով կցանկանա, թող մերժի այս խորհուրդն, իսկ ով ցանկանա, թող ընտրի ճանապարհն առ Աստված: Ո՜վ մարդիկ, եթե դուք մերժում եք այս խոսքերն, ուր է ապացույցը, որով դուք հավատացել եք Աստծուն: Ներկայացրու այն, ո՜վ ստախոսների ժողով: Բայց ո՛չ, երդվում եմ Նրանով, Ում ձեռքում է իմ հոգին, որ նրանք չեն կարող և երբեք չեն կարողանա անել այդ, անգամ, եթե միանան իրար օգնելու համար: Ո՜վ Ահմադ: Մի մոռացիր Իմ ընծաներն Իմ բացակայության ժամանակ: Հիշիր Իմ օրերը քո օրերում, հիշիր Իմ տառապանքի ու աքսորի մասին այս հեռավոր բանտում: Եվ այնքան անսասան եղիր Իմ հանդեպ քո սիրո մեջ, որ սիրտդ չերերա, անգամ, եթե քո թշնամիների թրերը կարկտի պես փլվեն վրադ և բոլոր երկնքներն ու երկիրը ապստամբեն քո դեմ: Իմ թշնամիների համար եղիր կրակի բոցի նման և Իմ սիրեցյալների համար հավերժ կյանքի գետի և մի եղիր նրանցից, ովքեր կասկածում են:
Իսկ եթե աղետները քեզ բաժին են ընկել Իմ ճանապարհին, կամ եթե հանուն Ինձ զրկանքներ ես կրում, մի տխրիր դրա համար:
Ապավինիր Աստծուն, քո Աստծուն ու քո հայրերի Տիրոջը: Քանզի մարդիկ, որ զրկված են խորաթափանցությունից, մոլորության ճանապարհներով են քարշ գալիս, չեն տեսնում Աստծուն սեփական աչքերով ու չեն լսում Նրա Մեղեդին սեփական ականջներով: Այդպիսին էին մարդիկ, երբ մենք գտանք նրանց, ինչին դու էլ ես վկա:
Այդպես նրանց նախապաշարմունքները քող դարձան նրանց ու իրենց սրտերի միջև, շրջեցին նրանց Աստծու Վեհի, Մեծի ճանապարհից: Համոզվիր քո հոգում, որ, հիրավի, նա, ով շրջվում է այս Գեղեցկությունից, շրջվել է նաև անցյալի Ավետաբերներից Աստծու առաջ ցուցաբերելով անչափ գոռոզություն հավիտյանս հավիտենից:
Խորն ուսումնասիրիր այս Հուշատախտակը, ո՜վ Ահմադ: Երգիր այն քո օրերում ու մի խուսափիր դրանից: Քանզի, հիրավի, Աստված նշանակել է նրան, ով երգում է այն, հարյուրավոր մարտիրոսների պարգև ու մեծարանքներ երկու աշխարհներում: Այս առատաձեռնությունները Մենք քեզ շնորհել ենք, որպես Մեր բարեհաճության և Մեր ներկայությունից ողորմածության նշան, որպեսզի դու էլ կարողանաս լինել երախտապարտների միջև:
Աստծով եմ երդվու՜մ: Եթե որևէ մեկը փորձանքի կամ վշտի մեջ կարդա այս Հուշատախտակը կատարյալ անկեղծությամբ, Աստված կցրի նրա տխրությունը, կլուծի նրա դժվարություններն ու կվերացնի նրա դժբախտությունները:
Նա, հիրավի, Գթասիրտ է, Կարեկից է: Փառապանծ եղիր Աստված, բոլոր աշխարհների Տեր: եղավ, իսկ ինչ Նա չի ցանկանա չի լինի:
Չկա ոչ զորավորություն, ոչ ուժ ոչ ոքի մեջ, բացի Աստծուց` Ամենավեհ, Ամենազոր: բխող Քո աստվածային Արշալույսի միասնությունից, ուրախացրու նրանց սրտերը խոսքերով հայտնված Քո սուրբ արքայությունից, ամրացրու նրանց մեջքերը Քո ամենակործան ուժով, որ ի վերուստ առաքվում է Քո փառքի ապարանքից: Դու Ամենաառատաձեռն ես, Պաշտպանող, Ամենազոր, Բարեբեր: ինձ վահան, հնազանդությունը Քո Միակ Էության դարպասների առջև ինձ պաշտպանություն, Քո խնամքն ու հովանավորությունն` ինձ պատվար և կացարան: Պաշտպանիր ինձ եսասիրության ու կրքի սադրանքներից և ինձ զերծ պահիր ամեն տեսակի տկարությունից, աղետից, դժվարությունից ու ծանր փորձությունից:
Դու, հիրավի, Պաշտպան ես, Պահապան, Հովանավոր, Ամենածանրակշիռ և Դու, հիրավի, Գթասիրտն ես բոլոր Գթասիրտներից: մի մերժիր ինձ այն բանում, ինչ սահմանել ես Դու ընտրյալների համար Քո ծառաների մեջ: Սնուցիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարությամբ: Դու, հիրավի, ժողովուրդների Արքան ես: Չկա Աստված Քեզանից բացի Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն: Դու ինձ արթնացրիր: Ես շրջվեցի Քեզանից Դու ողորմածաբար օգնեցիր ինձ ուղղվել դեպի Քեզ: Ես նման էի մահացածի Դու ինձ հարություն տվեցիր կյանքի ջրով: Ես թառամում էի Դու ինձ վերածնեցիր Քո ասույթների երկնային հոսքով զեղված Ամենաողորմածի Գրչից: Ո՜վ Աստվածային Նախախնամություն: Ամբողջ գոյը բեղմնավորված է Քո բարեգթությամբ. մի զրկիր դրան Քո առատաձեռնության ջրերից և մի խոչընդոտիր դրան հասնել Քո ողորմածության օվկիանոսին: Աղերսում եմ Քեզ օգնիր ինձ և աջակցիր ինձ միշտ և ամեն հանգամանքում. ես շնորհի եմ արժանացնում Քո նախահավիտենական ընծաները Քո գթասրտության երկնքներից: Դու, հիրավի, առատաձեռնության Տերն ես ու հավերժության արքայության Տիրակալը: ո՜վ իմ Աստված, մի խանգարիր Քո ծառաներին ուղղել իրենց հայացքները դեպի այդ: Մի նայիր, ո՜վ իմ Աստված, նրանց դիրքին, գործերին ու հոգսերին: Տես Քո փառքի մեծությունը, Քո ընծաների լիությունը, Քո հզորության տիրապետությունն ու Քո բարերարությունների կատարելությունը: Երդվում եմ Քո փառքով: Եթե Դու նրանց նայեիր արդարության աչքով, նրանք բոլորն արժանի կլինեին Քո զայրույթին ու Քո ցասումի գավազանին: Ուրեմն, Քո վերին օգնության ձեռքերի մեջ վերցրու Քո արարումները, ո՜վ իմ Աստված, և պատմիր նրանց այն մասին, թե ինչն է իրենց համար ամեն գոյից ամենալավը Քո արարման աշխարհում: Մենք վկայում ենք, ո՜վ իմ Աստված, որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու դարավոր գոյություն ես ունեցել, չի եղել ոչ ոք Քեզ հավասար կամ Քեզ համեմատվելու արժանի և այդպիսին Դու կմնաս հավերժ: Ես թախանձում եմ Քեզ այն հայացքներով, որ տեսնում են, թե ինչպես ես Դու բազմել միասնության աթոռին ու միակ գոյի գահին օգնիր նրանց, ով սիրում է Քեզ Քո մեծագույն Անվան ուժով և համբառնիր նրանց այնպիսի բարձունքներ, որ նրանք իրենց ամբողջ էությամբ ու իրենց շուրթերով վկայեն, որ միայն Դու ես Աստված` Աննման, Միակ, Հավերժ Անփոփոխ: Երբեք չի լինի Քեզ ո՛չ հավասար, ո՛չ զինակից: Դու, հիրավի, Ամենափառապանծ ես, Ամենազոր, Նա, Ում ամեն մարդ օգնության է կանչում: տուր մեզ Քո ողորմածությունն, աղքատ ենք մաս օժտիր Քո հարստության օվկիանոսից, կարիքի մեջ ենք սնուցիր մեզ, նսեմացած ենք տուր մեզ Քո փառքից: Երկնային թռչուններն ու դաշտերի գազաններն իրենց սնունդն են ստանում Քեզանից ամեն օր և ամեն գոյը ճաշակում է Քո խնամքից ու հոգատարությունից:
Մի զրկիր այս թույլին Քո հրաշալի վերին օգնությունից և Քո զորավորությամբ ի վերուստ առաքիր Քո ընծաներն այս անօգնական հոգուն:
Տուր մեզ մեր հացը հանապազորյա և շնորհիր Քո օրհնանքը կյանքի կարիքներում, որպեսզի մենք կախված լինենք միայն Քեզանից, միայն Քեզ հետ շփվենք, քայլենք Քո ուղիներով և Քո խորհուրդները հռչակենք: Դու Ամենազոր ես, Սիրող, ամբողջ մարդկությանը բարիքներ Ընծայող: կարկաչող Քո փառքի մեղեդիով ու Քո հիշատակումով և մի զրկիր Քո ծառաներին Քո սիրո բույրերը սփռող քաղցրանուշ բուրմունքներից: Տե՛ր: Քո սրբակյացների տանջալից տագնապները վերածիր խաղաղության, նրանց անհաջողությունները մխիթարության, նրանց նվաստացումը փառքի, նրանց տխրությունները երանելի ուրախության, ո՜վ Դու, Ով իր ձեռքերում է պահում ամբողջ մարդկության կառավարման ղեկերը:
Դու, հիրավի, Միակ ես, Միակ Էության Տեր, Զորովոր, Ամենագետ, Ամենաիմաստուն: ի վերուստ առաքիր Քո աջակցությունը, մենք անտուն թափառականներ ենք տուր մեզ Քո օթևանը, մեկ-մեկ ցրված ենք միացրու մեզ, ճանապարհից շեղվել ենք հավաքիր մեզ Քո հոտում, աղքատ ենք շնորհիր մեզ փայով ու ճակատագրով, ծարավ ենք բեր մեզ Կյանքի աղբյուրի մոտ, թույլ ենք` ամրացրու մեզ, որպեսզի մենք բարձրանանք օգնելու Քո Գործին և զոհաբերենք մեր կյանքերն առաջնորդության ճանապարհին:Դուք պետք է աղոթք բարձրացնեք Աբհայի Արքայությանն ու հավերժ ընծաներ խնդրեք Նրանից: Դուք պետք է աղոթեք այն մասին, որ ձեր սրտերը մաքուր հայելու նման լցվեն ամենափառապանծ լույսով: Այն ժամանակ այնտեղ կփայլեն Ճշմարտության Արևի ցոլքերը: Դուք պետք է կոչեք Աստծուն ու արժանանալով Նրա օգնությանն ու աջակցությանը` դիմեք Նրան ամեն գիշեր ու ամեն օր այսպիսի խոսքերով.
Ո՜վ Տեր: Մենք թույլ ենք ամրացրու մեզ: Ո՜վ Աստված: Մենք տգետ ենք լուսավորիր մեզ: Ո՜վ Տեր: Մենք աղքատ ենք հարստացրու մեզ: Ո՜վ Աստված: Մենք մահացած ենք կենդանացրու մեզ: Ո՜վ Տեր: Մենք նսեմության բուն մարմնավորում ենք` մեծարիր մեզ Քո Արքայությունում: Եթե Դու օգնես մեզ, ո՜վ Տեր, մենք կդառնանք փայլող աստղեր, իսկ առանց Քո սատարման, մենք կլինենք երկրային հողից ցածր, ո՜վ Տեր: Ո՜վ Աստված: Ուժեր տուր մեզ: Ո՜վ Աստված: Մեզ հաղթանակ ուղարկիր: Ո՜վ Աստված: Արժանացրու մեզ հաղթահարել մեզ և սանձահարել մեր կրքերը: Ո՜վ Տեր: Ազատիր մեզ նյութական աշխարհի ստրկությունից: Ո՜վ Տեր: Կենդանացրու մեզ Սուրբ Ոգու շնչով, որպեսզի մենք բարձրանանք Քեզ ծառայելու, պաշտենք Քեզ ու լիարժեք անկեղծությամբ տանք մեր բոլոր ուժերը Քո Արքայությունում: Ո՜վ Տեր, Դու Հզոր ես: Ո՜վ Աստված, Դու Ներող ես: Ո՜վ Տեր, Դու Կարեկցող ես:
կատարելով նրանց ամենաբաղձալի սպասումները և գեղեցկության Քո Արքայությունից բաց արիր վերամիավորման դարպասները Քեզ կարոտողների առջև ու փրկեցիր նրանց զրկանքների ու կորուստների կրակից ուրեմն, նրանք շտապեցին Քո մոտ ու հասան Քո ներկայությանը ու եկան Քո լայն բացված դարպասների մոտ ու Քո առատ ընծաներից առատ մաս ձեռք բերեցին:
Ո՜վ իմ Տեր, նրանք ծարավ էին Դու նրանց չորացած շուրթերին մոտեցրիր վերամիավորման ջուրը: Ո՜վ Մեղմ, Ընծայող, Դու թեթևացրիր նրանց տառապանքները Քո առատաձեռնության ու վերին օգնության բալասանով ու ապաքինեցիր նրանց հիվանդությունները Քո կարեկցանքի փրկարար դեղով: Ո՜վ Տեր, նրանց ոտքերն ամրացրու Քո ուղիղ ճանապարհի վրա, լայնացրու նրանց համար ասեղի անցքը և թող հավիտյանս հավիտենից քայլեն նրանք փառքովարքայական հագուստներ հագած:
Դու, հիրավի, Մեծահոգի ես, Հավերժ Ընծայող, Թանկագին, Ամենաառատաձեռն: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Հզոր, Զորավոր, Վեհանձն, Հաղթական: ցանկանալով արժանանալ Քո գթասրտության արքայությանը: Հիրավի, նրանք հիացած են Քո սրբությամբ ու բոցավառված Քո սիրո կրակով, հաստատումներ են փնտրում Քո հրաշալի արքայությունից ու ցանկանում են հասնել Քո երկնային կացարանը: Հիրավի, նրանք սպասում են Քո ընծաների հոսքերը և փափագում են պայծառացում Ճշմարտության Արևից: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց փայլող լուսատուներ, ողորմած նշաններ, պտղաբեր ծառեր ու փայլող աստղեր: Թող նրանք բարձրանան Քեզ ծառայության և թող միանան Քո հետ Քո սիրո կապերով սլանալով դեպի Քո օրհնության լուսատուները: Ո՜վ Տեր: Դարձրու նրանց ուղեցույց նշաններ, խաշվառներ Քո անմահ արքայությունում, Քո ողորմածության ծովի ալիքներ ու Քո մեծության արտացոլման հայելիներ:
Դու, հիրավի, Մեծահոգի ես: Դու, հիրավի, Գթասիրտ ես: Դու, հիրավի, Թանկագին ես ու Սիրեցյալ:ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ո՜վ, Աստված, Ո՜վ Դու, Ով շնորհեց Իր շքեղությամբ մարդկանց լուսավոր էությունը զեղելով նրանց վրա գիտելիքի ու առաջնորդության ճաճանչափայլ լույսը և ամբողջ արարվածից այդ բարձրագույն ողորմածության համար ընտրեց նրանց և թույլ տվեց նրանց համակել ամենը, հասկանալ դրանց նվիրական էությունը, բացահայտել դրանց գաղտնիքները բարձրացնելով դրանք խավարի աշխարհից տեսանելի աշխարհ: «Նա, հիրավի, Իր հատուկ ողորմածությունն է ցուցաբերում նրան, ում կցանկանա»:
Ո՜վ, Տեր, օգնիր Քո սիրեցյալներին ձեռք բերել գիտելիք, հասկանալ գիտություններ և մշակույթ, բացահայտել գաղտնիքներ թաքնված ամբողջ արարվածի իրական էության մեջ: Թույլ տուր նրանց լսել գաղտնի ճշմարտություններ գծված և դրոշմված ամեն գոյի սրտում: Դարձրու նրանց առաջնորդության նախանշանակներ ամբողջ արարվածի մեջ, բանականության ծլող ճառագայթներ` շողացող այս «առաջնային կյանքում»: Այնպես արա, որ նրանք տանեն դեպի Քեզ, լինեն ուղեկից Քո ճանապարհին, Քո Արքայության ազդարարներ մարդկանց միջև:
Դու, հիրավի, Զորավոր ես, Պաշտպան, Ուժեղ, Հովանավոր, Հզոր, Ամենաառատաձեռն:
Աղոթք համաճարակի ընթացքում ապաքինման մասին
Հանուն Նրա` Բարձրյալի, Ամենավեհի, Ամենավսեմի: Փառապանծ ես Դու, ո՛վ Աստված, ի՛մ Աստված: Ով Դու՛, Ո՛վ իմ Աստվածն է, իմ Տերը, իմ Տիրակալը, իմ Աջակցությունը, իմ Հույսը, իմ Ապաստանն ու իմ Լույսը: Խնդրում եմ Քեզ, քո Նվիրական ու Թաքուն Անվամբ, որը ոչ ոք չգիտի, բացի Քեզանից: Պաշտպանիր այս Հուշատախտակի տիրոջը բոլոր տեսակի փորձանքներից ու աղետներից, բոլոր արատավոր տղամարդկանցից ու կանանցից, չարագործների պատճառած չարիքից ու անհավատների դավերից: Բացի այդ պաշտպանիր նրան, ո՛վ իմ Աստված, բոլոր տեսակի ցավերից ու կսկիծներից, ո՛վ Դու, ով Իր Աջում է պահում ամբողջ գոյի թագավորությունը: Դու հիրավի տիրում ես ամեն ինչի: Դու վարվում ես ինչպես կամենում ես ու հրամայում ես Քո ցանկությամբ: Ո՛վ Դու Արքաների Արքա: Ո՛վ բարի Աստված: Ո՛վ Դու հնագույն գեղեցկության, երկնային շնորհների, առատաձեռնության ու բարեհաճության Աղբյուր: Ո՛վ Դու ախտերը Բուժող: Ո՛վ Դու կարիքի մեջ Շնորհող: Ո՛վ Դու ճշմարիտ Լույսի Լույս: Ո՛վ Դու բոլոր տեսակի Լույսերից բարձր Լույս: Ո՛վ Դու բոլոր Հայտնիչների Բացահայտող: Ո՛վ Դու Կարեկցող: Ո՛վ Դու Ողորմած: Գթա այս Հուշատախտակի տիրոջը Քո մեծագույն ողորմածությամբ ու Քո առատ բարեհաճությամբ, ո՛վ Դու Մեծահոգի, ո՛վ Առատաձեռն: Պահպանիր նրան Քո վահանով ամենից, ինչ նրա միտքն ու սիրտը կհամարեն անարժան: Նրանցից, ովքեր շնորհված են ուժով, Դու հիրավի Ամենաուժեղն ես: Թո՛ղ Աստծո փառքը Քեզ հետ լինի, ո՛վ Ծագող Արև:
Վկայիր այն մասին, ինչի մասին վկայում էր Աստված Ինքն Իրենում, որ չկա Աստված Նրանից բացի` Ամենակարողից, Սիրեցյալից:
Աբդուլ-Բահայի կողմից բացահայտված այս աղոթքն արտասանվում է Նրա Տաճարում: Այն կարելի է կարդալ նաև ինչպես անձնական աղոթք:
Աբդուլ-Բահան ասում է. «Ով արտասանում է այս աղոթքը հնազանդությամբ ու ջանասիրությամբ, նա այս Ծառայի սրտին ուրախություն ու հաճույք է պատճառում. դա նման կլիներ այն բանին, եթե նա հանդիպեր Նրա հետ դեմ առ դեմ»:
Նա է Ամենազորը:
Ո՜վ Աստված, իմ Աստված: Հնազանդությամբ, արցունքներով ու աղոթքներով ես կարկառում եմ ձեռքերս և դեմքս ծածկում եմ Քո Շեմի հողով, որ բարձրանում է իմաստունների գիտելիքի վրա և բոլոր նրանց գովասանքի, ովքեր Քեզ փառաբանում են: Ուրեմն, ողորմածաբար նայիր Քո ծառային Քո դարպասների առջև հնազանդ ու խոնարհ Քո գթասրտության աչքի հայացքով և ընկղմիր նրան Քո հավերժ վերին օգնության Օվկիանոսը:
Տե՜ր: Այս հնազանդ ու ողորմելի Քո ծառան հիացած Քեզանով ու Քեզ աղերսող, Քո աջի գերին կրակոտ կերպով Քեզ աղոթքներ բարձրացնող, Քեզ հավատացող, Քո դեմքի առջև արցունքոտ, գոչում է Քեզ հետևյալ բառերով.
Ո՜վ Տեր, Աստված իմ: Ուղարկիր ինձ Քո վերին օգնությունը, որպեսզի ես ծառայեմ Քո սիրեցյալներին, ուժ տուր ինձ Քեզ ծառայելու, լուսավորիր իմ ճակատը պաշտամունքի լույսով սրբության Քո արքունիքում ու աղոթքի լույսով ուղղված դեպի Քո մեծության արքայությունը: Օգնիր ինձ դեն նետել ամեն տեսակի շահամոլություն Քո դարպասների երկնային մուտքի մոտ և ազատվել ամեն աշխարհիկից Քո սրբազան սահմաններում: Տե՜ր: Թող ես խմեմ անշահախնդրության գավաթից. դրա հագուստներն ինձ հագցրու և դրա օվկիանոսն ինձ ընկղմիր: Դարձրու ինձ Քո սիրեցյալների արահետի հողի նման և թույլ տուր ինձ հոգիս զոհաբերել հողին ազնվացած Քո ընտրյալների ոտքերով Քո ճանապարհին, ո՜վ Երկնային Փառքի Տեր:
Այս աղոթքով Քո ծառան Քեզ է դիմում արշալույսին ու գիշերով: Կատարիր նրա սրտագին ցանկությունը, ո՜վ Տեր: Լուսավորիր նրա սիրտը, ուրախացրու նրա հոգին, վառիր նրա լույսը, որպեսզի նա կարողանա ծառայել Քո Գործին և Քո ծառաներին:
Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենառատաձեռն, Բարեբեր, Ողորմած, Կարեկից:
*Բահայիների ամուսնությունը երկու կողմերի միություն է ու սրտանց կապվածություն: Սակայն նրանք պետք է ցուցաբերեն մեծագույն զգուշություն և ճանաչեն միմյանց բնավորությունները: Այս հավերժ կապերը պետք է ամրացվեն անխախտ համաձայնությամբ. պետք է ձգտել ներդաշնակության, ընկերակցության, միասնության զարգացմանը և հավերժ կյանքի ձեռքբերմանը:
*Հարսի ու փեսայի կողմից առանձին արտասանվող` Հոգևոր Ժողովի կողմից հավանություն ստացած ամուսնության երդումը ոչ պակաս, քան երկու վկաների ներկայությամբ, տրված է Կիտաբ-ի-Աղդասում (Ամենասուրբ Գրքում).
*«Մենք բոլորս, հիրավի, կհետևենք Աստծու կամքին»:
*Նա Ընծայող է, Ամենաառատաձեռն:
Թող գովք լինի Տիրոջը Նախահավիտենականին, Հավերժ Գոյին, Մշտականին, Անանցողիկին: Նա Ինքն է, Ով Իր Սեփական Էությամբ հաստատում է, որ, հիրավի, Նա է Մեկը, Միակն, Անսահմանը, Վեհը: Մենք վկայում ենք, որ, հիրավի, չկա Աստված, Իրենից բացի ճանաչելով Նրա միասնությունը և Նրա ամբողջությունը: Նա մշտնջենական ժամանակներից ապրում է անհասանելի բարձրունքներում, Իր մեծության գագաթներում օծված որևէ մեկի հիշատակումից, բացի Իրենից, անըմբռնելի որևէ մեկի համար, բացի Իրենից: Իսկ երբ Նա ցանկացավ մարդկանց հայտնել վերին օգնությունը և գթասրտությունը և աշխարհում հաստատել կարգ ու կանոն, Նա բացահայտեց նրանց համար կարգադրագրերը և օրենքները: Նրանցից ոմանց համար Նա սահմանեց ամուսնության օրենքը, դարձրեց այն բարօրության ու փրկության ամրոցի նման և պատգամեց մեզ այն բանում, ինչն ի վերուստ առաքված էր սրբության երկնքներից Նրա Ամենասուրբ Գրքում: Լինելով Մեծ Իր Փառքում Նա ասում է. «Ամուսնացեք, ո՜վ մարդիկ, և թող ձեզանից ստեղծվի նա, ով կհիշատակի Ինձ Իմ ծառաների միջև: Այդպիսին է Իմ կամքը ձեզ. ամուր բռնվեք դրանից` որպես սատարում ձեր համար»:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ո՛վ դու Երկնային Թագավորության Աստված: Ահա մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, բայց մեր հմայված սրտերը ձգտում են հեռվին Քո սիրով և մենք քարացել ենք հիացմունքից Քո լուսափայլ Դեմքի պայծառությունից: Մենք թույլ ենք և փափագում ենք Քո հզորության ու ուժի հայտնությանը: Մենք աղքատ ենք, չունենք ո՛չ ունեցվածք, ո՛չ հարստություն, բայց ստանում ենք Քո Թագավորության գանձարանից: Մենք միայն կաթիլներ ենք, բայց դուրս ենք թափվում Քո օվկիանոսի խորքերից: Մենք ընդամենը փոշու հատիկներ ենք, բայց փայլում ենք Քո հոյակապ Արևի փառքի մեջ:
Ո՛վ դու Շնորհող: Ուղարկիր մեզ Քո օգնությունը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը փայլի մոմի պես, որպեսզի մագնիս դառնա, որը ձգում է սրտերը դեպի Քո Լեռնային Դղյակները, որպեսզի այս ստորին աշխարհում ինչպես հայելիում արտացոլվի Քո Դրախտային Պարտեզների հոյակապությունը:
ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Ո՛վ Դու բարի Աստված: Այս թռչնակներից յուրաքանչյուրին ողորմածաբար ուղարկիր զույգ թևեր և տուր նրանց հոգևոր ուժեր, որպեսզի նրանք կարողանան անծայրածիր տարածության միջով իրենց թռիչքը սլացնել դեպի Աբհա Արքայության բարձրունքները:
Ո՛վ Տեր: Ամրացրու այս փխրուն տունկերը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը կարողանա դառնալ պտղատու ծառ` կանաչող ու ծաղկող: Քո երկնային բազմությունների զորավորությամբ այս հոգիները դարձրու հաղթանակող, որպեսզի դրանք կարողանան կործանել մոլորության ու տգիտության ուժերը և մարդկանց մեջ ծավալել բարեկամության ու առաջնորդության դրոշը, որպեսզի նրանք գարնանային կենարար քամու նման թարմացնեն և արթնացնեն մարդկային հոգիների ծառերը և գարնանային անձրևների նման այդ շրջանի մարգագետինները դարձնեն կանաչ ու պտղաբեր:
Դու Զորավոր ես և Ուժեղ: Դու Ընծայող ես ու Սիրող:
ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Ո՜վ իմ Տեր, ո՜վ իմ Տեր, ես նուրբ տարիքի մանուկ եմ: Կերակրիր ինձ Քո ողորմածության կրծքից, դաստիարակիր ինձ Քո սիրո գրկում, կրթիր ինձ Քո ուղեվարության դպրոցում և զարգացրու ինձ Քո առատաձեռնության հովանու ներքո: Հեռացրու ինձ խավարից, դարձրու ինձ փայլող աստղ, ազատիր ինձ դժբախտությունից, դարձրու ինձ ծաղիկ վարդի այգում, թույլ տուր ինձ դառնալ Քո շեմի ծառան և շնորհիր ինձ արդարակյացների բնավորությունն ու բնությունը, դարձրու ինձ առատաձեռնության հիմքը մարդկային աշխարհի համար և պսակիր իմ գլուխը հավերժ կյանքի ապարոշով: Արդարև, Դու Հզոր ես, Մեծազոր, Տեսնող ու Լսող:
ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Ո՜վ Դու Բարի Տեր, ես փոքր երեխա եմ, վեհացրու ինձ` ընդունելով ինձ արքայության մեջ: Ես երկրային եմ, դարձրու ինձ երկնային: Ես ստորին աշխարհից եմ, թույլ տուր ինձ պատկանել վերին թագավորությանը, ընկճված եմ, օգնիր ինձ ճաճանչափայլ դառնալ, նյութական եմ, դարձրու ինձ հոգևոր և թույլ տուր տուր ինձ հայտնել Քո անսահման առատաձեռնությունը:
Դու Հզոր ես, Համայնասեր:
արտասնվում է օրը մեկ անգամ
Այս աղոթքն արտասանել ցանկացողը թող կանգնի ու դիմի Աստծուն և տեղում կանգնած թող նայի աջ ու ձախ, կարծես թե սպասելով իր Տիրոջ` Ամենաողորմածի, Կարեկցողի ողորմածությանը: Այնուհետև թող ասի.
Ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է ու երկնքի Արարիչը: Աղաչում եմ Քեզ Նրանցով, Ովքեր Արշալույսներն են Քո աներևույթ Էության` Ամենավեհ, Ամենափառապանծ, իմ աղոթքը վերածել կրակի, որ կայրի` ինձ Քո գեղեցկությունից բաժանած քողերը և լույսի, որ կբերի ինձ դեպի Քո Ներկայության օվկիանոսը:
Այնուհետև թող Աստծուն, օրհնյալ լինի Նա ու բարձրացված, ուղղված աղոթքով ձեռքերը վեր կարկառի ու ասի.
Ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն ու ժողովուրդների Սիրեցյալ: Տեսնու՞մ ես, թե ինչպես եմ ես դիմում Քեզ` մերժելով Քեզանից բացի ուրիշների հանդեպ կապվածությունն ու բռնվելով Քո թելից, որի շարժումը կյանքով կլցնի ամեն ստեղծածը: Ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Տեր, և Քո ծառայի որդին: Նայիր, ահա ես կանգնած եմ Քո դեմ` պատրաստ կատարել Քո կամքը և Քո ցանկությունը, չփնտրող այլ բան, բացի Քո օրհնանքից: Աղաչում եմ Քեզ Քո ողորմածության Օվկիանոսով և Քո վերին օգնության Ցերեկային Աստղով. Քո ծառայի հետ վարվիր այնպես, ինչպես կկամենաս ու կցանկանաս: Երդվում եմ Քո զորավորությամբ, որ գերազանցում է անեն մի հիշատակում ու գովք: Այն ամենն, ինչ Դու ես բացահայտել, ցանկալի է իմ սրտին ու սիրված է իմ հոգու կողմից: Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի նայիր իմ ապավինություններին ու իմ արարքներին, օ՜, ո՛չ, հետևիր միայն Քո կամքին, որ համակել է երկինքն ու երկիրը: Երդվում եմ Քո մեծագույն Անվամբ, ո՜վ Դու, բոլոր ժողովուրդների Տեր: Ես ցանկացա միայն այն, ինչ ցանկանում ես Դու ու սիրեցի միայն այն, ինչ սիրում ես Դու:
Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.
Դու բարձրացված ես մյուս բոլորի, բացի Քեզանից, նկարագրություններից է՛լ ավելի բարձր, և ամեն գոյություն ունեցողի, բացի Քեզանից, ըմբռնումից ավելի բարձր:
Այնուհետև թող բարձրանա ու ասի.
Իմ աղոթքը դարձրու, ո՜վ իմ Տեր, կենարար ջրերի աղբյուր, որպեսզի ես ապրեմ դրանով այնքան, որքան կտևի Քո տիրապետությունը և հիշատակեմ Քեզ Քո աշխարհներից ամեն մեկում:
Այնուհետև թող նորից ձեռքերը վեր կարկառի աղոթքում ու ասի.
Ո՜վ Դու, Ում հետ բաժանվելիս հալվեցին սրտերն ու հոգիները և Ում սիրո կրակը բոցավառեց ամբողջ աշխարհը: Աղաչում եմ Քեզ Քո Անվամբ, որով Դու ենթարկեցիր ամբողջ ստեղծածը, չզրկել ինձ այն ամենից, ինչ Դու ունես, ո՜վ Դու, Ով տիրում է բոլոր մարդկանց: Տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս օտարականը շտապում է իր բարձրագույն կացարանը Քո մեծության հովանու տակ ու Քո գթասրտության սահմաններում, այս մեղսագործը ձգտում է դեպի Քո ներողամտության օվկիանոսը, այս նվաստացածը` Քո փառքի արքունիքը, այս չքավորը` Քո հարստության արշալույսը: Քո իշխանության տակ է հրամայել այն, ինչ ցանկանաս: Վկայում եմ` պետք է գովաբանել Քեզ Քո գործերում ու հնազանդվել Քեզ Քո պատվիրաններում, իսկ Քեզ հարկ է ազատ մնալ Քո հրամաններում:
Այնուհետև թող ձեռքերը վեր կարկառի ու երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը: Այնուհետև խոնարհվի Աստծու առաջ, օրհնյալ լինի Նա և բարձրացված, ձեռքերը ծնկներին դրած, ու ասի.
Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, ինչպես բոցավառվեց հոգիս իմ ամբողջ մարմնում` ձգտելով պաշտել Քեզ և բուռն ցանկանալով հիշատակել Քեզ ու փառաբանել Քեզ, ինչպես վկայում է դա այն մասին, ինչի մասին են վկայել Քո Պատվիրանի Շուրթերը Քո ասույթի արքայությունում ու Քո գիտելիքի երկնքում: Կենալով այս վիճակում` խնդրում եմ Քեզանից, ո՜վ իմ Տեր, այն ամենն, ինչ Դու ունես, որպեսզի ես կարողանամ ցուցաբերել իմ չքավորությունն ու փառաբանել Քո առատությունն ու Քո հարստությունը, կարողանամ ընդունել իմ անզորությունն ու ցուցաբերել Քո ուժն ու Քո զորավորությունը:
Այնուհետև թող բարձրանա, երկու անգամ ձեռքերը կարկառի աղոթքի մեջ ու ասի.
Չկա Աստված, Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաառատաձեռն: Չկա Աստված, Քեզանից բացի` Կազմակերպիչ, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում: Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո ներողամտությունն ինձ քաջալերեց, Քո ողորմածությունն ինձ ուժ տվեց, Քո կոչն ինձ արթնացրեց, Քո բարեհաճությունն ինձ բարձրացրեց ու բերեց Քեզ մոտ: Հակառակ դեպքում ես ինչպե՞ս կհամարձակվեի կանգնել Քո մտերմության քաղաքի դարպասների մոտ կամ դեմքս շրջել դեպի Քո կամքի երկնքներից փայլատակող կրակները: Դու տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս խղճուկ արարածին, որ թակում է Քո բարեհաճության դռներն ու այս անցողիկ հոգին, որ Քո առատության ձեռքերից փնտրում է հավերժ կյանքի գետերը: Դու պետք է տիրես բոլոր ժամանակներում, ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է., իսկ ինձ վայել է հնազանդությունն ու կամավոր ենթարկումը Քո կամքին, ո՜վ երկնքների Արարիչ:
Այնուհետև երեք անգամ ձեռքերը վեր կարկառի ու ասի.
Մեծ Աստվածը բարձր է ամեն տեսակի մեծից:
Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.
Դու չափազանց բարձր ես, որպեսզի Քո մերձավորների գովքը հասնի Քո մերձավորության երկինք ու որպեսզի Քեզ հավատարիմ սրտերի թռչունները բարձրանան դեպի Քո դարպասների դռները: Վկայում եմ, որ Դու օծված ես բոլոր սահմանումներից բարձր ու սուրբ ես բոլոր անուններից բարձր: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենաբարձրյալ, Ամենափառապանծ:
Այնուհետև թող նստի ու ասի.
Վկայում եմ այն մասին, ինչի մասին վկայում են անբողջ արարվածն ու Երկնային Բազմություններն ու ամենաբարձրյալ Դրախտի բնակիչներն ու բացի նրանցից, ամենափառապանծ Երկնակամարից հենց իրենք` Մեծության Շուրթերը, որ Դու ես Աստված, որ չկա Աստված, Քեզանից բացի, ու որ Նա, Ով հայտնվել էր, Նվիրական Գաղտնիք է, Թանկարժեք Հավատո Հանգանակ, Ում միջոցով «Եղիր» բառի տառերը միացվեցին ու ամրացվեցին միասին: Վկայում եմ, որ Նա Ինքն է, Ում անունը գրվեց Ամենաբարձրյալի Գրչով ու Ով հիշատակվեց Աստվածային Գրքերում` Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրոջ:
Այնուհետև թող վեր կենա ու ասի.
Ո՜վ ամեն գոյի Տեր ու ամեն տեսանելիի ու աներևույթի Տեր: Դու անսում ես իմ արցունքներին ու հառաչանքներին և լսում ես իմ հառաչանքներն ու իմ հեկեկոցներն ու իմ սրտի լացը: Երդվու՛մ եմ Քո զորավորությամբ: Իմ մեղքերը թույլ չեն տալիս մոտենալ Քեզ ու իմ մեղքերն ինձ հեռու են պահում Քո սրբության արքունիքից: Քո սերը, ո՜վ իմ Տեր, հարստացրեց ինձ, իսկ բաժանումը Քեզանից ինձ կործանում է ու հեռացումը Քեզանից ինձ ոչնչացնում է: Աղաչում եմ Քեզ այս անապատում Քո հետքերով ու «Ահա ես: Ահա ես:» բառերով, որ բարբառում էին Քո Ընտրյալներն այս անսահմանության մեջ ու Քո Հայտնության շնչով, ու Քո Գալստյան Արշալույսի նուրբ քամիներով` արա այնպես, որ ես կարողանամ դիտել Քո գեղեցկությունն ու այն ամենն, ինչ կա Քո Գրքում:
Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, խոնարհվի` ձեռքերը դնելով ծնկներին ու ասի.
Փա՛ռք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի Դու օգնեցիր ինձ հիշատակել ու փառաբանել Քեզ և թույլ տվեցիր ինձ ճանաչել Նրան, Ով Քո նախանշանակների Արշալույսն է ու ստիպեցիր ինձ խոնարհվել Քո Տիրապետության առջև ու հնազանդվել Քո Աստվածայնության առջև ու ընդունել այն, ինչ բարբառեցին Քո Մեծության Շուրթերը:
Այնուհետև թող բարձրանա ու ասի.
Ո՜վ Աստված, իմ Աստված: Իմ մեջքը կռացել է իմ մեղքերի ծանրության տակ ու իմ անհոգությունը ինձ կործանում է: Ամեն անգամ, երբ ես մտածում եմ իմ վատ արարքների ու Քո բարյացակամության մասին, սիրտս հալվում է իմ մեջ ու արյունս եռում է իմ երակներում: Երդվում եմ Քո Գեղեցկությամբ, ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն: Ես չեմ համարձակվում դեմքս բարձրացնել դեպի Քեզ ու ամաչում եմ իմ աղոթող ձեռքերը կարկառել դեպի Քո առատության երկնքները: Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես արցունքներս թույլ չեն տալիս հիշատակել Քեզ ու փառաբանել Քո առաքինությունները, ո՜վ Դու, Երկնային Գահի ու հովտային երկրի Տեր: Աղերսում եմ Քեզ Քո Արքայության նախանշանակներով ու Քո տիրապետության խորհուրդներով` Քո սիրեցյալների հետ վարվիր այնպես, ինչպես վայել է Քո Առատությանը, ո՜վ ամեն գոյի Տեր ու ինչպես վայել է Քո ողորմածությանը, ո՜վ տեսանելիի ու աներևույթի Արքա:
Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, ծնկի իջնի ու ճակատը իջեցնելով հողին` ասի.
Գովք Քեզ, ո՜վ մեր Աստված, քանզի Դու ի վերուստ առաքեցիր մեզ այն, ինչ մեզ մերձեցնում է Քեզ ու տալիս է մեզ ամեն բարին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից Քո Գրվածքներում ու Քո Սուրբ Գրքերում: Պաշտպանիր մեզ, աղաչում ենք Քեզ, ո՜վ մեր Աստված, աննպատակ հերյուրանքների և ունայն երազանքների զորքից: Դու, հիրավի, Զորավոր ես, Ամենագետ:
Այնուհետև թող բարձրացնի գլուխը, նստի ու ասի.
Վկայում եմ, ո՜վ իմ Աստված, այն մասին, ինչը վկայել են Քո Ընտրյալներն ու ընդունում եմ այն, ինչ ընդունված է ամենաբարձրյալ Դրախտի բնակիչների ու նրանց կողմից, ովքեր շրջապատում են Քո զորավոր Գահը: Երկրային ու երկնային Արքայությունները Քո էությունն են, ո՜վ աշխարհների Տեր:
ամբողջ տեսանելին և աներևույթը համակող, Քո Անվամբ, որով Դու ենթարկեցիր մարդկանց սրտերը և հոգիները, և Քո գթասրտության Օվկիանոսի ալիքներով և Քո առատաձեռնության Ցերեկային Լուսատուի փայլով դասիր ինձ նրանց շարքերը, ում ոչինչ չխանգարեց շրջել իրենց դեմքերը դեպի Քեզ, ո՜վ բոլոր Անունների Տեր և երկնքների Արարիչ:
Դու տեսնում ես, ո՜վ իմ Տեր, թե ինչ է բաժին ընկել իմ ճակատագրին Քո օրերում: Աղերսում եմ Քեզ Նրանով, Ով Քո անունների Արշալույսն է և Քո հատկանիշների Արևածագը, սահմանել իմ համար այն, ինչ ինձ կօգնի բարձրանալ Քեզ ծառայելուն և գովաբանել Քո առաքինությունները: Դու ես, հիրավի, Ամենահզորը, Զորավորագույնը, Դու Նա ես, Ով պատասխանում է բոլոր մարդկանց աղոթքներին:
Եվ, վերջապես, խնդրում եմ Քեզ Քո դեմքի լույսով, օրհնիր իմ գործերը, հատուցիր իմ պարտքերը և բավարարիր իմ կարիքները: Քո ուժի և Քո իշխանության մասին վկայում է ամեն լեզու, Քո մեծությունը և Քո տիրակալությունը ընդունում է ամեն մի ըմբռնող սիրտ: Չկա Աստված Քեզանից բացի` Նրանից, Ով լսում է և մշտապես պատասխանում:Ընդիջարկված օրերը` բահայի օրացույցի Մուլք (Տիրապետություն) և Ալա (Բարձունք) ամիսների միջև ընկած օրերը (փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը ներառյալ), պետք է լինեն Պասին, հյուրասիրությանը, բարեգործությանն ու նվերների փոխանակությանը պատրաստվելու օրեր:
Ի՜մ Աստված, իմ Կրակ ու իմ Լույս:
Ահա սկսվեցին օրերը, որ Դու Քո գրքում անվանեցիր Այամ-ի-Խա, ո՜վ Դու, Ով անունների Արքան է, ու մոտենում է պասը, որ պատվիրված է Քո բարձրագույն Գրչով, որպեսզի այն պահպանեն բոլոր գոյություն ունեցողները Քո արարման արքայությունում: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, հանուն այս օրերի և հանուն բոլոր այն մարդկանց, որ այս ժամանակ բռնվեցին Քո պատգամների թելից և Քո պատվերերի բռնակոթից թույլ տուր, որ ամեն հոգուն տեղ սահմանվի Քո արքունիքի սահմաններում ու գահ Քո դեմքի լույսի շքեղության հայտնության ժամանակ:
Ահա, ո՜վ իմ Տեր, Քո ծառաները, որոնց ոչ մի արատավոր կապվածություն չթեքեց այն բանից, ինչ Դու ի վերուստ առաքեցիր Քո Գրքում: Նրանք խոնարհվեցին Քո Գործի առջև և Քո Գիրքը ընդունեցին այնպիսի վճռականությամբ, որը Քեզանից է ծնվում և պահպանեցին այն ամենն, ինչ Դու իրենց պատվիրեցիր և ընտրեցին հետևել այն բանին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից:
Տեսնում ես Դու, ո՜վ իմ Տեր, թե ինչպես ընդունեցին ու դավանեցին նրանք այն ամենն, ինչ բացահայտեցիր Դու Քո Սուրբ Գրքերում: Ուրեմն, տուր որ նրանք Քո վերին օգնության ձեռքերից խմեն, ո՜վ իմ Տեր, Քո հավերժության ջրից: Նախանշիր նրանց համար հատուցում, որ պատկանում է նրան, ով ընկղմվեց Քո ներկայության օվկիանոսը և ճաշակեց Քեզ հանդիպելու նրբաճաշակ գինուց:
Աղերսում եմ Քեզ, ո՜վ արքաների Արքա և նվաստացածներին Կարեկցող, սահմանիր նրանց համար այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Կանխանշիր նրանց նաև այն, ինչ չի բացահայտել Քո ստեղծածներից ոչ ոք և նրանց դասիր նրանց շարքերը, ովքեր շրջապատում են Քեզ ու քայլում են Քո գահի շուրջ Քո աշխարհներից ամեն մի աշխարհում:
Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենագետ, Ամենաառաջատար:
*Այս աղոթքը պետք է կարդացվի 15 տարեկանից բարձր հանգուցյալ բահայիի համար: «Հանգուցյալների համար աղոթքը միակ Պարտադիր Բահայի աղոթքն է, որը կատարվում է Մայր Տաճարում, այսինքն պետք է կարդացվի համատեղ. այն արտասանում է հավատացյալներից մեկն, իսկ մյուս ներկաները լուռ կանգնած են… Բահաուլլան նշել է, որ… դրա ընթերցումը պետք է նախորդի հանգուցյալի թաղմանը և այն արտասանելիս անհրաժեշտություն չկա դիմել Կիբլային…»
Ո՜վ իմ Աստված: Սա է Քո ծառան և Քո ծառայի որդին Քեզ ու Քո նախանշանակներին հավատացող և Քեզ դիմող, լրիվ հրաժարվող ամենից, բացի Քեզանից: Հիրավի, բոլոր ողորմածություն հայտնողներից Դու ամենողորմածն ես: Վարվիր նրա հետ, ո՜վ Դու, Ով ներում է մարդկանց մեղքերը և թաքցնում նրանց զանցանքներն, այնպես, ինչպես վայել է Քո առատաձեռնության երկնքներին ու Քո վերին օգնության օվկիանոսին: Թույլ տուր նրան մուտք գործել Քո կատարյալ ողորմածության սահմանները, որ կար, նախքան երկրի ու երկնքի ստեղծումը: Չկա Աստված Քեզանից բացի Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:
Դրանից հետո թող աղոթք կարդացողը վեց անգամ կրկնի «Ալլա-ու-Աբհա» ողջույնը, իսկ հետո տասնիննական անգամ` հետևյալ խոսքերից յուրաքանչյուրը.
Մենք բոլորս, հիրավի, պաշտում ենք Աստծուն:
Մենք բոլորս, հիրավի, խոնարհվում ենք Աստծու առջև:
Մենք բոլորս, հիրավի, հավատարիմ ենք Աստծուն:
Մենք բոլորս, հիրավի, գովերգում ենք Աստծուն:
Մենք բոլորս, հիրավի, գոհություն ենք բարձրացնում Աստծուն:
Մենք բոլորս, հիրավի, համբերատար ենք Աստծու մեջ:
(Եթե աղոթքը կարդացվում է մահացած կնոջ համար, ապա կարդացողը թող ասի. «Այս է Քո սպասավորուհին և Քո սպասավորուհու դուստրը…» և այլ:)
Ուժեղ, Ամենազոր: Մենք բոլորս մեղսագործ ենք, իսկ Դու մեղքերը Ներող, Ողորմած, Կարեկից: Ո՜վ Տեր: Մի նայիր մեր զանցանքներին: Վարվիր մեզ հետ Քո ողորմածությամբ ու Քո առատաձեռնությամբ: Անթիվ են մեր մեղքերը, բայց անսահման է Քո ներման օվկիանոսը: Դառն են մեր թուլությունները, բայց ակնհայտ են Քո օգնության ու աջակցության վկայությունները: Ուրեմն ամրապնդիր և ուժ տուր մեզ: Արժանացրու մեզ անել այն, ինչ արժանի է Քո Սրբազան շեմին: Լուսավորիր մեր սրտերը, սրատեսություն տուր մեր աչքերին և լարիր մեր լսողությունը: Հարություն տուր մեռածներին և ապաքինիր հիվանդներին: Հարստություն տուր աղքատներին և հանգստություն ու անվտանգություն տուր նրանց, ովքեր վախով են համակված: Ընդունիր մեզ Քո արքայությունում և լուսավորիր մեզ առաջնորդության լույսով: Դու Ամենազորեղ ես ու Ամենահզոր: Դու Առատաձեռն ես, Դու Ողորմած ես, Դու Բարի ես:Երբ մեղսագործը հասնում է լիակատար օտարացման ու ազատության ամենից, բացի Աստծուց, նա պետք է Աստծուց ներողություն ու ողորմածություն խնդրի: Մեղքերի ու զանցանքների խոստովանությունը մարդկային արարածների առջև անթույլատրելի է, քանզի դա երբեք բարենպաստ չի եղել և բարենպաստ չի լինի Աստվածային ներմանը: Ավելին, այդպիսի խոստովանությունը տանում է մարդու նսեմացմանն ու վիրավորանքին, իսկ Աստված, թող Նա փառապանծ լինի, չի ցանկանում Իր ծառաների նսեմացումը: Հիրավի, Նա Կարեկից է, Գթասիրտ: Աստծու հետ առանձին մեղսագործը պետք է աղաչի Նրան գթասրտության համար ողորմածության Օվկիանոսից, ներողություն խնդրի առատության Երկնքներից այսպիսի բառերով.
Ո՜վ իմ Աստված, Աստված: Ես թախանձում եմ Քեզ Քեզ իսկապես սիրողների արյունով, ովքեր այնքան հիացած են Քո քաղցրանուշ խոսքերով, որ շտապեցին դեպի Փառքի Գագաթ սուրբ մարտիրոսության վայր, և ես աղերսում եմ Քեզ այն գաղտնիքներով, որ կան Քո գիտելիքում ու այն մարգարիտներով, որ թաքնված են Քո առատաձեռնության օվկիանոսում, ինձ ներում շնորհել և իմ հորը, և իմ մորը: Նրանցից, ովքեր ողորմածություն են ցուցաբերում, Դու, հիրավի, Ամենաողորմած ես: Չկա Աստված Քեզանից բացի Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:
Ո՜վ Տեր: Դու տեսնում ես, որ այս հանցավորության մարմնավորումը դիմեց Քո բարյացակամության օվկիանոսին, որ այս տկարը փնտրում է Քո Աստվածային ուժի արքայությունը, որ այս խեղճ արարածը սլանում է դեպի Քո հարստության ցերեկային աստղը: Հանուն Քո ողորմածության ու վերին օգնության, մի հիասթափեցրու նրան, ո՜վ Տեր, և մի զրկիր նրա հայտնությունները Քո առատությունից Քո օրերում և նրան դեն մի շպրտիր Քո դարպասներից հեռու, որ Դու լայն բացել ես Քո երկնքների ու Քո երկրի բոլոր բնակիչների առջև:
Ավա՜ղ: Ավա՜ղ: Իմ մեղքերն ինձ խանգարում են հասնել Քո սրբության Արքունիք և իմ մեղքերի պատճառով ես թափառում եմ Քո մեծության Խորանից հեռու: Ես կատարեցի այն, ինչ Դու արգելել էիր ու մերժեցի այն, ինչ Դու կարգադրել էիր:
Ես Քեզ աղերսում եմ Նրանով, Ով Անունների վեհապետական Տիրակալն է նախասահմանիր ինձ Քո առատաձեռնության Գրչով այն, ինչ ինձ թույլ կտա մոտենալ Քեզ և մաքրիր ինձ մեղքերից, որ կանգնել են իմ ու Քո ներման ու Քո ողորմածության միջև: Դու, հիրավի, Հզոր ես, Առատաձեռն: Չկա Աստված քեզանից բացի Ամենազորավոր, Բարեշնորհ: