Prayers & Meditations

Armenian · Bahá'u'lláh

Add range:

արտասնվում է օրը մեկ անգամ

Այս աղոթքն արտասանել ցանկացողը թող կանգնի ու դիմի Աստծուն և տեղում կանգնած թող նայի աջ ու ձախ, կարծես թե սպասելով իր Տիրոջ` Ամենաողորմածի, Կարեկցողի ողորմածությանը: Այնուհետև թող ասի.

Ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է ու երկնքի Արարիչը: Աղաչում եմ Քեզ Նրանցով, Ովքեր Արշալույսներն են Քո աներևույթ Էության` Ամենավեհ, Ամենափառապանծ, իմ աղոթքը վերածել կրակի, որ կայրի` ինձ Քո գեղեցկությունից բաժանած քողերը և լույսի, որ կբերի ինձ դեպի Քո Ներկայության օվկիանոսը:

Այնուհետև թող Աստծուն, օրհնյալ լինի Նա ու բարձրացված, ուղղված աղոթքով ձեռքերը վեր կարկառի ու ասի.

Ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն ու ժողովուրդների Սիրեցյալ: Տեսնու՞մ ես, թե ինչպես եմ ես դիմում Քեզ` մերժելով Քեզանից բացի ուրիշների հանդեպ կապվածությունն ու բռնվելով Քո թելից, որի շարժումը կյանքով կլցնի ամեն ստեղծածը: Ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Տեր, և Քո ծառայի որդին: Նայիր, ահա ես կանգնած եմ Քո դեմ` պատրաստ կատարել Քո կամքը և Քո ցանկությունը, չփնտրող այլ բան, բացի Քո օրհնանքից: Աղաչում եմ Քեզ Քո ողորմածության Օվկիանոսով և Քո վերին օգնության Ցերեկային Աստղով. Քո ծառայի հետ վարվիր այնպես, ինչպես կկամենաս ու կցանկանաս: Երդվում եմ Քո զորավորությամբ, որ գերազանցում է անեն մի հիշատակում ու գովք: Այն ամենն, ինչ Դու ես բացահայտել, ցանկալի է իմ սրտին ու սիրված է իմ հոգու կողմից: Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի նայիր իմ ապավինություններին ու իմ արարքներին, օ՜, ո՛չ, հետևիր միայն Քո կամքին, որ համակել է երկինքն ու երկիրը: Երդվում եմ Քո մեծագույն Անվամբ, ո՜վ Դու, բոլոր ժողովուրդների Տեր: Ես ցանկացա միայն այն, ինչ ցանկանում ես Դու ու սիրեցի միայն այն, ինչ սիրում ես Դու:

Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.

Դու բարձրացված ես մյուս բոլորի, բացի Քեզանից, նկարագրություններից է՛լ ավելի բարձր, և ամեն գոյություն ունեցողի, բացի Քեզանից, ըմբռնումից ավելի բարձր:

Այնուհետև թող բարձրանա ու ասի.

Իմ աղոթքը դարձրու, ո՜վ իմ Տեր, կենարար ջրերի աղբյուր, որպեսզի ես ապրեմ դրանով այնքան, որքան կտևի Քո տիրապետությունը և հիշատակեմ Քեզ Քո աշխարհներից ամեն մեկում:

Այնուհետև թող նորից ձեռքերը վեր կարկառի աղոթքում ու ասի.

Ո՜վ Դու, Ում հետ բաժանվելիս հալվեցին սրտերն ու հոգիները և Ում սիրո կրակը բոցավառեց ամբողջ աշխարհը: Աղաչում եմ Քեզ Քո Անվամբ, որով Դու ենթարկեցիր ամբողջ ստեղծածը, չզրկել ինձ այն ամենից, ինչ Դու ունես, ո՜վ Դու, Ով տիրում է բոլոր մարդկանց: Տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս օտարականը շտապում է իր բարձրագույն կացարանը Քո մեծության հովանու տակ ու Քո գթասրտության սահմաններում, այս մեղսագործը ձգտում է դեպի Քո ներողամտության օվկիանոսը, այս նվաստացածը` Քո փառքի արքունիքը, այս չքավորը` Քո հարստության արշալույսը: Քո իշխանության տակ է հրամայել այն, ինչ ցանկանաս: Վկայում եմ` պետք է գովաբանել Քեզ Քո գործերում ու հնազանդվել Քեզ Քո պատվիրաններում, իսկ Քեզ հարկ է ազատ մնալ Քո հրամաններում:

Այնուհետև թող ձեռքերը վեր կարկառի ու երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը: Այնուհետև խոնարհվի Աստծու առաջ, օրհնյալ լինի Նա և բարձրացված, ձեռքերը ծնկներին դրած, ու ասի.

Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, ինչպես բոցավառվեց հոգիս իմ ամբողջ մարմնում` ձգտելով պաշտել Քեզ և բուռն ցանկանալով հիշատակել Քեզ ու փառաբանել Քեզ, ինչպես վկայում է դա այն մասին, ինչի մասին են վկայել Քո Պատվիրանի Շուրթերը Քո ասույթի արքայությունում ու Քո գիտելիքի երկնքում: Կենալով այս վիճակում` խնդրում եմ Քեզանից, ո՜վ իմ Տեր, այն ամենն, ինչ Դու ունես, որպեսզի ես կարողանամ ցուցաբերել իմ չքավորությունն ու փառաբանել Քո առատությունն ու Քո հարստությունը, կարողանամ ընդունել իմ անզորությունն ու ցուցաբերել Քո ուժն ու Քո զորավորությունը:

Այնուհետև թող բարձրանա, երկու անգամ ձեռքերը կարկառի աղոթքի մեջ ու ասի.

Չկա Աստված, Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաառատաձեռն: Չկա Աստված, Քեզանից բացի` Կազմակերպիչ, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում: Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո ներողամտությունն ինձ քաջալերեց, Քո ողորմածությունն ինձ ուժ տվեց, Քո կոչն ինձ արթնացրեց, Քո բարեհաճությունն ինձ բարձրացրեց ու բերեց Քեզ մոտ: Հակառակ դեպքում ես ինչպե՞ս կհամարձակվեի կանգնել Քո մտերմության քաղաքի դարպասների մոտ կամ դեմքս շրջել դեպի Քո կամքի երկնքներից փայլատակող կրակները: Դու տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս խղճուկ արարածին, որ թակում է Քո բարեհաճության դռներն ու այս անցողիկ հոգին, որ Քո առատության ձեռքերից փնտրում է հավերժ կյանքի գետերը: Դու պետք է տիրես բոլոր ժամանակներում, ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է., իսկ ինձ վայել է հնազանդությունն ու կամավոր ենթարկումը Քո կամքին, ո՜վ երկնքների Արարիչ:

Այնուհետև երեք անգամ ձեռքերը վեր կարկառի ու ասի.

Մեծ Աստվածը բարձր է ամեն տեսակի մեծից:

Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.

Դու չափազանց բարձր ես, որպեսզի Քո մերձավորների գովքը հասնի Քո մերձավորության երկինք ու որպեսզի Քեզ հավատարիմ սրտերի թռչունները բարձրանան դեպի Քո դարպասների դռները: Վկայում եմ, որ Դու օծված ես բոլոր սահմանումներից բարձր ու սուրբ ես բոլոր անուններից բարձր: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենաբարձրյալ, Ամենափառապանծ:

Այնուհետև թող նստի ու ասի.

Վկայում եմ այն մասին, ինչի մասին վկայում են անբողջ արարվածն ու Երկնային Բազմություններն ու ամենաբարձրյալ Դրախտի բնակիչներն ու բացի նրանցից, ամենափառապանծ Երկնակամարից հենց իրենք` Մեծության Շուրթերը, որ Դու ես Աստված, որ չկա Աստված, Քեզանից բացի, ու որ Նա, Ով հայտնվել էր, Նվիրական Գաղտնիք է, Թանկարժեք Հավատո Հանգանակ, Ում միջոցով «Եղիր» բառի տառերը միացվեցին ու ամրացվեցին միասին: Վկայում եմ, որ Նա Ինքն է, Ում անունը գրվեց Ամենաբարձրյալի Գրչով ու Ով հիշատակվեց Աստվածային Գրքերում` Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրոջ:

Այնուհետև թող վեր կենա ու ասի.

Ո՜վ ամեն գոյի Տեր ու ամեն տեսանելիի ու աներևույթի Տեր: Դու անսում ես իմ արցունքներին ու հառաչանքներին և լսում ես իմ հառաչանքներն ու իմ հեկեկոցներն ու իմ սրտի լացը: Երդվու՛մ եմ Քո զորավորությամբ: Իմ մեղքերը թույլ չեն տալիս մոտենալ Քեզ ու իմ մեղքերն ինձ հեռու են պահում Քո սրբության արքունիքից: Քո սերը, ո՜վ իմ Տեր, հարստացրեց ինձ, իսկ բաժանումը Քեզանից ինձ կործանում է ու հեռացումը Քեզանից ինձ ոչնչացնում է: Աղաչում եմ Քեզ այս անապատում Քո հետքերով ու «Ահա ես: Ահա ես:» բառերով, որ բարբառում էին Քո Ընտրյալներն այս անսահմանության մեջ ու Քո Հայտնության շնչով, ու Քո Գալստյան Արշալույսի նուրբ քամիներով` արա այնպես, որ ես կարողանամ դիտել Քո գեղեցկությունն ու այն ամենն, ինչ կա Քո Գրքում:

Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, խոնարհվի` ձեռքերը դնելով ծնկներին ու ասի.

Փա՛ռք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի Դու օգնեցիր ինձ հիշատակել ու փառաբանել Քեզ և թույլ տվեցիր ինձ ճանաչել Նրան, Ով Քո նախանշանակների Արշալույսն է ու ստիպեցիր ինձ խոնարհվել Քո Տիրապետության առջև ու հնազանդվել Քո Աստվածայնության առջև ու ընդունել այն, ինչ բարբառեցին Քո Մեծության Շուրթերը:

Այնուհետև թող բարձրանա ու ասի.

Ո՜վ Աստված, իմ Աստված: Իմ մեջքը կռացել է իմ մեղքերի ծանրության տակ ու իմ անհոգությունը ինձ կործանում է: Ամեն անգամ, երբ ես մտածում եմ իմ վատ արարքների ու Քո բարյացակամության մասին, սիրտս հալվում է իմ մեջ ու արյունս եռում է իմ երակներում: Երդվում եմ Քո Գեղեցկությամբ, ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն: Ես չեմ համարձակվում դեմքս բարձրացնել դեպի Քեզ ու ամաչում եմ իմ աղոթող ձեռքերը կարկառել դեպի Քո առատության երկնքները: Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես արցունքներս թույլ չեն տալիս հիշատակել Քեզ ու փառաբանել Քո առաքինությունները, ո՜վ Դու, Երկնային Գահի ու հովտային երկրի Տեր: Աղերսում եմ Քեզ Քո Արքայության նախանշանակներով ու Քո տիրապետության խորհուրդներով` Քո սիրեցյալների հետ վարվիր այնպես, ինչպես վայել է Քո Առատությանը, ո՜վ ամեն գոյի Տեր ու ինչպես վայել է Քո ողորմածությանը, ո՜վ տեսանելիի ու աներևույթի Արքա:

Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, ծնկի իջնի ու ճակատը իջեցնելով հողին` ասի.

Գովք Քեզ, ո՜վ մեր Աստված, քանզի Դու ի վերուստ առաքեցիր մեզ այն, ինչ մեզ մերձեցնում է Քեզ ու տալիս է մեզ ամեն բարին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից Քո Գրվածքներում ու Քո Սուրբ Գրքերում: Պաշտպանիր մեզ, աղաչում ենք Քեզ, ո՜վ մեր Աստված, աննպատակ հերյուրանքների և ունայն երազանքների զորքից: Դու, հիրավի, Զորավոր ես, Ամենագետ:

Այնուհետև թող բարձրացնի գլուխը, նստի ու ասի.

Վկայում եմ, ո՜վ իմ Աստված, այն մասին, ինչը վկայել են Քո Ընտրյալներն ու ընդունում եմ այն, ինչ ընդունված է ամենաբարձրյալ Դրախտի բնակիչների ու նրանց կողմից, ովքեր շրջապատում են Քո զորավոր Գահը: Երկրային ու երկնային Արքայությունները Քո էությունն են, ո՜վ աշխարհների Տեր:
Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Գովաբանում եմ Քեզ, քանզի Դու ինձ արժանացրիր ընդունել Քո Հայտնությունը և հեռացրիր ինձ Քո թշնամիներից և իմ աչքերի առջև բացահայտեցիր նրանց զանցանքները և չարագործությունները Քո օրերում և ազատեցիր ինձ նրանց հանդեպ ամեն տեսակի կապվածությունից և թույլ տվեցիր ինձ ամբողջությամբ դիմել Քո վերին օգնությանն ու Քո առատ ողորմածություններին: Եվ նորից երախտապարտ եմ Քեզ, քանզի Դու Քո կամքի ամպերից ի վերուստ առաքեցիր ինձ այն, ինչն այդպես մաքրեց ինձ ուրացողների դրդումներից ու անհավատների սադրանքներից, որ ես ամբողջ սրտով սլացա դեպի Քեզ և փախչեցի նրանցից, ովքեր մերժում են Քո դեմքի լույսը: Եվ նաև այն բանի համար եմ Քեզ երախտապարտ, որ Դու ինձ ուժ տվեցիր լինել կայուն Քո հանդեպ սիրո մեջ և Քեզ գովք բարձրացնել և գովերգել Քո առաքինությունները և թույլ տվեցիր ըմպել Քո ողորմածության գավաթից` գերազանցող ամեն տեսանելին ու աներևույթը: Դու Ամենազոր ես, Ամենավեհ, Ամենափառապանծ, Ամենասիրող:

արտասանվում է ամեն օր` առավոտյան, կեսօրին ու երեկոյան

Ով ցանկանում է արտասանել այս աղոթքը, թող լվացվի ու լվացվելու ժամանակ թող ասի.

Ամրացրու իմ ձեռքը, ո՜վ իմ Աստված, որպեսզի այն կարողանա բռնել Քո Գիրքն այնքան ամուր, որ աշխարհի բոլոր զորքերն ուժ չունենան դրա վրա: Եվ պաշտպանիր այն ներխուժումից այն ամենի մեջ, ինչը դրան նախատեսված չէ: Դու, հիրավի, Ամենակալ ես, Ամենազոր:

Լվանալով երեսը` թող ասի.

Ես շրջեցի իմ երեսը դեպի Քեզ, ո՜վ իմ Տեր: Լուսավորիր այն Քո դեմքի լույսով: Եվ պաշտպանիր այն ուրիշներին դիմելուց, բացի Քեզանից:

Այնուհետև թող ուղղվի ու դեմքը թեքելով դեպի Կիբլա (պաշտամունքի վայր, այսինքն Բահջի, Աքքա)` ասի.

Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի: Նրան են պատկանում Հայտնության ու արարչության արքայությունները: Հիրավի, Նա հայտնեց Նրան, ով Հայտնության Արշալույսն է, Ով զրուցեց Սինայ լեռան վրա, Ում միջոցով փայլատակեց Գերագույն տեսադաշտը և խոսեց Լոտոս Ծառը, որից այն կողմ ճանապարհ չկա և Ում միջոցով հռչակվեց կոչը բոլոր արարածներին երկնքներում ու երկրի վրա. «Անսացե՛ք, Ամենատիրակալը եկավ: Երկիրն ու երկինքը, փառքն ու տիրապետությունը պատկանում են Աստծուն` բոլոր մարդկանց Տիրոջը և Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրակալին:»

Այնուհետև թող խոնարհվի` ձեռքերը պահելով ծնկների վրա ու ասի.

Դու բարձրացած ես իմ գովեստից էլ բարձր և ինձանից բացի, ամեն մեկի գովեստից էլ բարձր, իմ նկարագրությունից և երկնքում ու երկրում բոլոր գոյություն ունեցողների նկարագրությունից էլ բարձր:

Այնուհետև կանգնած ու ձեռքերը ափերով դեպի երեսը պահած` թող ասի.

Ո՜վ իմ Աստված, մի զրկիր հույսից նրան, ով աղաչող մատներով բռնվեց Քո ողորմածության և Քո վերին օգնության փեշից, ո՜վ Դու, բոլոր ողորմածություն հայտնողներից Ամենաողորմա՛ծը:

Այնուհետև թող նստի ու ասի.

Վկայում եմ Քո միասնության ու Քո միակության մասին, և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու, հիրավի, հայտնեցիր Գործը Քո, կատարեցիր Քո Կտակը և լայն բացեցիր Քո բարեհաճության դարպասները բոլոր նրանց համար, ովքեր ապրում են երկնքում ու երկրում: Օրհնությունն ու խաղաղությունը, ողջույնն ու փառքը համակում են Քո սիրեցյալներին, որոնց չեն հեռացրել Քեզանից աշխարհի փոփոխություններն ու անակնկալները և որոնք տվել են ինչ ունեին` հուսալով ձեռք բերել այն, ինչ կա Քեզ հետ: Դու, հիրավի, Հավերժ ներող ես, Ամենաշռայլ:

(Եթե որևէ մեկը ցանկանա ընդարձակ խոսքի փոխարեն արտասանել այսպիսի բառեր. «Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի` Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո», ապա դա բավական կլինի: Բավական կլինի նաև, եթե աղոթողը նստած արտասանի այսպիսի բառեր. «Վկայում եմ Քո միասնության և Քո միակության մասին և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի »:)

Գովերգված ու փառաբանված ես Դու, ո՜վ իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Քեզ սիրողների շնչերով և արցունքներով, որ թափել են Քեզ տեսնել փափագողները, մի մերժիր ինձ Քո առատությունները Քո Օրում և մի զրկիր ինձ Աղավնյակի մեղեդիներից, որ մեծարում է Քո միակ էությունն այն լույսի առջև, որը ճառագայթում է Քո դեմքը: Ես նրանցից եմ, ով կարիքի մեջ է, ո՜վ իմ Աստված: Տես, թե ինչպես եմ ես հավատարիմ Ամենավեհապետական Քո Անվանը: Ես նրանցից եմ, ում վիճակված է զոհվել. տես, թե ինչպես եմ ես պահպանում Հավիտենական Քո Անունը: Այդ պատճառով աղերսում եմ Քեզ Քեզանով` Բարձրացվածով, Ամենաբարձրյալով, ինձ մի տրամադրիր ինքս ինձ և մի գցիր ինձ արատավոր հակումների իշխանության գիրկը: Վերցրու իմ ձեռքը Քո հզորության աջով, ազատիր ինձ իմ երազանքների և ունայն հերյուրանքների խորքերից և մաքրիր ինձ այն ամենից, ինչ ատելի է Քեզ: Ուրեմն, թույլ տուր ինձ ամբողջությամբ վստահել Քեզ, ապավինել միայն Քեզ, Քեզանում Ապաստան փնտել և ձգտել դեպի Քո դեմքը, Դու, հիրավի, Նա ես, Ով Իր Զորավորության իշխանությամբ կատարում է այն ամենն, ինչ կցանկանա և Իր կամքի ուժով կարգադրում է այն ամենն, ինչ կընտրի: Ոչ ոք չի կարող դիմադրել Քո կամքին, ոչ ոք չի կարող փոխել Քո նախասահմանվածը: Դու, հիրավի, Ամենազորավոր ես, Ամենափառապանծ, Ամենաառատաձեռն: Բահաուլլա

Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի հեռացիր ինձանից, քանզի տառապանքը տառապանքի հետևից սեղմում են ինձ: Ո՜վ Աստված, իմ Աստված: Ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ մոտ է եկել դժբախտություններից վատագույնը: Տուր ինձ մաքուր կաթ Քո նուրբ խնամքի կրծքից, քանզի ինձ լրիվ տանջում է ծարավը: Քո գթասրտության թևերի հովանու տակ ապաստանիր ինձ, քանզի իմ թշնամիները մի մարդու նման հարձակվեցին իմ վրա: Մոտեցրու ինձ Քո մեծության գահին` Քո փառքի նախանշանակների հայտնությանը դեմ դիմաց, քանզի դժբախտությունը ցավալի կերպով կպչեց ինձ: Քո Հավերժության Ծառի Պտուղներով հագեցրու ինձ, քանզի ինձ հաղթել է ծայրահեղ թուլությունը: Քո գթասիրտ խնամքի աջերով մեկնած ուրախության գավաթից սնիր ինձ, քանզի շատ տխրություններ ծանր բեռով ընկան իմ վրա: Ինձ հագցրու Քո ամենազորավոր տիրապետության ասեղնագործ հագուստը, քանզի աղքատությունը մինչև վերջ սնանկացրեց ինձ: Քո Հավերժության Աղավնյակի ղունղունոցի տակ թույլ տուր ինձ քնել, քանզի չարագույն փորձանքներ բաժին ընկան ինձ: Քո միակ էության գահի առջև թույլ տուր ինձ կենալ Քո դեմքի գեղեցկության փայլով շրջապատված, քանզի ահն ու դողն ինձ անխնայորեն տապալեցին: Փառքի լևիաթանի անզսպելիության առջև քո ներման օվկիանոսն ինձ ընկղմիր, քանզի ես իմ մեղքերով վերջնականապես դատապարտված եմ:

Փառապանծ ես Դու, ո՜վ իմ Տեր Աստված: Ես շնորհակալ եմ Քեզ, քանզի Դու ինձ կյանքի բերեցիր Քո օրերում և ինձ լցրիր Քո սիրով ու Քո գիտելիքով: Թախանձում եմ Քեզ Քո անվամբ, որով Քո իմաստունության ու Քո ասույթի հրաշալի մարգարիտները հայտնվեցին Քո այն ծառաների սրտերի գանձատներից, որ մոտ են Քեզ և որով Կարեկից Քո անվան Ցերեկային Լուսատուն լուսավորեց բոլոր էակներին Քո երկնքներում և Քո երկրի վրա, ընծայիր ինձ Քո առատաձեռնությամբ և Քո վերին օգնությամբ Քո հրաշալի ու նվիրական պարգևները: Այս օրերն իմ կյանքի սկզբնական օրերն են, ո՜վ իմ Աստված, որոնք Դու կապեցիր Քո սեփական օրերի հետ: Դու ինձ մեծ պատիվ շնորհեցիր, ուրեմն, մի մերժիր ինձ այն բանում, ինչ պատրաստել ես Դու Քո ընտրյալների համար: Ո՜վ իմ Աստված, ես ընդամենը մի փոքր հատիկ եմ, որը տնկել ես Դու Քո սիրո հողի մեջ ու որին Քո առատաձեռնության աջով Դու հրամայեցիր ծլել: Այդ պատճառով այդ հատիկն իր էության խորքից աղերսում է Քո ողորմածության ջրերի ու Քո վերին օգնության կենսարար աղբյուրի համար: Քո նուրբ խնամքի երկնքներից ուղարկիր նրան այն, ինչ նրան ուժ կտա ծաղկել Քո արքունիքի սահմաններում Քո հովանու տակ: Դու Նա ես, Ով ոռոգում է Քեզ ճանաչողների սրտերը Քո լիառատ հոսքից ու Քո կենսարար ջրերի աղբյուրից: Փառապանծ եղիր Աստված, աշխարհների Տեր:

Ընդիջարկված օրերը` բահայի օրացույցի Մուլք (Տիրապետություն) և Ալա (Բարձունք) ամիսների միջև ընկած օրերը (փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը ներառյալ), պետք է լինեն Պասին, հյուրասիրությանը, բարեգործությանն ու նվերների փոխանակությանը պատրաստվելու օրեր:

Ի՜մ Աստված, իմ Կրակ ու իմ Լույս: Ահա սկսվեցին օրերը, որ Դու Քո գրքում անվանեցիր Այամ-ի-Խա, ո՜վ Դու, Ով անունների Արքան է, ու մոտենում է պասը, որ պատվիրված է Քո բարձրագույն Գրչով, որպեսզի այն պահպանեն բոլոր գոյություն ունեցողները Քո արարման արքայությունում: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, հանուն այս օրերի և հանուն բոլոր այն մարդկանց, որ այս ժամանակ բռնվեցին Քո պատգամների թելից և Քո պատվերերի բռնակոթից թույլ տուր, որ ամեն հոգուն տեղ սահմանվի Քո արքունիքի սահմաններում ու գահ Քո դեմքի լույսի շքեղության հայտնության ժամանակ: Ահա, ո՜վ իմ Տեր, Քո ծառաները, որոնց ոչ մի արատավոր կապվածություն չթեքեց այն բանից, ինչ Դու ի վերուստ առաքեցիր Քո Գրքում: Նրանք խոնարհվեցին Քո Գործի առջև և Քո Գիրքը ընդունեցին այնպիսի վճռականությամբ, որը Քեզանից է ծնվում և պահպանեցին այն ամենն, ինչ Դու իրենց պատվիրեցիր և ընտրեցին հետևել այն բանին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից: Տեսնում ես Դու, ո՜վ իմ Տեր, թե ինչպես ընդունեցին ու դավանեցին նրանք այն ամենն, ինչ բացահայտեցիր Դու Քո Սուրբ Գրքերում: Ուրեմն, տուր որ նրանք Քո վերին օգնության ձեռքերից խմեն, ո՜վ իմ Տեր, Քո հավերժության ջրից: Նախանշիր նրանց համար հատուցում, որ պատկանում է նրան, ով ընկղմվեց Քո ներկայության օվկիանոսը և ճաշակեց Քեզ հանդիպելու նրբաճաշակ գինուց: Աղերսում եմ Քեզ, ո՜վ արքաների Արքա և նվաստացածներին Կարեկցող, սահմանիր նրանց համար այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Կանխանշիր նրանց նաև այն, ինչ չի բացահայտել Քո ստեղծածներից ոչ ոք և նրանց դասիր նրանց շարքերը, ովքեր շրջապատում են Քեզ ու քայլում են Քո գահի շուրջ Քո աշխարհներից ամեն մի աշխարհում: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենագետ, Ամենաառաջատար:

Ես չգիտեմ, ո՜վ իմ Աստված, թե ինչ Կրակ ես Դու վառել Քո հողում: Երկրային հողը երբեք չի մթնեցնի դրա փայլը և ջուրը չի հանգցնի դրա կրակը: Աշխարհի ժողովուրդները անզոր են ընդդիմանալ դրա հզորությանը: Մեծ է նրա երջանկությունը, ով մոտեցավ դրան և լսեց դրա դղրդոցը: Ոմանց, ո՜վ իմ Աստված, արժանացրիր Դու Քո կենարար վերին օգնությամբ գտնել դրա ճանապարհն, իսկ մյուսներին հեռացրիր իրենց ձեռքերով կատարածի համար Քո օրերում: Իսկ ով շտապեց դեպի դա ու հասավ դրան, նա Քո գեղեցկությունը տեսնելու կրքոտ ցանկությամբ իր կյանքը տվեց Քո ճանապարհի վրա ու համբառնվեց դեպի Քեզ հեռացած ամենից, Բացի Քեզանից: Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, այս Կրակով, որ վառվում է ու փոթորկվում արարման աշխարհում պատռիր քողերը, որ խանգարում են ինձ հայտնվել Քո մեծության գահի առջև և կանգնել Քո դարպասների դռների մոտ: Սահմանիր իմ համար, ո՜վ իմ Աստված, ամեն բարիք, որ առաքված է Քո կողմից Քո Գրքում և թույլ մի տուր ինձ հեռու մնալ Քո ողորմածության օթևանից: Քո իշխանության մեջ է կատարել այն, ինչ Քեզ ցանկալի է: Դու, հիրավի, Ամենաուժեղ ես, Ամենաառատաձեռն:
Տուր ինձ ճաշակել Քո հավերժության քաղցր հեղեղներից, ո՜վ իմ Աստված, ու թույլ տուր համտեսել Քո գոյության ծառի պտուղներից, ո՜վ իմ Հույս: Քո սիրո բյուրեղյա աղբյուրներից տուր ես խմեմ, ո՜վ իմ Փառք, թող ես կենամ Քո անանցողիկ նախախնամության հովանու տակ, ո՜վ իմ Լույս: Թույլ տուր Քո ներկայությամբ, Քո մտերմության մարգագետիններով ես քարշ գամ, ո՜վ իմ Սիրեցյալ ու թույլ տուր Քո ողորմածության գահից ես աջ նստեմ, ո՜վ իմ Ցանկություն: Թույլ տուր քամին ինձ հպվի Քո ուրախության բուրավետ հովի շնչերից, ո՜վ իմ Նպատակ, ու թույլ տուր հասնել Քո գոյության դրախտի բարձրունքներին, ո՜վ իմ կողմից Պաշտվող: Քո միակ գոյության աղավնյակի մեղեդիները թույլ տուր լսեմ, ո՜վ Հոյակապ, և Քո ուժի ու զորավորության ոգով կենդանացրու ինձ, ո՜վ իմ Կերակրող: Քո սիրո ոգով ինձ հաստատիր, ո՜վ իմ Պաշտպան, ու Քո բարեհաճության ուղու վրա ամրապնդիր իմ ոտքերը, ո՜վ իմ Արարիչ: Քո անմահության այգում, Քո դեմքի առջև թույլ տուր ես մնամ հավիտյան, ո՜վ Դու, Ով ողորմած է իմ հանդեպ և Քո փառքի գահին հաստատիր ինձ, ո՜վ Դու, Ով ինձ տիրում է: Քո նուրբ խնամքի երկնքները բարձրացրու ինձ, ո՜վ Դու, Ով ինձ կենդանացնում է ու դեպի Քո առաջնորդության Լուսատուն ուղղիր ինձ, ո՜վ Դու, Ով ինձ գերում է: Քո աներևույթ ոգու հայտնությունների մոտ կանչիր ինձ, ո՜վ Դու, Ով իմ ակունքն է ու Բարձրագույն Ձգտումն ու կանչիր դեպի Քո գեղեցկության բուրավետության էությունը, որ Դու կարտահայտես և արժանացրու ինձ վերադառնալ, ո՜վ Դու, Ով իմ Աստվածն է: Քո կամքն է կատարել, ինչ կցանկանաս: Դու, հիրավի, Ամենավեհ ես, Ամենափառապանծ, Ամենաբարձրյալ:
Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Ընտրյալներով ու Քո Վստահելիներով ու Նրանով, Ում Դու նշանակել ես լինել Քո Մարգարեների ու Քո Ավետաբերների Դրոշմ. թող Քեզ հիշատակելը լինի իմ ուղեկիցը, Քո սերն իմ նպատակը, Քո դեմքն իմ ձգտումը, Քո անունն իմ լուսատուն, Քո կամքն իմ ցանկությունն ու Քո բարեհաճությունն իմ բերկրանքը: Մեղսագործ եմ ես, ո՜վ իմ Տեր, իսկ Դու Հավերժ Ներող ես: Հենց որ ես Քեզ ճանաչեցի, շտապեցի հասնել Քո քնքուշ խնամքի բարձր արքունիք: Թողություն տուր իմ մեղքերին, ո՜վ իմ Տեր, որ խանգարում են ինձ քայլել Քեզ հաճելի ճանապարհներով ու հասնել Քո միասնության օվկիանոսի ափերին: Չկա ոչ ոք, ո՜վ իմ Տեր, ով իմ հանդեպ կարողանար առատաձեռնություն ցուցաբերել և ում կողմը ես կարողանայի դեմքս շրջել և ոչ ոք, ով կարեկցեր ինձ, որպեսզի ես կարողանայի նրանից խնդրել ողորմածություն: Աղերսում եմ Քեզ մի հեռացրու ինձ Քո վերին օգնության կացարանից և մի պահիր ինձանից Քո մեծահոգության ու առատաձեռնության զեղումները: Նշանակիր ինձ այն, ո՜վ իմ Տեր, ինչ նշանակել ես Դու Քեզ սիրողներին ու պատվիրիր ինձ այն, ինչ պատվիրել ես Դու Քո ընտրյալներին: Ամեն ժամանակ հայացքս ուղղված է Քո գթասիրտ նախախնամության երկնակամարին ու աչքերս ուղղված են դեպի Քո մեղմ ողորմածության արքունիքը: Վարվիր ինձ հետ այնպես, ինչպես Քեզ է վայել: Չկա Աստված, քեզանից բացի` ուժի Աստծու, փառքի Աստծու, Նրա, Ում օգնության է դիմում ամեն մարդ:
Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հանդիսավոր քայլում եմ Քո Կամքի շուրջը և իմ աչքերը ուղղված են Քո առատաձեռնության երկնակամարին շողացող փայլի, որ բխում է Քո ընծաների արևից, հայտնության կրքոտ սպասումով: Ես աղերսում եմ, ո՜վ ամեն ըմբռնող սրտի Սիրեցյալ և Ցանկություն նրանց, ովքեր մոտեցան Քեզ. արժանացրու Քո սիրեցյալներին լրիվ հրաժարվել իրենց հակումներից և ամուր բռնվել այն բանից, ինչ Քեզ է հաճելի: Հագցրու նրանց, ո՜վ Տեր, առաքինության հագուստներ և լուսավորիր նրանց աշխարհիկից ազատման լույսի ցոլքով: Իմաստունության և ասույթի զորքերը նրանց օգնության կանչիր, որպեսզի նրանք բարձրացնեն Քո Խոսքը Քո ստեղծածների միջև և հռչակեն Քո Գործը Քո ծառաների միջև: Հիրավի, Քո կամքն է կատարել, ինչ կցանկանաս և Քո ձեռքում են բոլոր գործերի ղեկերը: Չկա Աստված Քեզանից բացի Հզոր, Հավերժ Ներող:
Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Ամեն անգամ, երբ ես համարձակվում եմ հիշատակել Քեզ, ինձ հետ են պահում Քո առաջ կատարած իմ մեծ մեղքերն ու ծանր հանցանքները և տեսնում եմ ես, որ լիովին զրկված եմ Քո վերին օգնությունից ու բոլորովին անզոր եմ Քեզ գովաբանել: Այնուամենայնիվ, ամուր հավատը Քո առատաձեռնությանը վերածնում է իմ հույսը Քո հանդեպ, իսկ համոզվածությունս այն բանում, որ Դու իմ հետ ողորմածաբար կվարվես, ինձ խիզախություն է տալիս Քեզ փառաբանելու ու Քեզանից խնդրելու այն, ինչ Դու ունես: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Աստված, Քո ողորմածությամբ, որը գերազանցում է ամեն մի ստեղծած և որի մասին վկայում են բոլոր նրանք, ովքեր խորասուզված են Քո անունների օվկիանոսն ինձ մի տրամադրիր ինքս ինձ, քանզի իմ սիրտը հակված է վատին: Ուրեմն, պահպանիր ինձ Քո պաշտպանության պատվարում ու Քո խնամքի օթևանում: Ես ցանկանում եմ, ո՜վ իմ Աստված, միայն այն, ինչ սահմանել ես Դու Քո իշխանության ուժով: Այն ամենն, ինչ ես ընտրել եմ իմ համար, այն է, որ Դու ինձ օգնես Քո կամքի բարեբեր խրատներով ու ղեկավարությամբ և որպեսզի սատարես ինձ Քո կամքի ու դատաստանի նախանշանակներով: Ո՜վ Դու, սրտերի Սիրեցյալ, որ կարոտում են Քեզ աղերսում եմ Քեզ Քո Գործի Հայտնիչներով ու Քո ոգեշնչման Արշալույսներով ու Քո մեծության Մարմնավորումներով ու Քո գիտելիքի Գանձատներով` մի զրկիր ինձ Քո սուրբ Կացարանից, Քո Տաճարից ու Քո Խորանից: Օգնիր ինձ, ո՜վ իմ Տեր, հասնել Նրա օրհնյալ արքունիքը, գտնվել Նրա անձի շուրջն ու խոնարհաբար կանգնել Նրա դռան առջև: Դու Նա ես, Ում զորավորությունը կմնա հավիտյանս հավիտենից: Ոչինչ չի վրիպի Քո գիտելիքից: Դու, հիրավի, զորավորության Աստված ես, փառքի և իմաստունության Աստված ես: Փառապա՛նծ եղիր Աստված, աշխարհների Տեր:
Նա է Գթասիրտն, Ամենաառատաձեռնը: Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո կանչը հրապուրեց ինձ, ու Քո Փառքի Գրչի ձայնն արթնացրեց ինձ: Քո սուրբ խոսքերի հոսքը հիացրեց ինձ, ու Քո ոգեշնչման գինին ինձ զմայլեցրեց: Դու տեսնում ես, ո՜վ Տեր, որ ես հրաժարվեցի ամենից, բացի Քեզանից, բռնվել եմ Քո ընծաների թելից ու աղերսում եմ Քո վերին օգնության հրաշքների համար: Խնդրում եմ Քեզ Քո բարության հավերժական ալիքներով ու Քո քնքուշ խնամքի ու բարեհաճության Փայլատակող լույսերով շնորհիր ինձ այն, ինչը կմոտեցնի Քեզ ու Քո գանձերով ինձ հարստացրու: Իմ շուրթերը, գրիչն ու իմ ամբողջ էությունը վկայում են Քո զորավորության, Քո հզորության, Քո վերին օգնության ու Քո առատաձեռնության մասին, որ Դու ես Աստված ու չկա Աստված Քեզանից բացի Զորավոր, Ուժեղ: Այժմ ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, իմ անզորության ու Քո բարձրագույն իշխանության, իմ թուլության ու Քո ուժի մասին: Ես չգիտեմ ինչն է իմ համար բարիք, իսկ ինչը չարիք. Դու, հիրավի, Ամենագետ ես, Ամենաիմաստուն: Որոշիր իմ համար, ո՜վ Տեր, իմ Աստված ու իմ Տիրակալ, այն, ինչն ինձ կօգնի գոհանալ Քո հավերժական կամքով ու ինձ բարգավաճում կբերի Քո աշխարհներից յուրաքանչյուրում: Դու, հիրավի, Ողորմած ես, Առատաձեռն: Ո՜վ Տեր: Ինձ հեռու մի պահիր Քո հարստության օվկիանոսից ու Քո ողորմածության երկնքներից ու պատվիրիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Հիրավի, Դու ես երկնային կացարաններում թագավորող գահի Տերը. չկա այլ Աստված Քեզանից բացի Միակ, Ամենագետ, Ամենաիմաստուն:
Թող փառաբանվի Քո Անունը, ո՜վ Տեր իմ Աստված: Ես Քո ծառան եմ, որ բռնվեցի Քո նուրբ ողորմածության թելից ու կառչեցի Քո առատաձեռնության եզրաշերտից: Թախանձում եմ Քեզ Քո անվամբ, որով Դու ենթարկեցիր ամեն արարվածը, տեսանելին ու աներևույթը և Ում շնչով, որ հենց ինքը կյանքն է, համակված է ամբողջ արարվածը, ամրապնդիր ինձ Քո իշխանությամբ, որ պատել է երկինքն ու երկիրը և պահպանիր ինձ ամեն տեսակի հիվանդությունից, ցավից ու փորձանքից: Վկայում եմ, որ Դու բոլոր անունների Տերն ես ու այն ամենի Կազմակերպիչն, ինչը ցանկալի է Քեզ: Չկա այլ Աստված Քեզանից բացի Ամենազորավոր, Ամենագետ, Ամենաիմաստուն: Ուղարկիր ինձ, ո՜վ իմ Տեր, այն, ինչ ինձ օգուտ կբերի Քո աշխարհներից ամեն մեկում: Ընծայիր ինձ այն, ինչ նախատեսել ես Դու Քո ստեղծածների միջև ընտրյալների համար, որոնց հեռու չեն պահել Քեզ դիմելուց ո՛չ պարսավիչի հարձակումները, ո՛չ անհավատի զայրույթը, ո՛չ Քեզանից հեռացողի օտարացածությունը: Դու, հիրավի, Քո տիրապետության ուժով Վտանգի մեջ Օգնական ես: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաուժեղ:
Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր իմ Աստված: Մի նսեմացրու Դու նրան, ում բարձրացրել ես Քո անանցողիկ իշխանության ուժով ու մի հեռացրու Քեզանից նրան, ում արժանացրիր Դու մուտք գործել Քո հավերժության կացարանը: Միթե՞ Դու կքշես, ո՜վ իմ Աստված, նրան, ում համակել ես Դու Քո Տիրապետությամբ ու միթե՞ կվանես նրան, ում համար Դու ապաստան ես եղել, ո՜վ իմ Ցանկություն: Արդյո՞ք կարող ես Դու տապալել նրան, ում բարձրացրիր կամ մոռանալ նրան, ում թույլ տվեցիր հիշատակել Քեզ: Փառապանծ ես Դու, անչափ փառապանծ: Դու Նա ես, Ով անհիշելի ժամանակներից ամբողջ արարվածի Արքան էր ու դրա Նախասկզբնական Շարժիչը և հավիտյան կմնաս Դու ամբողջ արարվածի Կազմակերպող ու Տեր: Փառապանծ ես Դու, ո՜վ իմ Աստված: Եթե Դու Քո ողորմածությունից զրկես Քո ծառաներին, ո՞վ նրանց հանդեպ ողորմած կլինի: Եվ եթե Դու մերժես Քո սիրեցյալներին աջակցության մեջ, ո՞վ կգա նրանց օգնության: Փառապանծ ես, անսահման փառապանծ ես Դու: Դու սիրված ես Քո ճշմարտության մեջ և իսկությամբ մենք բոլորս Քեզ ենք պաշտում, հայտնված ես Դու Քո արդարության մեջ և մենք բորորս, հիրավի, վկայում ենք Քո մասին: Դու իսկությամբ սիրված ես Քո գթասրտության մեջ: Չկա Աստված Քեզանից բացի` Վտանգում Օգնական, Ինքնագո:
Թող փառաբանվի Քո անունը, ո՜վ իմ Աստված ու ամեն գոյի Աստված, իմ Փառք ու ամեն գոյի Փառք, իմ Ցանկություն ու ամեն գոյի Ցանկություն, իմ Ուժ ու ամեն գոյի Ուժ, իմ Արքա ու ամեն գոյի Արքա, իմ Տիրակալ ու ամեն գոյի Տիրակալ, իմ Նպատակ ու ամեն գոյի Նպատակ, իմ Շարժիչ ու ամեն գոյի Շարժիչ: Աղերսում եմ Քեզ` թույլ մի տուր, որպեսզի ես զրկված լինեմ Քո մեղմ ողորմածությունների օվկիանոսից ու հեռանամ Քո մոտիկության ափերից: Ոչինչ, Քեզանից բացի, ո՜վ իմ Տեր, ինձ օգուտ չի բերի, ու մտերմությունը որևէ մեկի հանդեպ, Քեզանից բացի, ինձ ոչինչ չի տա: Աղերսում եմ Քեզ Քո հարստությունների առատությամբ, որոնցով Դու բոլորից անկախ ես, բացի Քեզանից, դասիր ինձ նրանց շարքերը, ովքեր իրենց դեմքերը շրջեցին դեպի Քեզ և ովքեր բարձրացան Քեզ ծառայության: Ուրեմն, ներիր, ո՜վ իմ Տեր, Քո ծառաներին ու սպասավորուհիներին: Դու, իրականորեն, Հավերժ Ներող ես, Ամենակարեկից:
Շատ սառած սրտեր, ո՜վ իմ Աստված, բոցավառվեցին Քո Գործի կրակով և շատ քնածներին արթնացրեց Քո ձայնի քաղցրությունը: Որքան շատ օտարականներ ապաստան գտան Քո միասնության ծառի հովանու տակ և որքան բազմազան են ծարավները, որ Քո օրերում տառապում են Քո կենարար ջրերի աղբյուրի համար: Երջանիկ է նա, ով սլացավ դեպի Քեզ և շտապեց հասնել Արշալույսին` լուսավորված Քո դեմքի լույսից: Երջանիկ է նա, ով ամբողջ եռանդով դիմեց Քո Հայտնության Արևածագին ու Քո ոգեշնչման Աղբյուրին: Երջանիկ է նա, ով Քո ճանապարհին ծախսեց այն, ինչով Քո բարեհաճությամբ և առատությամբ օժտեցիր Դու նրան: Երջանիկ է նա, ով Քո համար խորը կարոտով հեռացրեց ամենը, բացի Քեզանից: Երջանիկ է նա, ով ձեռք բերեց Քեզ հաղորդվելու բերկրանքը և ազատվեց բոլոր կապվածություններից, բացի Քո հանդեպ կապվածությունից: Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Նրանով, Ով Քո Անունն է, Ով Քո տիրապետության ու զորավորության ուժով փայլատակեց Իր զնդանի երկնակամարում. պատրաստիր ամեն մի մարդու համար այն, ինչ վայել է Քեզ և արժանի է Քո փառաբանմանը: Քո Զորավորությունը, հիրավի, ընդգրկում է ամեն գոյը:
Նա է Աստված բարձրյալ, քնքուշ խնամքի ու առատաձեռնության Տերը: Փառապանծ եղիր դու, ո՜վ իմ Աստված, Ամենազոր Տեր: Ես վկայում եմ Քո ամենազորության և Քո ուժի, Քո տիրակալության և Քո քնքուշ խնամքի, Քո ողորմածության և Քո իշխանության, Քո Էության միակության և Քո Էության անբաժանելիության, Քո սրբության և համբառնության մասին գոյության աշխարհի ու դրանում եղած ամեն ինչի վրա: Ո՜վ իմ Աստված: Դու տեսնում ես, որ ես հրաժարվեցի ամենից, բացի Քեզանից, ամուր բռնված եմ Քեզանից և դիմում եմ Քո առատաձեռնության օվկիանոսին, Քո բարեհաճության երկնքներին ու Քո ողորմածության Ցերեկային Լուսատուին: Տեր: Ես վկայում եմ, որ Դու Քո ծառային օժտեցիր Քո Վստահությամբ և որ սա Ոգի է, որով Դու կյանք ես տվել աշխարհին: Խնդրում եմ Քեզ Քո Հայտնության Լուսատուի շքեղությամբ բարեհաճորեն ընդունիր նրանից այն ամենն, ինչին նա հասել է Քո օրերում: Արժանացրու նրան ձեռք բերել Քո բարեհաճության փառքից ու զարդարվել Քո ընդունումով: Ո՜վ իմ Տեր: Ես և ամբողջ արարվածը վկայում ենք Քո զորավորության մասին և ես աղերսում եմ Քեզ մի մերժիր այն ոգին, որ համբառնվեց դեպի Քեզ Քո Աստվածային կացարանը, Քո բարձրյալ Դրախտը, Քո մտերմության ապաստանը, ո՜վ Դու, Ով բոլոր մարդկանց Տերն է: Թույլ տուր Քո ծառային, ո՜վ իմ Տեր, որ կենում է Քո երկնային կացարաններում, որոնք ոչ գրիչը, ոչ լեզուն ի զորու չեն նկարագրել, շփվել Քո ընտրյալների, Քո սրբերի ու Քո Ավետաբերների հետ: Ո՜վ իմ Տեր, այս աղքատը, հիրավի, սլացավ դեպի Քո հարստության Արքայությունն, այս օտարականը դեպի իր տունը, որ Քո սահմաններում է, այս ծարավից պապակվածը Քո առատաձեռնության երկնային գետը: Մի զրկիր նրան, ո՜վ Տեր, Քո ողորմածության խնջույքում իր մասից ու Քո առատաձեռնության նշաններից: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ողորմած, Ամենաառատաձեռն: Ո՜վ իմ Աստված: Քո Վստահությունը վերադարձվեց Քեզ: Այդպես է վայել Քո գթասրտությանը և Քո առատաձեռնությանը, որ ընդգրկել են Քո տիրույթները երկրի վրա ու երկնքներում շնորհել Քո կողմից նոր ողջունվածին Քո ընծաները և պարգևները և Քո ողորմածության ծառի պտուղները: Քո իշխանության մեջ է կատարել Քո կամքով. չկա Աստված Քեզանից բացի Գթասիրտ, Ամենաառատաձեռն, Կարեկից, Շնորհող, Ներող, Սիրեցյալ, Ամենագետ: Վկայում եմ, ո՜վ իմ Տեր, որ Դու նախանշել ես մարդկանց մեծարանքներ ցուցաբերել հյուրին, իսկ նա, ով համբարձվեց դեպի Քեզ, հիրավի, հասավ Քեզ և ձեռք բերեց Քո Ներկայությունը: Ուրեմն, վարվիր նրա հետ Քո ողորմածությամբ և առատաձեռնությամբ: Երդվում եմ Քո փառքով, ես իսկությամբ գիտեմ, որ Դու չես մերժի Քո ծառաներին այն բանում, ինչ Ինքդ ես պատվիրել նրանց ու չես թշվառացնի նրան, ով բռնվեց Քո առատաձեռնության թելից և համբառնվեց դեպի Քո հարստության Ցերեկային Լուսատուն: Չկա այլ Աստված Քեզանից բացի` Միասնական, Միակ, Զորավոր, Ամենագետ, Ամենաառատաձեռն:
Ամեն գովք, ո՜վ իմ Աստված, Քեզ թող լինի, Ով ամեն տեսակի փառքի և մեծության, ուժի և պատվի, տիրապետության և իշխանության, վեհության և վերին օգնության, պատկառանքի և զորավորության Աղբյուր է: Ում ցանկանում ես, Դու մոտեցնում ես Մեծագույն Օվկիանոսին և ում ցանկանում ես պատիվ ես անում իմանալ Քո Հնագույն Անունը: Նրանցից, ովքեր երկնքներում ու երկրում են, ոչ ոք չի կարող դիմադրել Քո տիրակալ Կամքի կատարմանը: Մշտնջենական ժամանակներից կառավարում ես Դու ամբողջ արարվածը և հավիտյանս հավիտենից Դու կտիրես բոլոր արարվածներին: Չկա այլ Աստված Քեզանից բացի Ամենազորավոր, Ամենավեհ, Ամենակարող, Ամենաիմաստուն: Լուսավորիր Քո ծառաների դեմքերը, ո՜վ Տեր, որպեսզի նրանք կարողանան Քեզ տեսնել, մաքրիր նրանց սրտերը, որպեսզի նրանք կարողանան դիմել Քո երկնային բարեհաճության արքունիքը և ճանաչեն Նրան, Ով Քո Արտահայտումն է և Քո Էության Արշալույսը: Հիրավի, Դու բոլոր աշխարհների Տերն ես: Չկա Աստված Քեզանից բացի` Անսահման, Ամենանվաճող:
Փառապանծ ես Դու, ո՜վ Տեր, իմ Աստված: Աղերսում եմ Քեզ Քո վերին օգնության սրընթաց քամիներով և Նրանցով, Ովքեր Քո մտահղացման բուն Արշալույսներն են և Քո ոգեշնչման Ծեգերը. ի վերուստ առաքիր ինձ և բոլոր նրանց, ովքեր փնտրում են Քո դեմքն, այն, ինչ վայել է Քո առատաձեռնությանը և ողորմած վերին օգնությանը և ինչ արժանի է Քո ընծաներին ու բարերարությանը: Աղքատ եմ ես ու միայնակ, ո՜վ իմ Տեր, ընկղմիր ինձ Քո հարստության օվկիանոսը, ես ծարավ եմ թույլ տուր ինձ խմել Քո քնքուշ խնամքի կենարար ջրերից: Թախանձում եմ Քեզ Ինքդ Քեզանով ու Նրանով, Ում Դու նշանակել ես լինել Քո Էության և Քո ամենաթափանց Խոսքի Հայտնություն բոլոր նրանց համար, ովքեր երկնքում են ու երկրի վրա ի մի հավաքիր Քո ծառաներին Քո բարի նախախնամության Ծառի հովանու տակ: Օգնիր մրանց ճաշակել դրա պտուղները և ականջ դնել դրա սաղարթի խշխշոցին ու դրա ճյուղերի վրա երգող Թռչնի քաղցր դայլայլին: Դու, հիրավի, Վտանգում Օգնական ես, Անհասանելի, Ամենազոր, Ամենաաառատաձեռն:
Թող փառաբանվի անունը Քո, ո՜վ իմ Աստված: Թախանձում եմ Քեզ Քո ողորմածության Հագուստների բուրմունքով, որ Քո կամքով ու Քո ցանկության համաձայն տարածվեց ամբողջ արարումով, ինչպես նաև Քո կամքի Ցերեկային Լուսատուով, որ Քո ողորմածության երկնակամարում վառ շողաց Քո զորավորության ու տիրապետության ուժով. հեռացրու իմ սրտից բոլոր աննպատակ երազանքներն ու դատարկ հերյուրանքները, որպեսզի ես ամբողջ ավյունով դիմեմ Քեզ , ո՜վ Դու, ամբողջ մարդկության Տեր: Ես Քո ծառան եմ և Քո ծառայի որդին, ո՜վ իմ Աստված: Ես բռնվեցի Քո վերին օգնության երախակալից և Քո ողորմածության թելից: Նախատեսիր իմ համար այն բարիքը, որ Դու ունես և սնիր ինձ այն Սեղանից, որ Դու առաքեցիր Քո առատաձեռնության ամպերից և Քո բարեհաճության երկնքներից: Ճշմարիտ է` Դու ես բոլոր աշխարհների Տերը և երկնքում ու երկրում ամեն գոյի Աստված:
Դու տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես է Քո Խոսքի Ցերեկային Լուսատուն փայլում Քո քաղաք - բանտի երկնակամարում, քանզի այնտեղ Նա է, Ով Քո Հայտնությունն է և Քո միասնության լույսի Առավոտյան Արշալույսը. Նա բարձրացրել է Իր ձայնը և Քեզ գովք է ասում: Այսպես փչեցին Քո սիրո բուրմունքները Քո քաղաքների վրա և համակեցին Քո արքայության բոլոր բնակիչներին: Հայտնելով Քո վերին օգնությունը ո՜վ իմ Աստված, մի խանգարիր Քո ծառաներին ուղղել իրենց հայացքները դեպի այդ: Մի նայիր, ո՜վ իմ Աստված, նրանց դիրքին, գործերին ու հոգսերին: Տես Քո փառքի մեծությունը, Քո ընծաների լիությունը, Քո հզորության տիրապետությունն ու Քո բարերարությունների կատարելությունը: Երդվում եմ Քո փառքով: Եթե Դու նրանց նայեիր արդարության աչքով, նրանք բոլորն արժանի կլինեին Քո զայրույթին ու Քո ցասումի գավազանին: Ուրեմն, Քո վերին օգնության ձեռքերի մեջ վերցրու Քո արարումները, ո՜վ իմ Աստված, և պատմիր նրանց այն մասին, թե ինչն է իրենց համար ամեն գոյից ամենալավը Քո արարման աշխարհում: Մենք վկայում ենք, ո՜վ իմ Աստված, որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու դարավոր գոյություն ես ունեցել, չի եղել ոչ ոք Քեզ հավասար կամ Քեզ համեմատվելու արժանի և այդպիսին Դու կմնաս հավերժ: Ես թախանձում եմ Քեզ այն հայացքներով, որ տեսնում են, թե ինչպես ես Դու բազմել միասնության աթոռին ու միակ գոյի գահին օգնիր նրանց, ով սիրում է Քեզ Քո մեծագույն Անվան ուժով և համբառնիր նրանց այնպիսի բարձունքներ, որ նրանք իրենց ամբողջ էությամբ ու իրենց շուրթերով վկայեն, որ միայն Դու ես Աստված` Աննման, Միակ, Հավերժ Անփոփոխ: Երբեք չի լինի Քեզ ո՛չ հավասար, ո՛չ զինակից: Դու, հիրավի, Ամենափառապանծ ես, Ամենազոր, Նա, Ում ամեն մարդ օգնության է կանչում:
Թող փառաբանվի անունը Քո, ո՜վ Տեր իմ Աստված: Քեզ եմ կոչում Քո անվամբ, որով եկել է Ժամը և եկել է Հարությունը, և վախն ու թրթռոցը համակել են բոլորին, ովքեր էությունն են երկնքում ու էությունն են երկրի վրա. զեղիր Քո ողորմածության երկնքներից ու Քո հեզ կարեկցանքի ամպերից այն, ինչ կուրախացնի Քո ծառաների սրտերը, որ դիմել են Քեզ և օգնում են Քո գործին: Պահպանիր Քո ծառաներին ու սպասավորուհիներին, ո՜վ իմ Տեր, աննպատակ երազանքների նետերից ու երևակայության ունայնությունից և տուր նրանց Քո վերին օգնության ձեռքերից Քո գիտելիքի հանդարտ ծորացող ջրերից մի կում: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ամենավեհ, Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:
Ո՜վ դու, Ում դեմքն իմ պաշտամունքի առարկան է, Ում գեղեցկությունն իմ տաճարն է, Ում կացարանն իմ ձգտման նպատակն է, Ում գովքը իմ հույսն է, Ում նախախնամությունն իմ արբանյակն է, Ում սերն իմ գոյության պատճառն է, Ում հիշատակումն իմ սփոփումն է, Ում մտերմությունն իմ ցանկությունն է, Ում ներկայությունն իմ բաղձալի հույսն ու բարձրագույն ձգտումն է. աղերսում եմ Քեզ մի մերժիր ինձ այն բանում, ինչ սահմանել ես Դու ընտրյալների համար Քո ծառաների մեջ: Սնուցիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարությամբ: Դու, հիրավի, ժողովուրդների Արքան ես: Չկա Աստված Քեզանից բացի Հավերժ Ներող, Ամենաառատաձեռն:

արտասանվում է օրը մեկ անգամ` կեսօրից մինչև մայրամուտ

Ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, որ դու ստեղծեցիր ինձ Քեզ ճանաչելու և Քեզ պաշտելու համար: Այս ժամին վկայում եմ իմ անզորության և Քո հզորության մասին, իմ նվազության և Քո առատության մասին: Չկա այլ Աստված Քեզանից բացի` վտանգի մեջ Օգնական, Ինքնագո: