Days of Remembrance

Armenian · Bahá'u'lláh

BH03262 BH03262

Add range:

*Այս Հուշատախտակը կարդացվում է Բահաուլլայի ու Բաբի Տաճարներում: Դրան են դիմում նաև Նրանց հիշատակման օրերում:

Գովքը, որ ծագեց Քո ամենավեհ Էությունից ու փառքը, որ շողաց Քո ամենալուսաշող Գեղեցկությունից, թող մնան Քո հետ, ո՜վ Դու, Ով Շքեղության Արտահայտումն է, Հավերժության Արքան և երկնքում ու երկրի վրա ամեն գոյի Տերը: Վկայում եմ, որ Աստծու տիրապետությունն ու Նրա իշխանությունը, Աստծու մեծությունն ու Նրա շքեղությունը հայտնված էին Քո միջոցով ու նախահավիտենական փառքի Ցերեկային Լուսատուներն իրենց լույսը սփռեցին Քո անխախտ կամքի երկնքներում և Աներևույթի Գեղեցկությունը շողաց արարման տեսադաշտի վրա: Նաև վկայում եմ, որ Քո Գրչի մեկ շարժումով կատարվեց Քո «Եղի՛ր» կամքը և հռչակվեց Նվիրական Աստվածային գաղտնիքը և լույս աշխարհ եկավ ամբողջ արարվածը և ի վերուստ առաքվեցին բոլոր Հայտնությունները: Նաև վկայում եմ, որ Քո գեղեցկությամբ բացահայտվեց Սիրեցյալի գեղեցկությունը և Քո դեմքի միջոցով շողաց Ցանկալիի դեմքը և որ Քո խոսքի միջոցով ես Դու դատում ամեն արարվածը բարձրացնելով նրանց, ովքեր հավատարիմ են Քեզ փառքի գագաթին, իսկ անհավատներին գահավիժելով խորագույն անդունդ: Վկայում եմ, որ նա, ով ճանաչեց Քեզ, ճանաչեց Աստծուն, իսկ նա, ով հասավ Քո ներկայությանը, հասավ Աստվածային ներկայությանը: Մեծ է, ուրեմն, երանությունը նրա, ով հավատաց Քեզ ու Քո նախանշանակներին, ով հնազանդվեց Քո տիրապետության առաջ, ով պատվի արժանացավ հանդիպել Քեզ, ով ձեռք բերեց Քո բարեհաճությունը և ով կենում էր Քո շուրջը և կանգնեց Քո գահի առջև: Բայց, վայ նրան, ով Քո հանդեպ մեղք գործեց և մերժեց Քեզ և դեն նետեց Քո նախանշանակները և հանդես եկավ Քո տիրապետության դեմ և դուրս եկավ Քո դեմ և ծայրահեղ գոռոզությամբ լցվեց Քո դեմ և վիճարկեց Քո վկայությունները և փախչեց Քո տիրապետությունից ու Քո իշխանությունից և դասվեց այն անհավատների շարքերն, ում անունները Քո կամքի մատներով գծվեցին Քո սրբազան Հուշատախտակներում: Թող պատեն ինձ, ո՜վ իմ Աստված ու իմ Սիրեցյալ, Քո գթասրտության ու Քո քնքուշ խնամքի աջից Քո բարեհաճության սուրբ զեփյուռները, որպեսզի ես հրաժարվեմ ինքս ինձանից ու այս աշխարհից հանուն Քո մտերմության և Քո ներկայության արքունիքի: Քո կամքում է կատարել այն, ինչ ցանկալի է Քեզ: Ու, հիրավի, Դու ամեն գոյից վեր ես: Աստծու հիշատակումն ու Նրա գովաբանումն, Աստծու փառքն ու Նրա շքեղությունը թող մնան Քո հետ, ո՜վ Դու, Ով Նրա Գեղեցկությունն է: Վկայում եմ, որ արարման հայացքը երբեք չի դիտել այդքան հալածվածի, որքան Դու ես: Քո կյանքի բոլոր օրերում Դու ընկղմված էիր դժբախտությունների խորխորատը: Երբեմնի Դու կենում էիր շղթաներով ու կապանքներով, ուրիշ անգամ Քեզ վրա բարձրացավ Քո թշնամիների թուրը: Սակայն արհամարհելով այս Դու բոլոր մարդկանց հրամայեցիր կատարել այն, ինչ Քեզ պատվիրված էր Նրա կողմից, Ով Ամենագետն է, Ամենաիմաստունը: Թող իմ ոգին քավում լինի այն անարդարությունների համար, որ Դու կրեցիր, իսկ իմ հոգին փրկագին այն ձախորդությունների համար, որ Դու կրեցիր: Աղերսում եմ Աստծուն Քո անվամբ ու նրանց անուններով, ում դեմքերը լուսավորված են Քո դեմքի լույսի արտացոլքով և ով Քո հանդեպ սիրուց կատարեց իրենց համար ամբողջ պատվիրվածը պատռիր Քո և Քո արարվածների միջև կանգնած պատվարները և օժտիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարով: Հիրավի, Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Ամենափառապանծ, Հավերժ Ներող, Ամենակարեկից: Օրհնիր, ո՜վ Տեր իմ Աստված, Լոտոս Աստվածային Ծառը և դրա տերևները և դրա մեծ ու փոքր ճյուղերը և դրա բողբոջներն ու շիվերը, քանի գոյություն ունեն Քո հիասքանչ անունները և քանի դեռ տևում են Քո ամենավեհ արտահայտումները: Ուրեմն, պահպանիր դրան ոտնձգություն կատարողի դավերից ու բռնակալության հրոսակներից: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենահզոր: Օրհնիր նաև, ո՜վ Տեր իմ Աստված, Քո ծառաներին ու սպասավորուհիներին, ովքեր գտել են Քեզ: Դու, իսկապես, Ամենաառատաձեռն ես, Նա ես, Ում ողորմածությունն անսահման է: Չկա Աստված Քեզանից բացի` Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն: