Ridván Messages
Armenian · Universal House of Justice
Ավարտվեց մեկ տարի տևած նախապատրաստման ու մտորման, ինչպես նաև լարված աշխատանքներով լի տարին. այն առանձնացավ ընկերների համատարած ջանքերով, որոնք նվիրված էին Աբդուլ-Բահայի համբարձման հարյուրամյակը նշելուն, ներառյալ Սուրբ Հողում Նրա պատվին կազմակերպված հատուկ իրադարձությանը մասնակցելու համար ներկայացուցիչների այցը: Այդ ջանքերի շնորհիվ ոգեշնչումը, որը շնորհում է Աբդուլ-Բահայի կյանքը, զգացին անհամար քանակությամբ հոգիներ և ոչ միայն բահայիներ: Մարդկային ընտանիքի յուրաքանչյուր ներկայացուցչի հանդեպ Նրա հոգատարությունը, Հավատի ուսուցման Նրա ջանքերը, կրթության և սոցիալական բարեկեցության ոլորտներում սկսումների Նրա առաջ մղումը, Արևելքի և Արևմուտքի դիսկուրսներում նրա հիմնարար ներդրումը, Խոնարհման Տների կառուցման նախագծերում Նրա անկեղծ ոգեշնչումը, բահայիների վարչակարգի վաղ ձևերի հաստատման Նրա աշխատանքը, համայնքային կյանքի տարբեր ոլորտների զարգացման Նրա ջանքերը՝ Իր կյանքի այդ բոլոր փոխլրացնող եզրերն արտացոլում էին Աստծուն և մարդկությանը ծառայելու Նրա անփոփոխ ու համապարփակ նվիրվածությունը: Լինելով ոչ միայն ականավոր անձնավորություն, ով ուներ բարոյական հեղինակություն և անգերազացնելի հոգևոր խորաթափանցություն, Աբդուլ-Բահան մաքուր կապուղի էր, որով Բահաուլլայի Հայտնությամբ ազատ արձակված ուժերը կարող էին ազդեցություն գործել աշխարհի վրա: Հավատին բնորոշ հասարակության կառուցման արարիչ ուժն ընկալելու համար բավարար է նայել Աբդուլ-Բահայի ձեռքբերումներին Նրա հովվապետության ընթացքում և առաջնորդության վերափոխիչ ազդեցությանը, որը հեղվում էր Նրա փետուրից: Բահայի ժամանակակից համայնքի հիասքանչ ձեռքբերումներից շատերը, որոնց ամփոփումը մենք բերել ենք նախորդ Ռիզվանի մեր ուղերձում, սկիզբ են առնում ԱբդուլԲահայի գործողություններից, որոշումներից ու ցուցումներից:
Եվ հետևաբար որքան տեղին է այն, որ բահայի համայնքի կոլեկտիվ հարգանքի տուրքը իր կատարյալ Օրինակին, նախերգանք է դարձել մասշտաբային ձեռնարկման համար, որը կենտրոնացած է Հավատին բնորոշ հասարակության կառուցման արարիչ ուժը աստիճանաբար աճող տեմպերով ազատ արձակման վրա: Սկսումների ոլորտները, որոնք նախատեսված են Իննամյա Նախագծի, ինչպես նաև Նախագծերի ընթացիկ շարքի շրջանակներում նախատեսված են այդ համապարփակ առաջադրանքի իրականացման համար: Դրան են նվիրված նաև ավելի քան 10.000 վեհաժողովները, որոնք այժմ անցկացվում են ամբողջ երկրագնդով մեկ՝ նշանավորելով այդ մեծագույն հոգևոր ձեռնարկման թողարկումը: Այդ վեհաժողովները, որոնք ինչպես ակնկալվում է գրկաբաց կընդունեն աննախադեպ քանակի մասնակիցների, ի մի են հավաքում ոչ միայն բահայիներին, այլև մարդկության բազմաթիվ այլ բարի կամեցողներին, ովքեր կիսում են միասնությունը պահպանելու և աշխարհը բարելավելու կրակոտ ձգտումը: Նրանց վճռականությունն ու առաքելության ուժեղ զգացումն իրենց արտացոլումը գտան այն ոգու մեջ, որը ծնվել է արդեն կայացած հանդիպումներում, որտեղ մասնակիցները էներգիա և խթան էին ստանում ինչպես դինամիկ խորհրդակցություններում, որոնցում նրանք իրենց ներդրումն էին անում, այնպես էլ կոլեկտիվ տեսլականի միջոցով որը նրանք ուսումնասիրել են այդ ուրախությամբ լցված միջոցառումներում: Ջերմեռանդ սպասումով մենք կհետևենք, թե ինչ կբերեն գալիք ամիսներն ու տարիները:
Այն պահից ի վեր, որ մենք 2021թ դեկտեմբերի 30-ի ուղերձով դիմեցինք Խորհրդականների վեհաժողովին բահայիների Ազգային Հոգևոր Ժողովներն ու Շրջանային խորհուրդները սկսեցին լրջորեն գնահատել իրենց հնարավորությունները, որպեսզի Իննամյա Նախագծի ընթացքում ինտենսիվացնեն իրենց իրավասության ներքո գտնվող կլաստերներում աճի գործընթացը: Մենք կարծում ենք, որ առաջընթացը չափելու համար, որին կարելի է հասնել ժամանակի ընթացքում, օգտակար կլիներ դիտարկել Նախագծի ծավալվումը երկու փուլով, որոնք կտևեն չորս և հինգ տարի և Ազգային Ժողովներին առաջարկվել է մտածել այն առաջխաղացման մասին, որոնք նրանք ակնկալում են տեսնել իրենց համայնքներում 2026թ Ռիզվանին, իսկ հետո 2031թ Ռիզվանին: Այդ առաջադրանքը ներառում է նաև կլաստերների սահմանների վերագնահատում: Ճշտումների արդյունքում աշխարհում բոլոր կլաստերների քանակն ավելացավ քառորդով և այժմ կազմում է 22000: Ստացված կանխատեսումների հիման վրա հաշվարկվել է, որ Նախագծի ավարտին աճի ծրագիրն այս կամ այն մակարդակում գոյություն կունենա այդ կլաստերներից մոտ 14000-ում: Այդ կլաստերներից նրանց քանակը, որում աճի ծրագիրը կարող է ինտենսիվ համարվել, ենթադրաբար կավելանա մինչև 11000-ի նույն ժամանակահատվածում: Ակնկալվում է, որ կլաստերների քանակը, որոնք կանցնեն երրորդ մղոնացույցը, կգերազանցի 5000-ը 2031թ: Անկասկած նման հաջողությունների հասնումը կուղեկցվի ամբողջ Նախագծի ընթացքում ահռելի ջանքերով: Այնուամենայնիվ մենք համարում ենք այդ նկրտումները արժանի նրան, որ դրանց ձգտենք, քանզի դա հավակնոտ, բայց միաժամանակ լուրջ գնահատական է նրա, թե ինչին կարող ենք հասնել:
Դա շատ բաների մասին է խոսում: Անհնարին կլիներ ռեալիստորեն սահմանել նման նպատակներ, եթե վարչական ինստիտուտներն ու գործակալություններն ակնհայտ կերպով չզարգանային, ինչը նրանց շնորհել է նշանակալիորեն աճած ունակությամբ կառավարել համայնքի գործերը, որի գործունեությունն այնքան արագ է բազմապատկվել՝ գրավելով ահռելի և աճող քանակությամբ հարազատ հոգիների: Անհնարին կլիներ նկատել նման աճ, եթե բոլոր մակարդակներում, ներառյալ համայնքի տեղական մակարդակը, չաճեցվեր սովորելու ցանկություն՝ գործել, մտորել, ամրապնդել փայլատակումները, ինչպես նաև կիրառել այլ վայրերում ստացված փայլատակումները: Իսկ նման կանխատեսումներին ուղեկցող ջանքերը, հազիվ թե կիրառելի լինեին, եթե Հավատի պարբերաբար ուսուցանելու և մարդկային ռեսուրսները զարգացնելու մոտեցումը բահայի աշխարհում առավել ակնհայտ չարտահայտվեր: Այդ ամենը պատճառ հանդիսացավ, որ բահայի համայնքն առաջ գնա սեփական ինքնության և առաքելության գիտակցման մեջ: Դեպի լայն հասարակություն կողմնորոշվելու վճռականությունը համայնքի կառուցման գործընթացում արդեն դարձել է մշակույթի կայացած ոլորտ բազմաթիվ և բազմաթիվ վայրերում. այժմ դա վերաճել է աճող քանակությամբ համայնքների՝ իրական պատասխանատվության զգացումի, որը տարածվում է շատ ավելի հեռու բահայի համայնքի անդամակցության սահմաններից, հասարակության ավելի խոշոր խմբերի հոգևոր և նյութական առաջընթացի վրա: Համայնքների կառուցմանն ուղղված ընկերների ջանքերը, սոցիալական գործողության մեջ ներգրավվումը, հասարակության գերակշռող դիսկուրսներում մասնակցությունը, միահյուսվել են մի համաշխարհային ձեռնարկման մեջ, որոնք կապված են գործողությունների ընդհանուր համակարգով, որն ուղղված է նրան, որ օգնի մարդկությանն իր գործերը վարել հոգևոր սկզբունքների հիման վրա: Չի կարելի տեսադաշտից բաց թողնել մեր նկարագրած ձեռքբերումների նշանակալիությունը, որոնք բարձրացել են ներկայիս մակարդակին Վարչակարգի գործարկումից հարյուր տարի անց: Ունակությունների անսովոր աճի մեջ, որը տեղի է ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում և որի շնորհիվ բահայի աշխարհը կարող է դիտարկել իր սկսումները Հավատին բնորոշ հասարակություն կառուցող արարիչ ուժի ազատ արձակումը, մենք տեսնում ենք անվիճելի վկայություններ, որ Աստծո Գործը մուտք է գործել Հաստատման Դարաշրջանի վեցերորդ փուլ: Նախորդ Ռիզվանին մենք հայտարարեցինք, որ լայնորեն տարածված երևույթը, երբ մեծ քանակությամբ մարդիկ մասնակցում են բահայի գործունեության մեջ, այրվում են հավատով և ձեռք են բերում հմտություններ և ունակություններ իրենց համայնքներին ծառայելու համար, նշանավորում է Ուսուցչի Աստվածային նախագծի երրորդ փուլի սկիզբը, այսպիսով Միամյա նախագիծը, որը սկսվել էր այդ ժամանակ և այժմ ավարտվում է, հավերժացրեց պատմական հաջողությունների շարքը, որոնց հասել է նվիրյալների համայնքը: Եվ նոր, հզոր ձեռնարկման նախաշեմին հավատացյալների այդ միավորված խումբը պատրաստ կանգնած է, որ օգտագործի իր առջև լայնորեն բացված հնարավորությունները:
Այդ փուլին բնորոշ առանձնահատկությունը, որն այժմ մոտենում է ավարտին, դարձել է վերջին մայրցամաքային Խոնարհման Տան կառուցումը և Խոնարհման Տների հաստատման նախագծերի թողարկումը ազգային և տեղական մակարդակներում: Ամբողջ աշխարհի բահայիները շատ բան են իմացել Մաշրիքուլ-Ազքարի գաղափարի մասին և նրանց մարմնավորած խոնարհման ու ծառայության կապի մասին: Հաստատման Դարաշրջանի վեցերորդ փուլի ընթացքում ակնկալվում է շատ ավելին իմանալ այդ ուղու մասին, որը տանում է համայնքի ներսում աշխույժ աղոթքի կյանքի զարգացումից և ծառայությունից, որին նա ոգեշնչում է մինչև Մաշրիքուլ-Ազքարների առաջացումը: Թողարկվում են խորհրդակցություններ տարբեր Ազգային Հոգևոր Ժողովների հետ, և նրանց շարունակմանը զուգահեռ մենք պարբերաբար կհայտարարենք, թե մոտակա տարիներին որ վայրերում են կառուցվելու Խոնարհման Տներ:
Մեր ուրախությունը, որն առաջացել է նրանից, որ Մեծագույն Անվան համայնքը հասնում է ավելի մեծ հաջողությունների, մեղմանում է խորը վշտից՝ տեսնելով, որ աշխարհում պահպանվում են հանգամանքներ և հակամարտություններ, որոնք առաջացնում են դժբախտություն և ծայրահեղ տառապանք, հատկապես երբ մենք հետևում ենք կործանարար ուժերի նորացմանը, որոնք ապակարգավորել են միջազգային գործերը՝ միաժամանակ սարսափեցնելով բնակչությանը։ Մենք շատ լավ գիտենք և վստահ ենք, քանի որ բահայի համայնքները բազմիցս դա ցույց են տվել ամենատարբեր ենթատեքստերում, որ Բահաուլլայի հետևորդները պատրաստ են օգնություն և աջակցություն առաջարկել շրջապատի անձանց, անկախ նրանից, թե որքան նեղ են իրենց սեփական հանգամանքները։ Այնուամենայնիվ, քանի դեռ մարդկությունը ընդհանուր առմամբ չսկսի ղեկավարել իր գործերը արդարության և ճշմարտության հիման վրա, նրան, ավաղ, վիճակված է մեկից մյուս ճգնաժամին անցնել: Մենք աղոթում ենք, որ վերջին շրջանում սկսված ռազմական գործողությունները Եվրոպայում, եթե դրանք պետք է դաս լինեին ապագայի համար, դառնան հիշեցում այն մասին, թե ինչպիսի ուղիով է պետք շարժվել, որ մոլորակի վրա իսկական և կայուն խաղաղություն հաստատվի: Բահաուլլայի հռչակած սկզբունքները Իր ժամանակի միապետներին ու նախագահներին, ինչպես նաև ծանրակշիռ պարտականությունները, որոնք Նա դրել է անցյալ և ներկա տիրակալների վրա այսօր, գուցե նույնիսկ ավելի արդիական և ազդեցիկ են, քան երբ դրանք առաջին անգամ գրվեցին Նրա Փետուրով: Բահայիների համար Աստծո Մեծ Նախագծի անխուսափելի առաջընթաց շարժումը, որն իր հետ ծանր փորձություններ և ցնցումներ է բերում, բայց, ի վերջո, խթանում է մարդկությանը դեպի արդարության, խաղաղության և միասնության, այն համատեքստն են, որտեղ Աստծո Փոքր Նախագիծն է ծավալվում, որում հիմնականում ներգրավված են հավատացյալները: Հավատին բնորոշ հասարակության կառուցման արարիչ ուժի աստիճանաբար աճող ազատ արձակման անհրաժեշտությունը դառնում է չափազանց պարզ և կենսական ժամանակակից հասարակության անկարգության վիճակի ֆոնի վրա: Մեզ մնում է միայն ակնկալել, որ ներկայումս ցնցումները և ջղաձգումները կշարունակեն տանջել աշխարհը. և սրանից ելնելով դուք գիտակցում եք, թե ինչու է յուրաքանչյուր անկեղծ աղերս, որը մենք բարձրացնում ենք Աստծո բոլոր զավակների տարակուսանքներից ու դառը աղետներից ազատվելու համար, ուղեկցվում են նույնքան սրտահույզ աղոթքով այնքան անհրաժեշտ ծառայության հաջողության համար, որը դուք մատուցում եք Խաղաղության Իշխանի Գործին:
Յուրաքանչյուր կլաստերում, որտեղ թափ է հավաքում Նախագծի գործունեությունը, մենք տեսնում ենք վեհանձն բնութագրիչներով համայնքների զարգացումը, որոնք մենք բացահայտել ենք 2021թ դեկտեմբերի 30-ի ուղերձում: Զուգահեռ նրան, որ հասարակությունները ենթարկվում են տարբեր տեսակի սթրեսների, Աբհա Գեղեցկության հետևորդները պետք է ավելի ու ավելի շատ առանձնանան իրենց կենսունակության ու առողջ մտածելակերպի հատկանիշներով, պահվածքի իրենց չափանիշով և խորաթափանցությամբ, ինչպես նաև կարեկցանքով, աշխարհիկից կառչած չլինելով և ինքնազսպմամբ, որոնք նրանք ցուցադրում են միասնության իրենց ձգտման մեջ: Կրկին և կրկին առանձնահատուկ բնութագրիչներն ու հարաբերությունների տեսակները, որոնք հավատացյալները ցուցաբերում են սուր ճգնաժամերի ընթացքում, դրդում են մարդկանց դիմել բահայիներին պարզաբանման, խորհրդի և աջակցության համար, հատկապես երբ հասարակության կյանքը գլխիվայր է լինում վտանգի և անկանխատեսելի անկարգությունների պատճառով: Կիսվելով այդ դիտարկումներով՝ մենք գիտակցում ենք, որ բահայի համայնքն իր վրա զգում է դեզինտեգրացիայի ուժերի ազդեցությունը, որոնց բազմազան արտահայտումների հետ նրանք վաղ, թե ուշ կբախվեն: Նրանք պետք է կոփեն իրենց բանականությունն ու ոգին փորձությունների համար, որոնք անպայման կգան, որպեսզի դրանք չխաթարեն իրենց սկսումների ամբողջականությունը: Բայց հավատացյալները հիանալիորեն գիտեն, որ ինչպիսի փոթորիկներ էլ իրենց սպասվեն, Գործի տապանը կհաղթահարի դրանք բոլորը: Նրա նավարկության իրար փոխարինող փուլերը վկայել են, թե ինչպես է նա դիմակայել աղետներին և սահել ալիքների վրայով: Այժմ նա ուղղորդվում է դեպի նոր հորիզոններ: Քամու պոռթկումները, որոնք ծածանում են նրա առագաստները և առաջ են մղում դրանք նրա նշանակման վայր Ամենակարողի հաստատումներն են: Իսկ Կտակն ուղեցույց աստղ է, որն օգնում է սրբազան նավին մնալ ճշմարիտ և կայուն ուղղության վրա: Թող երկնային երաշտահավերը օրհնություններ զեղեն բոլոր նրանց վրա, ով նավարկում է նրանում:
Մոտենում է Ռիզվանի փառահեղ ժամանակաշրջանը և բարձունքից, որին հասել է Մեծագույն Անվան համայնքը, հորիզոնում նկատելի են վառ հեռանկարները: Հսկայական տարածություն է հաղթահարված, հայտնվել են աճի նոր ծրագրեր և չնայած առաջիկա 12 ամսում դեռ հարյուրավոր ծրագրեր էլ պետք է գործարկվեն, գործունեության անհրաժեշտ մոդելը շարժման մեջ դնելու ջանքերն արդեն սկսել են գործարկվել գրեթե յուրաքանչյուր կլաստերում, որոնք անհրաժեշտ են այս Հնգամյա պլանով հաստատված 5000-ին հասնելու համար: Գոյություն ունեցող ծրագրերն ուժ են հավաքում, նրանցից շատերն առավել պարզորեն են ցուցադրում, թե ինչ է նշանակում Աստծո Գործի համար ավելի խորը ներթափանցել ամբողջ կլաստերի, հարևանության կամ գյուղի սոցիալական լանդշաֆտի մեջ: Ուղիներով, որոնք տանում են դեպի կայուն և լայնածավալ ընդլայնում և ամրապնդում, գնում են ավելի ամուր քայլերով, այն դեպքում, երբ տեմպը հաճախ սահմանում է խիզախ երիտասարդությունը: Առավել ակնհայտ են դառնում միջոցները, որոնցով Հավատի հասարակություն արարող ուժերը կարող են ազատագրվել տարբեր հանգամանքներում և աստիճանաբար դառնում են նկատելի այն առանձնահատուկ հատկանիշները, որոնք պետք է նշանավորեն աճի գործընթացի հետագա ընդլայնումը կլաստերում:
Այս աշխատանքը կատարելու կամ աջակցելու կոչն ուղղված է Բահաուլլայի յուրաքանչյուր հետևորդին և այն պատասխան արձագանք կգտնի յուրաքանչյուր սրտում, որը ցավում է աշխարհի ողորմելի վիճակի համար, ցավալի հանգամանքները, որոնցից այդքան շատ մարդիկ չեն կարողանում ելք գտնել: Քանզի վերջ ի վերջո հենց պարբերական, վճռական և ինքնազոհ գործողությունները, որոնք ձեռնարկվում են Պլանի շրջանակների լայն շրջանակում, ամենակառուցողական արձագանքն են յուրաքանչյուր մտահոգված հավատացյալի համար ուղղությունը կորցրած հասարակության բազմապատկվող ախտերի դեմ: Վերջին տարում առավել ակնհայտ դարձավ, որ տարբեր երկրներում տարբեր կերպով է նվազում և անհայտանում իդեալների վերաբերյալ հասարակական համաձայնությունը, որն ավանդորեն միավորել և կապել է ժողովրդին իրար: Այն այլևս չի կարող առաջարկել վստահելի պաշտպանություն շահադիտական, անհանդուրժող և թունավոր իդեալոգիայի դեմ, որը սնուցվում է դժգոհությունից և վրդովմունքից: Հակասություններից քայքայված աշխարհն ամեն օր պակաս ինքնավստահ է թվում, այդ պատճառով այդ կործանարար ուսմունքների կողմնակիցները դառնում են ավելի համարձակ և սանձարձակ: Մենք հիշում ենք Գերագույն Գրչի միանշանակ վճռի մասին. Նրանք շտապում են դեպի Դժոխային Կրակը և շփոթում են այն լույսի հետ: Ազգերի լավ մտադրություններով առաջնորդներին և բարի կամքով մարդկանց մնում է միայն ամբողջ ուժերով ջանալ նորոգել հասարակության ակնհայտ ճեղքերը, բայց նրանք անզոր են կանխել դրանց տարածումը: Այս ամենի հետևանքը կարելի է տեսնել ոչ միայն բացահայտ կոնֆլիկտի կամ համակարգի փլուզման մեջ: Անվստահության մեջ, որը հրահրում է հարևաններին իրար դեմ և խզում է ընտանեկան կապերը, սոցիալական դիսկուրս համարվող շատ բաների հակամարտության մեջ, առօրեականության մեջ, որով օգտագործվում է մարդկային ցածր դրդապատճառներին կոչը, որպեսզի իշխանություն ձեռք բերեն և հարստություն կուտակեն - այս ամենի մեջ են այն անկասկածելի նշանները, որ բարոյական ուժը, որը հանդիսանում է հասարակության հիմքը վտանգավոր կերպով քայքայված է:
Ամեն դեպքում այն գիտակցությունը, որ դեզինտեգրացիայի մեջտեղում սկսում է ձևավորվել կոլեկտիվ կյանքի նոր տեսակ, որը գործնական արտահայտում է տալիս այն ամեն երկնայինին, ինչ կա մարդկային էակներում, իր մեջ սփոփանք է պարունակում: Մենք դիտարկում ենք, թե ինչպես, հատկապես, այն վայրերում, որտեղ պահպանվում է Հավատի ուսուցման և համայնքի կառուցման ինտենսիվ գործունեությունը, ընկերներին հաջողվեց պաշտպանվել նյութապաշտության ուժերից, որոնք սպառնում են վատնել նրանց թանկագին էներգիան: Բացի դրանից, կատարելով այլ գործեր, որոնք նրանցից ժամանակ են պահանջում, նրանք երբեք իրենց տեսադաշտից բաց չեն թողնում իրենց առջև կանգնած սուրբ և անհետաձգելի գործերը: Հավատի կարիքների և մարդկության լավագույն շահերի նկատմամբ այդպիսի ուշադրություն պահանջվում է յուրաքանչյուր համայնքում: Այնտեղ, որտեղ աճի ծրագիր է հաստատվել նախկինում չբացված կլաստերում, մենք տեսնում ենք, թե ինչպես են գործունեության առաջին արտահայտումներն ի հայտ գալիս Բահաուլլայի հանդեպ սիրո շնորհիվ, որը պահպանվում է հավատարիմ հավատացյալի սրտում: Չնայած բարդության տարբեր մակարդակներին, որոնց ժամանակի ընթացքում անհրաժեշտ է հարմարվել համայնքի չափերի աճին զուգընթաց, ամբողջ գործունեությունը սկսվում է սիրո այդ պարզ թելից: Դա կենսական կարևորության մանրաթել է, նրանից գործվում է համբերատար և կենտրոնացած ջանքերի նախշը, որն ուղղված է նրան, որպեսզի փուլ առ փուլ ծանոթացնի երեխաներին, երիտասարդներին և մեծահասակներին հոգևոր գաղափարների հետ, աճեցնի խոնարհման նկատմամբ ձգտում աղոթելու և Աստծուն դիմելու հանդիպումների միջոցով, դրդի խոսակցությունների, որոնք լուսավորում են ըմբռնումը, ուղղորդի անընդհատ աճող մարդկանց քանակությունը Արարիչ Խոսքի ուսումնասիրմանն ու դրա գործերի վերածմանն ամբողջ կյանքի ընթացքում, մյուսների հետ զարգացնի ծառայելու ունակությունները և ուղեկցի իրար սովորածը կիրառելու մեջ: Թանկագին ընկերներ, Սիրելի Աբհա Գեղեցկություն: Մենք ջերմորեն աղոթում ենք ձեզ համար ամեն անգամ, երբ կանգնում ենք Նրա Սուրբ Շեմի առջև, որպեսզի ձեր սերը Նրա հանդեպ ձեզ ուժ տա ձեր կյանքը նվիրել Նրա Գործին:
Հատուկ հիշատակման են արժանի առատ փայլատակումները, որոնք հայտնվել են այն կլաստերներում և նրանցում տեղակայված ինտենսիվ գործունեության կենտրոններում, որտեղ համայնքային կյանքի դինամիկան ներառել է նշանակալից քանակությամբ մարդկանց: Մենք հաճույքով նշում ենք, թե ինչպես նման վայրերում փոխադարձ օգնության մշակույթը, որը հիմնված է ընկերակցության և հնազանդ ծառայության վրա, հաստատվել է բավականին բնական կերպով, հնարավորություն տալով պարբերաբար ավելի մեծ քանակությամբ հոգիներ բերել համայնքի գործունեության շրջան: Իրոք ավելի մեծ քանակությամբ միջավայրերում բնակչության դեպի Բահաուլլայի տեսունակություն շարժը նոր հասարակության համար թվում է ոչ միայն հետաքրքրաշարժ հեռանկար, այլև ծագող իրականություն:
Մենք ցանկանում ենք ուղղել լրացուցիչ բառեր ձեզանից նրանց, ում շրջապատում դեռ պետք է տեղի ունենա նկատելի առաջընթաց և ով փափագում է փոփոխությունների: Հույս տածեք: Այդպես կլինի ոչ միշտ: Միթե մեր Հավատի պատմությունը լի չի հիասթափեցնող առաջին քայլերի, բայց հիասքանչ արդյունքների մասին պատմություններով: Որքան հաճախ մի քանի հավատացյալների ջանքերը՝ երիտասարդ, թե ծեր, մեկ ընտանիքի, կամ նույնիսկ միայնակ հոգու, ստանալով հաստատում աստվածային աջակցության ուժից բերել են դինամիկ համայնքների աճեցմանը թվում էր թե անբարյացակամ վայրերում: Մի մտածեք, թե ձեր անհատական դեպքը ինչ որ բանով տարբերվում է իր էությամբ: Կլաստերում փոփոխությունները, լինեն դրանք արագընթաց կամ դժվարությամբ ձեռք բերված, սկսվում են ոչ թե կաղապարային մոտեցումից և ոչ էլ պատահական գործունեությունից, դրանք տեղի են ունենում գործողության, մտորման և խորհրդակցության ռիթմում և առաջ են գնում պլանների շնորհիվ, որոնք հայտնվում են փորձի արդյունքում: Բացի այդ Սիրեցյալին ծառայելը, ինչպիսին էլ լինեն նրա անմիջական պտուղները ինքն իրեն ոգու համար անփոփոխ ուրախության աղբյուր է: Մի վշտացեք դիմելով այդ թվում նաև Հավատի Օրորոցում ձեր հոգևոր եղբայրների օրինակին, ինչպես է նրանց կառուցվածքային աշխարհահայացքը, նրանց որպես համայնք աննկունությունը և աստվածային խոսքն առաջ մղելու նրանց աննկունությունը բերում նրանց հասարակությունում փոփոխությունների մտքի և գործի մակարդակում: Աստված ձեզ հետ է, ձեզնից յուրաքանչյուրի հետ: Տասներկու ամսվա ընթացքում, որոնք մնացել են Պլանի ավարտին, թող յուրաքանչյուր համայնք առաջ գնա իր այժմյան վիճակից դեպի ավելի ուժեղ մակարդակ:
Ընդլայնման և ամրապնդման ծայրահեղ կարևոր աշխատանքը դնում է ամուր հիմք սկսումների համար, որոնք բահայի աշխարհը կոչ է անում ձեռնարկել բազմաթիվ այլ ոլորտներում: Բահայիների Համաշխարհային Կենտրոնում ակտիվանում են հազարավոր Թղթագալարների բովանդակության մեթոդաբանությամբ կատալոգում գրանցելու և ինդեքսավորելու ջանքերը, որոնք կազմում են անսահմանորեն թանկագին ժառանգությունը՝ մեր Հավատի Սուրբ Տեքստերը, որոնք պահպանվում են ի շահ ամբողջ մարդկության, այդ ամենը նրա համար է, որ արագացնենք Գրվածքների հատորների հրատարակումը ինչպես բնօրինակի լեզվով, այնպես էլ անգլերեն թարգմանությամբ: Արագ տեմպերով առաջ են գնում ութ Մաշրիկում-Ազկարների հիմնադրման աշխատանքները, սուրբ տաճարների, որոնք կառուցվում են ի փառ Աստծո: Նկատելիորեն աճել է արտաքին կապերի հետ աշխատանքի արդյունավետությունը ազգային մակարդակում և այն դարձել է առավել պարբերական, ինչին նաև նպաստել է փաստաթղթի թողարկումը, որն ուղարկվել է Ազգային Հոգևոր Ժողովներին վեց ամիս առաջ, որը հենվում է նշանակալից փորձի վրա, որը ձեռք է բերվել վերջին երկու տասնամյակների ընթացքում և առաջարկում է ընդլայնված հիմք այդ սկսումներն ապագայում զարգացնելու համար: Միաժամանակ Ադդիս-Աբեբայում և Ջակարտայում բացվել են Բահայիների Միջազգային Ընկերակցության երկու նոր վարչություններ, որոնք նման են ՄԱԿ-ի նմանատիպ վարչությանը, որոնք տեղակայված են Նյու–Յորքում, Ժնևում և Բրյուսելում, ինչը մեծացնում է Գործի տեսակետը միջազգային մակարդակում առաջարկելու հնարավորությունը Աֆրիկայում և Հարավ արևելյան Ասիայում: Հաճախ խրախուսված աճի պահանջներով, մի շարք Ազգային Ժողովներ աճեցնում են իրենց վարչական ունակությունները, ինչը նկատելի է նրանց՝ ունեցած ռեսուրսները մտածված տնօրինումից, նրանց ջանքերից, որոնք ուղղված են նրան, որ մոտիկից ծանոթանան իրենց համայնքների վիճակի հետ և նրանից, թե որքան նրբանկատորեն են նրանք ապահովում իրենց Ազգային գրասենյակների աշխատանքների մշտական ամրապնդումը, կուտակվող գիտելիքների տպավորիչ պաշարի համակարգման անհրաժեշտությունն այս ոլորտում բերել է Միջազգային Կենտրոնում Վարչական Համակարգերի Զարգացման վարչության բացմանը: Շատ երկրներում ամենատարբեր տեսակի սոցիալական գործողություններում նախաձեռնությունը շարունակում է բազմապատկվել, ինչը թույլ է տալիս նշանակալիորեն հարստացնել փորձն այն մասին, թե ինչպես կարելի է կիրառել իմաստությունը, որը պարփակված է Ուսմունքում, սոցիալական և տնտեսական պայմանների բարելավման համար, որոնք այնքան են հուսադրում այդ ոլորտը, որ մենք Սոցիալտնտեսական զարգացման վարչությունում հիմնադրել ենք Միջազգային Խորհրտատվական Խորհուրդ բաղկացած յոթ անձից՝ դրանով դնելով այդ Վարչության զարգացման հաջորդ փուլը: Խորհրդի երեք անդամները կծառայեն Վարչության համակարգող խմբում և կապրեն Սուրբ Երկրում:
Այսպիսով այս Ռիզվանին, այն ժամանակ, երբ մենք տեսնում ենք, որ շատ բաներ պետք է արվեն, մենք տեսնում ենք շատերին, ովքեր պատրաստ են դա անել: Հազարավոր կլաստերներում, հարևանություններում և գյուղերում հորդում են հավատի և համոզվածության թարմ աղբյուրներ, ոգևորելով նրանց հոգիները, ովքեր ազդված են նրանց կենարար ջրերով: Ինչ որ տեղ այդ հոսքն անսպառ աղբյուր է, այլ վայրերում՝ արդեն գետ: Այժմ ժամանակը չէ, որ ինչ մի հոգի հապաղի ափին, թող բոլորը միանան այդ առաջ շարժվող հզոր ալիքին:
Տոների Արքայի գալուստով ավարտվում է հաջորդ համաշխարհային Նախագծին նախապատրաստման շրջանը. մենք այժմ կոչ ենք անում Աստծո ընկերներին նոր հնգամյա պարտականության կատարմանը քաջության, վճռականության և ռեսուրսների առումով:
Բահաուլլային նվիրված հավատացյալների զորքը պատրաստ է: Նախորդ ամիսներին կայացած ինստիտուցիոնալ հանդիպումներից լուրեր էին հասնում այդ հզոր ձեռնարկումը սկսելու ձգտման մասին: Անհետաձգելի առաջադրանքները, որոնք պարունակվում են Խորհրդատուների Վեհաժողովի համար գրված ուղերձում, արդեն վերափոխվում են գործողության վճռական պլանների: Հերոսական ջանքերի տասնամյակը ձևավորել է համայնքը և օգնել նրան ձեռք բերել հմտություն փորձի հիման վրա՝ աջակցել աճին՝ կոփելով նրան ընթացիկ պահի համար: Հատկապես վերջին երկու տասնամյակները նշանակալիորեն արագացրեցին այդ երկար սպասված փորձառության աճը:
Այդ ժամանակահատվածում գործողությունների զարգացող համակարգի ներդրումն օգնեց ընկերներին հետևողականորեն աճեցնել և մշակել կենսական ընդունակությունները՝ սկզբում խթանելով ծառայությունների պարզ տեսակները, որը բերել է առավել մշակված գործողության մոդելների և դա իր հերթին պահանջել է առավել բարդ ընդունակությունների զարգացում: Այսպիսով մարդկային ռեսուրսների պարբերաբար զարգացման գործընթացը և համայնքի կառուցումը սկսվել է հազարավոր կլաստերներում և դրանցից շատերում այն շատ է առաջ գնացել: Հիմնական ուշադրությունն ուղղված չէր առանձին հավատացյալին կամ համայնքին կամ Հավատի ինստիտուտներին. նոր Համաշխարհային կարգի բոլոր երեք անբաժանելի մասնակիցները խրախուսվում են հոգևոր ուժերով, որոնք ազատ են արձակվել Աստվածային Նախագծի ծավալման շնորհիվ: Նրա առաջընթացի նշանները դառնում են առավել ակնհայտ այն վստահության մեջ, որը ձեռք են բերել անհամար թվով հավատացյալները, ովքեր կիսվել են Բահաուլլայի կյանքի հետ կապված պատմություններով և քննարկել են Նրա Հայտնության և անհամեմատելի Կտակի հետևանքները. հոգիների աճող շարքերի մեջ, որոնք հրավիրվել են մասնակցել Նրա Գործում և իրենց ներդրումն են կատարում Նրա միավորող տեսունակության մեջ, բահայիների և նրանց ընկերների համայնքի ամենահիմնարար մակարդակում գործընթացի իրենց փորձը արտահայտչորեն նկարագրելու ունակության մեջ, որը կարող է վերափոխել բնավորությունը և ձևավորել սոցիալական գոյությունը, երկրի տեղացի բնակիչների նշանակալիորեն մեծ քանակության մեջ, ովքեր հանդիսանալով ինստիտուտի և բահայիների գործակալությունների անդամներ, այժմ ուղղորդում են իրենց համայնքների գործերը, ֆոն0դերում վստահելի, առատաձեռն և զոհաբերիչ նվիրատվություններում, որն այնքան անհրաժեշտ է Հավատի առաջխաղացման համար, համայնքի կառուցման գործընթացին խթանելում անհատական նախաձեռնության և կոլեկտիվ գործողության աննախադեպ ծաղկման մեջ, այդքան մեծ քանակությամբ ինքնազոհ անձանց խանդավառության մեջ, ովքեր գտնվում են իրենց երիտասարդության գագաթնակետում, ովքեր աներևակայելի եռանդ են ներմուծում այդ աշխատանքի մեջ, հատկապես, ավելի երիտասարդ սերնդին հոգևոր կրթության տրամադրման միջոցով, խոնարհման պարբերական հանդիպումների միջոցով համայնքի աղոթքի ոգու ամրապնդման մեջ, բահայիների վարչակարգի բոլոր մակարդակներում ունակությունների բարձրացման մեջ, Հավատի ինստիտուտների, գործակալությունների և հավատացյալների գործընթացների տերմիններով մտածելու պատրաստակամության մեջ, իրենց իրականությունը կարդալու և այն վայրերում, որտեղ նրանք ապրում են ռեսուրսները գնահատելու և դրա հիման վրա պլաններ կազմելու ունակության մեջ, սովորելու, խորհրդակցելու, գործելու և մտորելու այժմ լավ ծանոթ դինամիկայի մեջ, որը զարգացնում է սովորելու ինտուիտիվ վիճակ, նրա ընդլայնվող գիտակցության մեջ, թե ինչ է նշանակում կիրառել Ուսմունքի սկզբունքները սոցիալական գործողություններում, բազմապատկվող հնարավորություններում, որոնք գտնում են և օգտագործում, որ առաջարկեն բահայիների տեսանկյունը հասարակությունում գերակայող քննարկումներում, համաշխարհային համայնքի տեղեկացվածության մեջ նրանում, որ իր բոլոր սկսումներով նա մոտեցնում է աստվածային քաղաքակրթության գալուստը, արտահայտելով հասարակությունն արարող ուժը, որը կա Գործի մեջ և ընկերների աճող գիտակցության մեջ, որ իրենց ջանքերը, որոնք ուղղված են նրան, որ խթանեն ներքին վերափոխմանը, ընդլայնեն միասնության շրջանակներըը, այլոց հետ համագործակցեն ծառայության ոլորտում, օգնեն բնակչության խմբերին իրենց վրա վերցնել իրենց հոգևոր, սոցիալական և տնտեսական զարգացման համար պատասխանատվությունը և այս բոլոր ջանքերի միջոցով նպաստել աշխարհի բարելավմանը, արտահայտում են կրոնի ճշմարիտ առաքելությունը:
Չնայած ոչ մի չափորոշիչ չի կարող արտահայտել բահայի համայնքի ամբողջ առաջընթացը, շատ բաների մասին կարելի է դատել աշխարհի կլաստերների քանակով, որտեղ հաստատվել են աճի ծրագրեր, դրանց թիվը գերազանցում է 5000_ը և մենք հաստատում ենք դա երախտագիտությամբ Աբհա Գեղեցկության շնորհած առատությունների համար: Նման լայն հիմքը նրա նախապայմանն է, որ սկսենք մի առաջադրանքի իրագործում, որը դրված է բահայի աշխարհի վրա՝ աճի գործընթացի ամրապնդումը յուրաքանչյուր կլաստերում, որտեղ այն սկսվել է և վեհացնող համայնքային կյանքի մոդելի ընդգրկման շրջանակների հետագա ընդարձակումը: Պահանջվող կայուն ջանքերը լարված կլինեն: Բայց արդյունքը կարող է լինել բացառապես նշանակալից, անգամ դարաշրջանային: Փոքր քայլերը, եթե նրանք պարբերական են և արագ, դառնում են անցած որոշակի ճանապարհ: Կենտրոնանալով այն առաջընթացի վրա, որը պետք է կատարի յուրաքանչյուր կլաստերը նախնական փուլում, օրինակ առաջին վեց փուլի ընթացքում մինչև հարյուրամյա տարեդարձներից առաջինը՝ ընկերները շատ բան կարող են ձեռնարկել, որպեսզի բոլոր 5 տարիների նպատակը դարձնեն ավելի հասանելի: Յուրաքանչյուր փուլ շնորհված է առաջընթացի խոշոր քայլ կատարելու ակնթարթային հնարավորություններով՝ անգին հնարավորություններով, որոնք չեն կրկնվում:
Ընդհանուր առմամբ հասարակությունում, ավաղ, հոգու մշտապես ուժեղացող հիվանդության նշանները բազմապատկվում են և սրվում: Որքան ապշեցուցիչ է, որ այն ժամանակ, երբ աշխարհի ժողովուրդներն իրական դեղի կարիք ունեն և տենդորեն շտապում են դիմել մի սին հույսից մյուսին, դուք միասին կատարելագործում եք այն գործիքը, որը կապում է մարդու սիրտը հավերժ Աստծո Խոսքի հետ: Որքան ապշեցուցիչ է, որ կարծրացած կարծիքների և հակասող շահերի ժխորի մեջ, որն ամենուր ավելի մոլեգին է դառնում, դուք կենտրոնացած եք նրա վրա, որ ներգրավեք մարդկանց համայնքի համատեղ կառուցման մեջ, ինչը ծառայում է որպես միասնության հանգրվան: Անենևին ձեզ չտանելով հուսահատության, թող նախապաշարմունքները և թշնամության արտահայտումներն աշխարհում հիշեցնեն այն մասին, որքան անհետաձգելիորեն ձեր շրջապատի մարդիկ կարիք ունեն բուժիչ բալասանի, որը միայն դուք կարող եք նրանց առաջարկել: Սա Հնգամյա Պլանների հաջորդական շարքում եզրափակիչն է: Նրա ավարտից հետո կսկսվի Աստվածային Նախագծի նոր փուլ, որը կուղղորդի Բահաուլլայի համայնքին դեպի բահայի դարաշրջանի երրորդ հարյուրամյակ: Թող յուրաքանչյուր երկրում Աստծո ընկերները գիտակցեն այն, թե ինչ են նախատեսում մեզ համար այս գալիք մի քանի տարին, որոնք կդառնան գալիք առավել հզոր առաջադրանքներին լարված նախապատրաստվում: Ընթացիկ Նախագծի լայանամասշտաբությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին օգնել այդ աշխատանքում, որքան էլ համեստ լինի այդ ներդրումը: Մենք խնդրում ենք ձեզ՝ մեր սիրեցյալ զինակիցներին, ովքեր հմայված են Նրանով, Ով աշխարհների Սիրեցյալն է, ջանքեր չխնայել այն ամենի կիրառման մեջ, ինչը դուք արդեն սովորել եք և ձեր ունեցած բոլոր Աստվածատուր հմտությունների և ունակությունների օգտագործման մեջ հանուն Աստվածային Նախագծի առաջխաղացմանը դեպի իր հաջորդ՝ բավականին կարևոր փուլ: Երկնային օգնության համար ձեր եռանդագին աղերսներին ի օգնություն մենք ավելացնում ենք մերը, որոնք արտասանվում են Սուրբ Շիրիմներում նրանց անունից, ովքեր աշխատում են հանուն այս համընդգրկող Գործի:
Նայեք, թե ինչպես է բարձրանում Մեծագույն Անվան համայնքը: Չնայած նոր Նախագծի թողարկումից անցել է ընդամենը մեկ տարի, հաշվետվությունները վկայում են ձեռնարկվող փորձերի և սկզբնական ձեռքբերումների մասշտաբայնության մասին: Որպեսզի ավելի մեծ ինտենսիվություն մտցնենք 5000 աճի ծրագրերի մեջ, պահանջվում է ջանքերի բացարձակապես աննախադեպ մակարդակ: Տիրապետելով լինելով Նախագծի հիմունքներին՝ ընկերների նշանակալից քանակությունը գործում է նրա պահանջների համապատասխան՝ իրենց արձագանքում ցույց տալով բծախնդրություն և զոհաբերություն: Ինչպես ենթադրվում էր, որոշ ինտենսիվ աճի ծրագրեր, որոնք աջակցվում էին երկար ժամանակ, դառնում են գիտելիքների և ռեսուրսների պահուստարան՝ օգնելով մերձակա վայրերին և նպաստելով փորձի ու փայլատակումների տարածմանը: Ինտենսիվ գործունեության կենտրոնները՝ այն հարևանություններն ու գյուղերը, որտեղ առավելագույնս կենտրոնացված է համայնքի կառուցման աշխատանքը, դառնում են բարերար հող կոլեկտիվ վերափոխման համար: Օժանդակ Կոլեգիայի Անդամների և նրանց ասիստենտների ընդլայնված և զորեղացած լեգեոնը քաջալերում են հավատացյալների ջանքերը՝ օգնելով նրանց ձեռք բերել տեսունակություն այն մասին, թե ինչպես առաջ մղել աճի գործընթացը տարբեր հանգամանքներում և սահմանել մոտեցումները, որոնք կբավարարեն յուրաքանչյուր կլաստերի պայմաններին: Բահայիների շրջանային Խորհուրդներն, իրենց Ազգային Հոգևոր Ժողովների աջակցությամբ, սովորում են, թե ինչպես ավելացնել Նախագծի տեմպերը տարբեր կլաստերներում միաժամանակ, այն ժամանակ, երբ փոքր երկրներում, որոնք չունեն Շրջանային Խորհուրդներ ազգային մակարդակում նորագոյացությունները կցվում են նույնպիսի աշխատանքի: Ինտենսիվ աճի ծրագրերի ընդհանուր քանակությունն աշխարհում արդեն սկսում է աճել, չնայած որոշ վայրերում դեռ կհասնեն այն նպատակասլաց առաջընթացին, որը նկատվում է առանձին վայրերում, ինչպես դա ենթադրվում է ցանկացած բնական գործընթացում: Ավելին, մենք ուրախությամբ նկատել ենք, որ Նախագծի գործունեության մեջ մասնակցությունը նշանակալիորեն մեծացել է նրա առաջին չորս եռամսյակների ընթացքում:
Այդ պատճառով նրա նշանները, թե ինչ կարող է բերել հաջորդ տարին, դժվար թե կարողանան առավել խոստումնալից լինել: Իսկ ինչը՞ կարող է առավել հարիր ընծա լինել Օրհնյալ Գեղեցկությանը Նրա Ծննդյան 200-ամյակին, եթե ոչ Նրա սիրեցյալների եռանդուն ջանքերը Նրա Հավատի ընդգրկումը ընդլայնելու ուղղությամբ: Այսպիսով 200 ամյա տարեդարձներից առաջինը, որը կնշի բահայի աշխարհը դա բավականին ցնցող հեռանկարներով իրադարձություն է: Եթե այն ճիշտ դիտարկենք, այս տարին առաջարկում է երբևիցե եղած համաշխարհային բարերար մեծագույն պահը, որ սրտերը բերենք դեպի Բահաուլլան: Գալիք ամիսներին եկեք բոլորս գիտակցենք այդ անգին հնարավորությունը և նրբանկատորեն ընկալենք հնարավորությունները, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր միջավայրում այլ մարդկանց Նրա կյանքի և բարձրագույն առաքելության հետ ծանոթացնելու համար: Որպեսզի առավելագույնս օգտագործենք Հավատի ուսուցման մեջ այս բարերար պահը, որը բացվում է բահայիների առջև, պետք է ստեղծագործականորեն մոտենալ այն զրույցների շուրջ խորհմանը, որոնք կարող են տեղի ունենալ տարբեր մարդկանց հետ: Նման բովանդակալից զրույցների ընթացքում բարձրանում է ընկալունակությունը և երբեմն անմիջապես բացվում են սրտերը: Այս արժանի գործում բոլորն իրենց գործածությունն են գտնում և ոչ ոք չպետք է իրեն զրկի ուրախությունից, որը բերում է այդ աշխատանքի մեջ ներգրավվածությունը: Մենք աղերսում ենք Սիրեցյալին, որ 200 ամյակի այս ամբողջ տարին ներծծված լինի այդ ուրախությամբ, ամենամաքուր և հաճելի՝ պատմել մեկ այլ հոգու Աստծո Օրվա արևածագի մասին:
Պարտականությունները, որոնք պետք է իրականացնի հավատարիմների միությունը, դառնում են առավել անհետաձգելի շփոթվածության, անվստահության և աշխարհում մթագնման պատճառով: Ընկերներն անկասկած պետք է օգտագործեն ցանկացած բարերար պահ, որ լույս վառեն, որը կարող է լուսավորել ուղին և վստահություն շնորհել անհանգստացողին և հույս հուսահատվածին: Մենք հիշում ենք Պահապանի տված խորհուրդը բահայի համայնքին խոսքերում, որոնք թվում է, վերաբերվում են մեր ժամանակներին. §Զուգահեռ նրան, որ ներկայիս հասարակության հյուսվածքը ձգվում է և պատռվում չարագուշակ իրադարձությունների և աղետների ճնշման և լարման տակ և բազմապատկվում են ճաքերը, խորանում է ազգերի, դասերի, ռասաների և համոզմունքների միջև բաժանումները, Նախագծի կողմնակիցները պետք է հայտնեն ավելի մեծ համաձայնեցվածություն իրենց հոգևոր կյանքում և վարչական գործունեությունում և ցույց տան իրենց կոլեկտիվ ձեռնարկումներում համաձայնեցված ջանքերի, փոխադարձ օգնության և ներդաշնակ զարգացման ավելի բարձր չափանիշներ¦: Միշտ ընդգծելով ի օգուտ Հավատի աշխատանքի հոգևոր նշանակությունը և աննկուն վճռականությունը, որով հավատացյալները պետք է կատարեն իրենց սուրբ պարտականությունները՝ Շողի Էֆֆենդին նաև նախազգուշացնում էր քաղաքական բանավեճերում, բախումներում և վեճերում որևէ տեսակի մասնակցությունից: §Թող նրանք բարձրանան ամեն տեսակի քաղաքական տարանջատվածությունից և մեկուսացումից,- ասում էր նա մեկ այլ տեղ,- անպտուղ վեճերից, մանր հաշվարկներից, անցողիկ կրքերից, որոնք ցնցում են փոփոխվող աշխարհը և շեղում են նրա ուշադրությունը¦: Դա փրփուր է և ջրի ցայտ, որոնք անխուսափելիորեն հայտնվում են, երբ ալիքը ալիքի հետևից ցնցում է անհանգիստ և բաժանված հասարակությունը: Շատ բան է վտանգի ենթարկվում, որ շեղվենք դրա համար: Բահաուլլայի յուրաքանչյուր հետևորդ հիանալիորեն գիտի, որ մարդկության գալիք բարգավաճումը կախված է նրա տարաձայնությունների հաղթահարումից և նրա միասնության ամուր հաստատումից: Ցանկացած ներդրում, որը բահային կատարում է իր հասարակության կյանքում, ուղղված է միասնության առաջ մղմանը, համայնքի կառուցման ցանկացած ջանք ուղղված է նույն նպատակին: Նրանց, ովքեր հոգնել են վեճերից, Մեծագույն Անվան համայնքի հովանու տակ մեծացողներն առաջարկում են գործող օրինակ նրա, թե ինչն է հնարավոր դառնում միասնության միջոցով:
Մենք գովք ենք բարձրացնում աստվածների Աստծուն, տեսնելով, թե որքան շատերը Նրա սիրեցյալներից որքան բազմաձև միջոցներով են տալիս ամեն ինչ, որ մարդկության միասնության դրոշը բարձրացվի: Թանկագին ընկերնե՛ր, արդյո՞ք նման հաջողակ տարվա սկզբից մեզանից յուրաքանչյուրը չպետք է խորհի նրա շուրջ, թե ինչպիսի երկնային գործեր կօգնի մեզ իրականացնել Նրա ողորմածությունը:
Մենք ողջունում ենք ձեզ այն հիշարժան իրադարձությունների արձագանքների ներքո, որոնք նշանավորել են Օրհնյալ Գեղեցկության Ծննդյան երկու հարյուրամյակը: Երբ մենք մտորում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, մենք տեսնում ենք, որ բահայի համաշխարհային համայնքը, որը մենք տեսնում ենք այսօր այլևս այնպիսին չէ, ինչպիսին եղել է՝ մուտք գործելով ընթացիկ Նախագծի առաջին վեց փուլերը: Նա ավելի ուժեղ է գիտակցում իր առաքելությունը, քան երբևիցե: Այն աննախադեպորեն աճեցրել է ընկերներին և շրջապատի անձանց համայնքային կյանքի հետ ծանոթացնելու, հարևանություններին և գյուղերին միավորված սկսումների ոգեշնչելու, հոգևոր ճշմարտությունները կայուն պրակտիկ գործուղության վերածելու ձևը բացատրելու և բացի այդ խոսելու ոչ միայն այն սկզբունքների մասին, որոնք կօգնեն նորից աշխարհ կառուցել, այլ նաև Նրա մասին, Ով բերել է դրանք՝ Բահաուլլայի մասին իր ընդունակությունը: Նրա կյանքի և տառապանքների մասին պատմությունները, որոնք հնչել են բազմաթիվ լեզուներով մեծահասակների, երիտասարդների և երեխաների շուրթերից դիպչել են բազմաթիվ անձանց սրտերին: Որոշները պատրաստակամություն հայտնեցին շարունակել ուսումնասիրել Նրա Գործը: Մյուսները հավաստիացրեցին իրենց համագործակցության մեջ: Եվ բազմաթիվ ընկալունակ հոգիներ ոտքի ելան ընդունելու հավատը:
Առաջընթացի ոչ պակաս կարևոր ցուցանիշ է այն վայրերի բազմաթվությունը, որտեղ պարզ դարձավ, որ Հավատը դուրս է եկել անհայությունից դեպի ազգային մակարդակ: Որոշ կառավարական առաջնորդներ և առաջավոր մտածողներ հրապարակայնորեն հռչակեցին, իսկ անձնական զրույցի ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել են, որ աշխարհը Բահաուլլայի տեսունակության կարիքն ունի և որ բահայիների սկսումներն արժանի են հիացմունքի և պետք է ընդլայնվեն: Մենք հիացմունքով նշում ենք, որ ոչ միայն բահայիներն էին ցանկանում փառաբանել Բահաուլլային և տուրք մատուցել Նրա կյանքին՝ հատուկ հանդիպումներ են անցկացրել նրանք, ովքեր չեն պատկանում բահայի համայնքին: Այն վայրերում, որտեղ թշնամություն կա Հավատի հանդեպ, ընկերները չէին ընկճվում՝ արտահայտելով զարմանալի կենսունակություն, նրանք քաջալերում էին իրենց քաղաքացիներին ինքնուրույն ուսումնասիրել ճշմարտությունը և շատերն ուրախությամբ մասնակցում էին տոնակատարություններին: Երկու հարյուրամյակը նաև բերեց թվում էր ստեղծագործական արտահայտման աննախադեպ ծաղկմանը, այն սիրո անսպառ աղբյուրի զարմանահրաշ վկայությունն էր, որի շնորհիվ այն առաջանում է: Ամբողջ բահայի համայնքի այդ իրադարձությանը մոտեցման բնույթը դարձավ նրա հաստատումը, թե ինչ են սովորել ավելի քան երկու տասնյակի ընթացքում համաշխարհային պլանների ընթացիկ շարքի սկզբից սկսած: Անհատ հավատացյալն իր վրա նախաձեռնություն էր վերցնում, համայնքը բարձրանում էր կոլեկտիվ ջանքերի շնորհիվ և ընկերներն իրենց էներգիան ուղղում էին պլանների իրականացմանը, որոնք նախապատրաստել էին Հավատի ինստիտուտները: Նշանակալից տարելիցը, որը նշանավորում էր երկու դարը դարձավ հզոր խթան հաջորդ դարում համայնքների կառուցման աշխատանքում: Դեպի երկրորդ հարյուրամյակ տանող ժամանակաշրջանում թող յուրաքանչյուր սերմը, որն այդքան հոգատարությամբ ցանվել է առաջին տարեդարձի ընթացքում, համբերատարորեն աճեցվի մինչև պտուղներ տալը:
Ընթացիկ Նախագծի 2 տարվա ընթացքում չնայած բնական է, որ առաջընթացը միանման չէ տարբեր երկրներում ինտենսիվ աճի ծրագրերի քանակն ամբողջ աշխարհում մոտենում է հինգ հազարի կեսին, որը նախատեսված էր ընթացիկ համաշխարհային սկսման համար և աստիճանաբար աճում է այդ թվի բազմապատկման տեմպը: Եթե ուշադիր լինենք կարող ենք նշմարել նրա բազմախոստումնալից նշանները, թե ինչպես են մարդկանց, համայքների ու Հավատի ինստիտուտների մեջ արտահայտվում ուժերն ու ներունակ հնարավորությունները: Ամենուրեք հավատացյալները երկուհարյուրամյակի նշման փորձի շնորհիվ տեսան, որ իրենց շրջապատող մարդկանցից մեծամասնության հետ ամենօրյա փոխհարաբերությունները կարող են լցված լինել Հավատի ուսուցման ոգով: Եվ զուգահեռ նրան, որ հազարավոր գյուղերում ու հարևանություններում աշխատանքը արագություն է հավաքում, դրանցից յուրաքանչյուրում ամրապնդվում է դինամիկ համայնքային կյանքը: Նշանակալիորեն աճել է կլաստերների քանակը, որոնցում հուսալիորեն հաստատված է գործունեության այդ մոդելի տարածման համակարգը ավելի մեծ քանակությամբ տեղանքներում՝ այդպիսով հնարավորություն տալովընկերներին զարգացման կոնտինիումի երրորդ փուլը: Հենց այստեղ՝ բահայի աշխարհի ուսուցման առաջամասերում՝ հատկապես բնակչության շարժի մեջ դեպի Բահաուլլայի տեսլականը, ընկերները ոչ միայն ավելի լայնորեն են բացում իրենց գիրկը մարդկանց մեծ քանակի համար բահայի գործունեության մեջ, այլև սովորում են, թե ինչպես մեծ չափերի խմբերը սկսում են իրենց նույնականացնել Մեծագույն Անվան համայնքի հետ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նման վայրերում Հավատի կրթական ջանքերը դառնում առավել կազմակերպված, թե ինչպես են երեխաները տարեցտարի անարգելք առաջ շարժվում մակարդակների միջով և ինչպես է պատանիներին հոգևոր ուժեր շնորհող ծրագրի մի փուլ անխափան փոխարինվում մյուսով: Այդ վայրերում նախապատրաստման ինստիտուտը սովորում է, թե ինչպես կարգավորի բավարար չափով մարդկային ռեսուրսների դաստիրակումը, որ ապահովի մշտապես աճող թվով երեխաների ու պատանիների հոգևոր ու բարոյական կրթությունը: Նման հիմնարար գործունեության տեսակներում մասնակցությունը դառնում է բնակչության մշակույթի այնպիսի անբաժան մաս, որ այն դիտարկվում է որպես համայնքային կյանքի պարտադիր տարր: Ազգի մեջ ի հայտ է գալիս նոր կենսական ուժ, որը պատասխանատվություն է վերցնում իր սեփական զարգացման համար և այդ մարդիկ իմունիտետ են ձեռք բերում հասարակության այն ուժերի հանդեպ, որոնք բերում են պասիվության: Ի հայտ են գալիս նյութական և հոգևոր առաջընթացի հնարավորություններ: Սկսում է վերափոխվել սոցիալական իրականությունը:
Թանկագին ընկերներ, ահա ճշմարիտ պահը, որ երախտագիտություն բարձրացնենք Սիրեցյալին: Գոյություն ունի ահռելի քանակությամբ պատճառներ քաջալերման համար: Սակայն մենք ճշմարիտ ասած միայն գիտակցում ենք այն առաջադրանքի մասշտաբները, որոնք կանգնած են մեր առջև: Մեծամասամբ ինչպես մենք արդեն նախկինում նշել ենք բազմաթիվ հարյուրավոր կլաստերներում պետք է հայտնվեն հավատացյալների ընդլայնվող խմբերը, որոնք կարող են պահպանել իրենց շրջապատող մարդկանց հետ աճի խթանման և ընդունակությունների զարգացման վրա կենտրոնացումը և որոնք տարբերվում են իրենց հմտություններով և կարգապահությամբ մտորել գործողությունների շուրջ և սովորել փորձի շուրջ: Աճող խմբի զարգացումն ու ուղեկցումը յուրաքանչյուր վայրում, ոչ միայն կլաստերի մակարդակում, այլ նաև հարևանություններում և գյուղերում դա և՛ տպավորիչ կոչ է, և՛ ծայրահեղ անհրաժեշտություն: Բայց այնտեղ, որտեղ դա տեղի է ունենում, արդյունքները խոսում են իրենց փոխարեն:
Մեզ հույս է տալիս այն, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են Հավատի ինստիտուտները մշտապես մտածում այդ առաջնային պահանջմունքի մասին՝ ստեղծելով փայլատակումների լայն կիրառման արդյունավետ մեխանիզմներ, որոնք առաջանում են առաջ շարժման ընթացքում: Միաժամանակ առավել նշանակալից փորձը հավասար չափով շնորհում է ազգային, շրջանային և տեղական մարմիններին ավելի համընդգրկող տեսունակությամբ: Նրանք սկսում են ընդգրկվել համայնքի զարգացման բոլոր ոլորտները և մտահոգված են դրա սահմաններից դուրս մարդկանց բարեկեցությամբ: Գիտակցելով ժողովուրդների առաջընթացի վրա ինստիտուտի գործընթացի խորը հետևանքները՝ նրանք հատուկ ուշադրություն են հատկացնում նրան, թե ինչպես է կարելի ամրապնդել նախապատրաստման ինստիտուտը: Նրանք միշտ հաշվի են առնում համայնքին Նախագծի պահանջների վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը և կոչ են անում ընկերների մշտապես ընդլայնվող շրջանակին դեպի միասնության առավելի բարձր մակարդակների: Նրանք նվիրվածաբար կատարում են իրենց պարտականությունը՝ կատարելագործել իրենց վարչական և ֆինանսական համակարգերը, որպեսզի ընդլայնման և ամրապնդման աշխատանքը կարողանա ստանալ անհրաժեշտ օժանդակություն: Այնուհետև անելով այդ ամենը, նրանք վերջիվերջո զբաղվում են համայնքում այն պայմանների աճեցմամբ, որոնք տանում են հզոր հոգևոր ուժերի ազատ արձակմանը:
Համայնքի կառուցման աշխատանքների ինտենսիվացմանը զուգահեռ ընկերները կիրառում են նոր ունակություններ, որոնք նրանք զարգացրել էին, որ լավացնեին իրենց շրջապատող հասարակությունը և նրանց լավատեսությունը բոցավառվում է աստվածային ուսմունքի ուսումնասիրման շնորհիվ: Կտրուկ աճել է կարճաժամկետ նախագծերի քանակը, իրենց ընդգրկությունն ընդլայնել են պետական նախագծերը և այժմ գոյություն ունեն ավելի մեծ քանակությամբ բահայի գաղափարներով ոգեշնչված կազմակերպություններ զարգացման ոլորտում, որոնք զբաղվում են կրթությամբ, առողջապահությամբ, գյուղատնտեսությամբ և այլ հարցերով: Այդ վերափոխման ընթացքում սկսվող, ժողովուրդների անհատական և կոլեկտիվ կյանքում նկատելի, կարելի է տեսնել Բահաուլլայի Գործի հասարակություն արարող ուժի անսխալ արտահայտումներ: Այդ պատճառով զարմանալի չէ, որ սոցիալական գործողության հենց այդպիսի օրինակներում՝ պարզ կամ բարդ, կարճաժամկետ կամ երկարատև՝ Բահայիների միջազգային համայնքի վարչությունները անդադար ոգեշնչում են ստանում իրենց ջանքների համար, որոնք ուղղված են հասարակությունում գերակայող քննարկումներում մասնակցությանը: Դա Հավատի սկսումների ևս մեկ կարևոր ոլորտ է, որը լավ առաջ է գնացել: Ազգային մակարդակում դիսկուրսում ներդրումը, որոնք նշանակություն ունեն այդ համայնքի համար՝ կանանց և տղամարդկանց հավասարությունը, միգրացիան և ինտեգրացիան, սոցիալական վերափոխման մեջ երիտասարդության դերը, կրոնական գոյակցությունը և այլոք ներդրվում են աճող ինքնավստահությամբ, պրոֆեսիոնալիզմով և փայլատակմամբ: Եվ որտեղ էլ նրանք չապրեն, աշխատեն կամ սովորեն, բոլոր տարիքի և տարբեր ծագման հավատացյալները արժեքավոր ներդրում են կատարում որոշակի քննարկումներում՝ գրավելով նրանց շրջապատող անձանց ուշադրությունը սկզբունքային տեսանկյանը, որը ձևակերպվել է Բահաուլլայի անսահման Հայտնության հիման վրա:
Տարբեր միջավայրերում Հավատի հեղինակությունը, որտեղ ծավալվում են քննարկումներ, շատ ավելի է ամրապնդվել համաշխարհային ինտերնետ ցանցում նրա ներկայության շնորհիվ, ներկայություն, որն այդքան նշանակալիորեն աճել է բազմաթիվ ազգային վեբ-կայքերի թողարկման և կայքերի ընտանիքների հետագա զարգացման շնորհիվ, որոնք կապված են Bahai.org-ի հետ: Դա հսկայական արժեք ունի ինչպես Հավատի հռչակման, այնպես էլ պաշտպանության համար: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում լայն համաշխարհային լսարանը հետաքրքրություն արտահայտեց Հավատի մասին մանրակրկտորեն մշակված նյութերի հանդեպ, որոնք տեղակայված էին կայքում, որը նվիրված էր երկուհարյուրամյակին և միաժամանակ թարմացվում էին ինը լեզուներով և որոնք հիմա լրացված են առանձին երկրների էջերով, որտեղ ցուցադրվում է անցկացված տոնակատարությունների բազմազանությունը: Արդեն բավականին առաջ են գնացել կայքում նոր ֆունկցիայի՝ բահայիների գրադարանի Տեղեկատուի ներդրման պլանները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում կայքում ներդնել մինչ այդ չթարգմանված և չհրատարակված հատվածներ կամ Սուրբ Գրվածքներից Հուշատախտակներ: Դրա հետ մեկտեղ գալիք տարիներում ի հայտ կգան Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի Գրվածքների նոր հատորներ, որոնք թարգմանված են անգլերենով:
Սանտյագոյում (Չիլի) և Բատտամբանգում (Կամբոջա) վերջերս բացված Խոնարհման Տները դառնում են ձգողության անփոփոխ կենտրոններ, իրենց հասարակության համար փարոսներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է ցույց տալիս Հավատը: Եվ նրանց քանակը շուտով կաճի: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Նորտե-դել-Կաուկայի (Կոլումբիա) տաճարի բացման արարողությունը կկայանա հուլիսին: Ավելին սարերի ետևում չէ նոր Խոնարհման տների կառուցումը: Վանուատույում լուծվում է շինարարության սկսման համար թույլտվության հարցը: Հնդկաստանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բավականին բարդ և պահանջկոտ գործընթացը վերջապես ավարտվեց հողի հաջող գնմամբ: Պապուա Նոր Գվինեայի առաջին ազգային Մաշրիկուլ-Ազկարի դիզայնի տեսնելուց առաջացած հիացմունքը, որը ցուցադրվեց Նովրուզին, դեռ չէր ցրվել, երբ արդեն բացահայտվեց Քենիայի տեղական Խոնարհման Տան դիզայնը: Միաժամանակ մենք ունենք բոլոր հիմքերը հուսալու, որ Մաշրիկուլ-Ազկարների ինստիտուտի վերաբերյալ վերջերս հրատարակված մեջբերումների ընտրանին, որը նախապատրաստել էր մեր Հետազոտական վարչությունը, ավելի կուժեղացնի համայնքի կյանքում խոնարհման նշանակության մասին գիտակցությունը: Քանի որ ծառայության շնորհիվ, հատկապես պարբերական աղոթքի հանդիպումների, բահայիներն ամենուր ներդնում են ապագա Խոնարհման Տաճարների հոգևոր հիմքերը:
Ընդամենը 3 տարի է մնացել 1996թ սկսված քսանգինգամյա ջանքերից, որն ուղղված է մեկ նպատակի՝ Հավատ շարքերով մտնելու գործընթացի նշանակալից առաջընթացը: 2021թ Ռիզվանին Բահաուլլայի ամբողջ աշխարհի հետևորդները կանցնեն Նախագծի իրականացմանը, որն ընդամենը մեկ տարի կտևի: Կարճաժամկետ, բայց լի նախանշաններով, այդ մեկամյա սկսումը կսկսի Նախագծերի նոր ալիք, որոնք Գործի տապանը կտանեն դեպի Բահայի դարաշրջանի երրորդ դար: Այդ բազմախոստումնալից տասներկու ամիսների ընթացքում բահայի աշխարհը կտոնի Աբդուլ-Բահայի Համբարձման մեկ դարը, որն իր մեջ կներառի հատուկ հանդիպում Բահայի Համաշխարհային Կենտրոնում, որին կհրավիրվեն բոլոր Ազգային Հոգևոր Ժողովների և բահայիների Շրջանային խորհուրդների ներկայացուցիչները: Այն սակայն կդառնա ընդամենն առաջինը իրադարձությունների շարքում, որոնք կնախապատրաստեն հավատացյալներին գալիք տասնամյակների կարիքներին: Դրան հաջորդող հունվարին Ուսուցչի Կամք և Կտակի առաջին հրապարակային ընթերցման մեկ դարի կապակցությամբ Սուրբ երկրում կկայանա վեհաժողով, որտեղ կհավաքվեն բոլոր Մայրացամաքային Խորհրդատուները և Հավատի պաշտպանության ու տարածման բոլոր Օժանդակ կոլեգիայի անդամները: Այդ երկու պատմական իրադարձությունների ընթացքում ազատ արձակված հոգևոր էներգիան պետք է հասցվի Աստծո բոլոր ընկերներին բոլոր վայրերում, որտեղ էլ նրանք ապրեն: Դրա համար հաջորդող ամիսներին ամբողջ աշխարհում կանցկացվեն վեհաժողովների շարք, որոնք կդառնան բազմամյա սկսնումների արագացուցիչ, որն ազատ կարձակվի Մեկամյա նախագծից հետո:
Այսպիսով Ուսուցչի Աստվածային Նախագծի ծավալվամ մեջ սկսվում է նոր փուլ: Սակայն գրավիչ և ավելի անհետաձգելի հեռանկարը շատ մոտ է գտնվում մեզ: Բաբի երկուհարյուրամյակը կկայանա ընդամենը մեկուկես տարուց: Դա ժամանակաշրջան է, որում պետք է հիշել մեր Հավատի Նահատակ-Նախակարապետի բացառիկ հերոսությունը, Ում դրամատիզմով լի հովվությունը մարդկությանը կտրուկ մտցրեց պատմական նոր դարաշրջան: Չնայած, որ մեզ այդ ժամանակից բաժանում է երկու դար, հասարակությունը, որում հայտնվել է Բաբը, նման է ժամանակակից աշխարհին ճնշվածության զգացումով և այդքան շատերի պատասխաններ գտնելու եռանդագին ձգտմամբ, որպեսզի բավարարեն հոգու սովորելու հանդեպ փափագը: Մտորելով այն մասին, թե ինչպես արժանապատվորեն նշենք այդ երկուհարյուրամյա տարեդարձը, մենք ընդունում ենք, որ այդ տոնակատարություններն ունեն իրենց սեփական բնույթը: Իրականում մենք ակնկալում ենք գործունեության ծաղկում ոչ պակաս հարուստ, որն ուղեկցել է անցած երկուհարյուրամյակը: Այդ իրադարձությունը, որին անկասկած անհամբերությամբ կսպասի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր սիրտ:
Գալիք ամիսները նաև Բաբի անվախ հետևորդների կյանքի մասին հիշողությունների ժամանակն է՝ հերոսների և հերոսուհիների, ում հավատն արտահայտվել է անգերազանցելի ինքնազոհ արարքներում, որոնք հավերժ կզարդարեն Գործի տարեգրություններում: Նրանց խիզախությունը, նվիրվածությունը և ամենից, բացի Աստծուց հրաժարումն ինքնին տպավորում են յուրաքանչյուրին, ով ծանոթանում է նրանց հանդուգն արարաքներին: Որքան տպավորիչ է և այն, թե ինչպիսի երիտասարդ տարիքում են այդ առյուծային սրտերից շատերը թողել իրենց անջնջելի հետքը պատմության մեջ: Գալիք դարաշրջանում թող նրանց օրինակը բոլոր նվիրված հավատացյալներին խիզախություն տա, և ոչ վերջին հերթին երիտասարդությանը, ում կրկին կոչում են շարժման առաջագիծ, որն ուղղված է ոչ պակաս, քան աշխարհի վերափոխմանը:
Եվ հենց դրանում է կայանում մեր ամենավառ հույսը: Վեց փուլերի ընթացքում, որոնք բաժանում են այս Ռիզվանը հաջորդ երկուհարյուրամյակից, իսկ իրականում ընթացիկ Նախագծի մնացած երեք տարվա ընթացքում թող նույն ամենակլանող, ամենագերազանց սերը, որը քաջալերում էր Բաբի հետևորդներին տարածել աստվածային լույսը, ոգեշնչի ձեզ մեծ գործերի: Թող դուք դառնաք երկնային աջակցության ժառանգորդներ, ահա սրբազան շեմի առջև մեր աղաչանքը:
Որքան մոտենում է Մեծագույն Տոնը, այնքան մենք ավելի շատ ենք լցվում երախտագիտության և ակնկալիքի զգացումով - երախտագիտություն այն հրաշքների համար, որոնք իրականացնելու հնարավորություն է տվել Բահաուլլան Իր հետևորդներին և նրա ակնկալիք, թե ինչ տեղի կունենա մոտ ապագայում:
Այն խթանը, որը ստեղծվել է Բահաուլլայի ծննդյան երկուհարյուրամյակի համաշխարհային տոնելու առիթով, միայն աճել է: Բահայի համայնքի արագացող զարգացումը, նրա աճող ընդունակությունը և իր ավելի ու ավելի շատ անդամների եռանդի վրա հենվելու կարողությունը ակնհայտ են դառնում նրա վերջին համաշխարհային ձեռքբերումների ազատ դիտարկումից: Դրանցից հատկապես առանձնանում է համայնքի կառուցման գործունեության ընդլայնումը: Ընթացիկ հնգամյա նախագիծը հաջորդում է բահայի համայնքի՝ գործունեության այդ տեսակների պարբերական կատարելագործման և բազմապատկման քսանամյա ջանքերին, բայց նշանակալից է այն, որ գործունեության տեսակների քանակն այս Նախագծի առաջին 2.5 տարիների ընթացքում մեծացել է ավելի քան կես անգամ: Համաշխարհային համայնքը ցույց է տվել յուրաքանչյուր պահի ավելի քան մեկ միլիոն մարդու նման գործունեության տեսակներում ներգրավելու իր ընդունակությունը, օգնելով նրանց ուսումնասիրել հոգևոր իրականությունները և արձագանքել դրանց: Նույն կարճ ժամանակամիջոցում աղոթքի հանդիպումների քանակը համարյա կրկնապատկվել է, այդպիսին է մարդկության՝ հույսի և առատաձեռնության Աղբյուրից աճող օտարացման այդքան անհրաժեշտ պատասխանը: Այդ ձեռքբերումը հատկապես խոստումնալից է, քանզի աղոթքի հանդիպումները լցնում են յուրաքանչյուր համայնքի կյանքը նոր ոգով: Ներհյուսվելով բոլոր տարիքային խմբերի ուսուցման ջանքերի հետ, նրանք ամրապնդում են այդ ջանքերի բարձր առաքելությունը՝ աճեցնել համայնք, որը տարբերվում է Աստծուն խոնարհմամբ և մարդկությանը ծառայությամբ: Դա առավել ակնհայտ է այն կլաստերներում, որտեղ կայունորեն աճում է առավել մեծ քանակությամբ մարդկանց մասնակցությունը բահայի գործունեության մեջ և որտեղ ընկերներն անցել են երրորդ ուղեցույցը իրենց համայնքի զարգացման մեջ: Մենք հիացմունքով նշում ենք, որ այն կլաստերների քանակը, որտեղ աճի գործընթացն այդքան առաջ է գնացել, բազմապատկվել է ավելի քան երկու անգամ Նախագծի սկզբից ևեթ և այժմ դարձել է մոտավորապես 500:
Այս կրճատ ամփոփման մեջ անհնարին է արժանին հատուցել վերափոխման այն չափերին, որոնք կատարվում են այժմ: Նախագծի մնացած երկու տարվա հեռանկարները շլացուցիչ են: Շատ բաների արդեն հասել ենք անցյալ տարվա ընթացքում ստացված դասերի լայնորեն տարածման շնորհիվ ավելի ուժեղ աճման ծրագրերից այն կլաստերներում, որոնք ինչպես մենք հույս ունենք դարձել են գիտելիքների և ռեսուրսների պահեստարան: Ուսուցման Միջազգային կենտրոնը, Խորհրդատուները և նրանց անխոնջ օգնականները պատրաստ էին ամեն ինչի՝ ապահովելով, որ ընկերներն աշխարհի բոլոր վայրերում կարողանան օգտվել այդ արագացված ուսուցումից և կիրառել ստացված փայլատակումներն իրենց իրականության մեջ: Մենք ուրախությամբ նշում ենք, որ աճող քանակությամբ կլաստերներում և նրանց հարևանություններում ու գյուղերում, հայտնվել է ընկերների խումբ, ովքեր գործողության և մտորման շնորհիվ կարողանում են բացահայտել, թե ինչ է անհրաժեշտ, որ յուրաքանչյուր կոնկրետ պահի իրենց շրջապատում առաջ գնա աճի գործընթացը: Նրանք հույսները դնում են Նախապատրաստման ինստիտուտի ազդեցիկ գործիքի վրա, որի միջոցով ուժեղանում է համայնքի հոգևոր և նյութական բարգավաճման մեջ ներդրում կատարելու ունակությունը և զուգահեռ նրան, թե ինչպես են նրանք աշխատում, բազմապատկվում է նրանց քանակությունը, ովքեր միանում են նրանց: Բնականաբար պայմանները և աճի բնութագրիչները նշանակալիորեն տարբերվում են վայրից վայր: Սակայն շնորհիվ պարբերական ջանքերի յուրաքանչյուրը կարող է կատարել ավելի ու ավելի արդյունավետ ներդրում ընթացիկ աշխատանքի մեջ: Յուրաքանչյուր իրավիճակում ճշմարիտ ուրախություն է պատճառում այլ հոգիների ներգրավումը բովանդակալից և վեհացնող խոսակցություններում, որոնք արագորեն կամ աստիճանաբար տանում են ընկալունակության հոգևոր դրսևորումների արթնացմանը: Որքան ավելի վառ է այրվում հավատացյալի սրտում կրակը, այնքան ավելի նշանակալից կլինի ձգողականության ուժը, որը զգում են նրանք, ովքեր զգում են իրենց վրա դրա ջերմությունը: Իսկ Բահաուլլայի հանդեպ սիրով կլանված սրտի համար, կարելի է արդյոք պատկերացնել առավել հարմար զբաղմունք, եթե ոչ փնտրել հարազատ հոգիներ, ոգևորել նրանց զուգահեռ նրան, որ նրանք կանգնում են ծառայության ուղու վրա, ուղեկցել նրանց փորձի ձեռքբերման ընթացքում և միգուցե ամենամեծ ուրախությունը տեսնելն է, թե ինչպես են հոգիները հաստատվում իրենց հավատում, ինքնուրույն ոտքի ելնում գործելու և օգնում են մյուսներին այդ ճամփորդության մեջ: Դա ամենափայփայվող պահերից մեկն է, որոնք տրամադրում է մեզ այս ակնթարթային կյանքը:
Այդ հոգևոր ձեռնարկման առաջխաղացման հեռանկարները դառնում են առավել հուզիչ Բաբի ծննդյան երկուհարյուրամյակի մոտենալուն պես: Ինչպես և նախորդող երկուհարյուամյակը այս տարեդարձը նույնպես անգնահատելի պահ է: Այն բոլոր բահայիներին հիասքանչ հնարավորություն է ընձեռում արթնացնել նրանց, ովքեր շրջապատում են իրենց Աստծո մեծ Օրվա համար, երկնային ողորմածության անսովոր զեղմանը, որը նշանավորվել է Երկու Աստվածային Էակների Հայտնության գալուստով, իրար հաջորդող Լուսատուների, Ովքեր լուսավորել են աշխարհի երկնակամարը: Նրա չափանիշը, թե ինչն է դառնում հնարավոր հաջորդ երկու փուլերի ընթացքում, հայտնի է բոլորին շնորհիվ այն փորձի, որը մենք ստացել ենք երկու տարի առաջ տեղի ունեցած երկուհարյուրամյակին, և այն ամենը, ինչ սովորել ենք այդ իրադարձության ընթացքում, պետք է կիրառվի այս տարվա Երկակի Սուրբ Ծնունդների կազմակերպման ընթացքում: Երկուհարյուրամյա տարեդարձի մոտենալուն պես մենք հաճախակի աղոթքներ կբարձրացնենք ձեր անունից Սուրբ Դամբարաններում, աղոթելով, որ ձեր ջանքերը, որոնք ուղղված են Բաբին արժանապատվորեն պատվելուն, հաջողությամբ ունենան այն Գործի առաջընթացում, որը նա կանխագուշակել էր:
Հաստատման Դարաշրջանի առաջին դարի ավարտին մնացել է ընդամենը 2.5 տարի: Այն վերջակետ կդնի հարյուրամյա նվիրված ջանքերին, որոնք ուղղված են այն հիմքի ամրապնդմանն ու ընդլայնմանը, որն այդքան նվիրաբար դրվել է Հերոսական Դարաշրջանի ընթացքում: Այդ ժամանակ համայնքը կնշի Աբդուլ-Բահայի համբարձման հարյուրամյակը, պահ, երբ սիրեցյալ Ուսուցիչն ազատվեց այս աշխարհի կապանքներից, որ միանա Իր Հորը երկնային փառքի կացարաններում: Նրա թաղումը, որը կայացել են հաջորդ օրը, դարձել է իրադարձություն «որին հավասար Պաղեստինը դեռ չէր տեսել»: Արարողության ավարտին Նրա երկրային մնացորդները հողին հանձնվեցին Բաբի Դամբարանի կամարների ներքո: Սակայն Շողի Էֆֆենդին կանխատեսել էր, որ դա ընդամենը ժամանակավոր միջոց է: Ենթադրվում էր, որ իր ժամանակին կկառուցվի Դամբարան, որն իր բնույթով կհամապատասխանի Աբդուլ-Բահայի յուրահատուկ դիրքին:
Այդ ժամանակը վրա է հասել: Մենք կոչ ենք անում բահայի աշխարհին կառուցել շինություն, որը հավերժ կպահպանի այդ սուրբ մնացորդները: Այն կկառուցվի Ռիզվանի այգու հարևանությամբ, հողի վրա, որը սրբագործվել է Օրհնյալ Գեղեցկության ոտքերով: Աբդուլ-Բահայի Դամբարանն այսպիսով կգտնվի կիսաշրջանի մեջ, որը ընկած է Աքքայի և Հայֆայի սուրբ Դամբարանների միջև: Առաջ են գնում ճարտարապետական նախագծի կազմման աշխատանքները և առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն հետագա ամիսներին:
Այժմ մեզ պարուրում են լիարժեք ուրախության զգացում, երբ մենք մտորում ենք գալիք տարվա և նրա բոլոր խոստումների մասին: Մենք հույս ենք կապում ձեզանից յուրաքանչյուրի հետ, ովքեր ներգրավված են Բահաուլլային ծառայության մեջ, ովքեր աշխատում են յուրաքանչյուր երկրում խաղաղության գործի համար՝ ի կատար ածելով ձեր բարձր առաքելությունը:
Գործի պատմության մեջ ամենահիշարժան գլուխներից մեկի ավարտական խոսքերն արդեն գրված են և էջը թերթվում է: Այս Ռիզվանն իրենով նշանավորում է անսովոր տարվա՝ Հնգամյա Նախագծի ու 1996թ-ից թողարկվող Նախագծերի ամբողջ շարքի ավարտը: Արդեն ճանապարհին է Նախագծերի նոր շարքը, որը խոստանում է դառնալ տասներկու ամիսներից բաղկացած նշանավոր շրջան և ծառայել որպես նախերգանք այն ջանքերի համար, որոնք կսկսվեն հաջորդ Ռիզվանին: Մենք մեր առջև տեսնում ենք համայնք, որն արագ ուժ հավաքեց և պատրաստ է խոշոր քայլերով առաջ շարժվել: Բայց չպետք է պատրանքներ լինեն այն մասին, թե որքան ջանքեր են պետք եղել այդ կետին հասնելու համար և թե որքան դժվար են ձեռք բերվել այդ ճանապարհին ստացված փայլատակումները: Քաղված դասերը կկանխորոշեն համայնքի ապագան, իսկ այն, թե ինչպես են դրանք ստացվել, լույս է սփռում գալիքի վրա:
Սեփական ձեռքբերումներով ու փայլատակումներով լի 1996թ նախորդող տասնամյակները կասկած չեն թողնում, որ բազմաթիվ հասարակություններում նշանակալից թվով անձինք պատրաստ կլինեն հանդես գալ Հավատի դրոշի հովանու ներքո: Այնուամենայնիվ որքան էլ քաջալերող լինեն լայն մասշտաբներով Հավատի ընդունման օրինակները, դրանք չի կարելի համարել աճի կայուն գործընթաց, որը կարելի է զարգացնել տարբեր պայմաններում: Համայնքի առջև կանգնած են եղել խորը հարցեր և այդ ժամանակ նա չուներ բավականաչափ փորձ, որ նրանց համարժեք պատասխան տար: Ինչպե՞ս նրա ընդլայնմանն ուղղված ջանքերը կկարողանան զուգահեռ գնալ ամրապնդման գործընթացի հետ և լուծել աճի պահպանման վաղուցվա և թվում է թե դժվար հաղթահարելի մարտահրավերը: Ինչպե՞ս պետք է դաստիրակել մարդկանց, ինստիտուտներին և համայնքներին, որ նրանք ունակ լինեն կյանքի կոչել Բահաուլլայի ուսմունքները: Եվ ինչպե՞ս կարող են նրանք, ում գրավում էին ուսմունքների սկզբունքները, դառնալ համաշխարհային հոգևոր ձեռնարկման ջատագովներ:
Այսպիսով բահայի համայնքը քառորդ դար առաջ, որի առաջամասում դեռ կար երեք Աստծո Գործի Աջ, անցավ Չորսամյա Նախագծի իրացմանը, որն ի տարբերություն նախորդողներից, կենտրոնացած էր մեկ նպատակի վրա՝ Հավատը խմբերով ընդունելու գործընթացը նշանակալիորեն առաջ մղել: Այդ նպատակը դարձավ հետագա Նախագծերի շարքի որոշիչ գիծը: Համայնքն արդեն հասկանում է, որ այդ գործընթացը պարզապես չի ենթադրում Հավատն ընդունել փոքր խմբերով և միաժամանակ այն չի ծագի ինքնաբերաբար, այն ենթադրում է նպատակաուղղված, պարբերական, արագացված ընդլայնում և ամրապնդում: Նման աշխատանքը կպահանջի ահռելի քանակությամբ հոգիների գիտակցված մասնակցություն և 1996թ բահայի աշխարհը զորակոչվեց, որ հաղթահարի ահռելի կրթական մարտահրավերը, որը հայտնվեց այդ առաջադրանքի շրջանակներում: Նրան կոչ արեցին հաստատել նախապատրաստման ինստիտուտների ցանց, որոնք կկենտրոնանային անհատների աճող հոսքի ստեղծման վրա, որոնք օժտված կլինեին անհրաժեշտ ունակություններով աճի գործընթացին աջակցելու համար:
Ընկերներն անցել են այդ առաջադրանքի կատարմանը՝ գիտակցելով, որ չնայած Հավատի ուսուցման դաշտում իրենց նախորդ հաղթանակներին, ակնհայտ է, որ նրանք շատ բան պետք է սովորեն այն մասին, թե ինչպիսի ունակություններ ձեռք բերել և որն է հատկապես կարևոր, թե ինչպես դրանք ձեռք բերել: Մեծամասամբ համայնքը սովորել է գործնականում և ստացված դասերը, որոնք քաղվել են ու մշակվել որոշակի ժամանակի ընթացքում տարբեր հանգամանքներում կիրառման միջոցով, ի վերջո ներմուծվեցին կրթական նյութերում: Նշվեց, որ որոշակի գործունեության տեսակներ ի հայտ եկան բնական արձագանքի արդյունքում բնակչության առանձին խմբերի հոգևոր կարիքների հանդեպ: Այդ առումով կարևորագույն նշանակություն ստացան ուսուցման խմբակները, մանկական դասարանները, աղոթքի հանդիպումները և հետո պատանեկան խմբերը, որոնք ներհյուսվելով ուղեկցող գործունեության տեսակների հետ, ծնեցին շարժիչ ուժեր, որոնք բերեցին համայնքային կյանքի դինամիկ մոդելի: Եվ զուգահեռ նրան, թե ինչպես է այդ հիմնական գործունեության տեսակներում աճում մասնակիցների քանակը, նրանց առաջնային առաքելությանն ավելացավ նոր չափում: Նրանք սկսեցին ծառայել որպես դարպասներ, որոնցով ավելի լայն հասարակությունից երիտասարդները, մեծահասակներն ու ամբողջ ընտանիքներ կարողացան առնչվել Բահաուլլայի Հայտնության հետ: Նույն կերպ ակնհայտ էր դառնում, որ համայնքի կառուցման աշխատանքի ռազմավարությունները պրակտիկ է դիտարկել «կլաստերի» ենթատեքստում՝ կառավարելի չափերի աշխարհագրական զոնա հստակ սոցիալական ու տնտեսական առանձնահատկություններով: Սկսեցին զարգացնել կլաստերի մակարդակում պարզ նախագծեր կազմելու ունակությունը և նման պլանների շնորհիվ ծնվեցին Հավատի աճի ծրագրերը, որոնք կազմակերպված էին մի սկզբունքով, որը հետագայում ստացավ գործունեության եռամսյա փուլի տեսք: Վաղ փուլում հստակեցվեց կարևոր պահ. դասընթաների հաջորդականության միջով մարդկանց շարժը խթանում է կլաստերների շարժը զարգացման կոնտինուումով և աջակցվում է նրա կողմից: Այդ փոխկապակցվածությունն օգնեց ընկերներին ամբողջ աշխարում գնահատել աճի դինամիկան իրենց սեփական շրջապատում և նշողել ուժերի մեծացման ուղի: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ արդյունավետ է կլաստերում կատարվելիքը դիտարկել ինչպես երեք անքակտելի կրթական առաջադրանքների տեսանկյունից, որը ընդգրկում է երեխաներին, պատանիներին, երիտասարդներին և չափահաս անձանց, այնպես էլ գործունեության փուլերի տեսանկյունից, որոնք անհրաժեշտ են աճի ռիթմի համար: Քսանհինգամյա ջանքերի արդյունքոււմ սկսեցին ամուր կերպով արմատավորվել աճի գործընթացի առավել ճանաչվող գծերից շատերը, որոնք մենք այսօր տեսնում ենք:
Զուգահեռ նրան, որ ընկերներն ինտենսիվացնում են իրենց ջանքերը, տարբեր սկզբունքներ, գաղափարներ և ռազմավարություններ, որոնք ամենուր նպատակահարմար են աճի գործընթացի համար, սկսեցին ձևավորվել գործողությունների համակարգի մեջ, որը հնարավորություն ուներ ծավալվել՝ իր մեջ ներառելով նոր տարրեր: Պարզվեց, որ նման համակարգը էական է ահռելի կենսական էներգիայի ազատ արձակման համար: Այն օգնեց ընկերներին այնպես ուղղորդել իրենց էներգիան, որպեսզի դա, ինչպես փորձը ցույց է տալիս, խթանի առողջ համայնքների աճին: Բայց գործողությունների համակարգը բանաձև չէ: Հենվելով նման համակարգի տարբեր տարրերի վրա՝ կլաստերի, տեղանքի կամ պարզապես հարևանության իրականության գնահատման ընթացքում կարելի էր մշակել գործողության մոդել, որը հիմնված կլիներ նրա վրա, թե ինչ սովորել է բահայի մնացած աշխարհը, որը միաժամանակ կմնար որպես տվյալ վայրի հանգամանքներին պատասխան արձագանք: Մի կողմից կոշտ պահանջների և մյուս կողմից անձնական անսահման նախապատվությունների միջև դիխոտանիան փոխարինվեց միջոցների բազմազանության ավելի նուրբ ըմբռմամբ, որոնց միջոցով մարդիկ կարող էին աջակցել գործընթացին, որն ըստ էության համակցված էր և փորձի կուտակմանը զուգահեռ մշտապես կատարելագործվում էր: Թող ոչ մի կասկած չլինի ձեռքբերումների մեջ, որոնք մարմնավորում է գործողությունների այդ համակարգը. նրա հետևանքներն ահռելի նշանակություն ունեցան ամբողջ աշխարհի բահայիների ջանքերի համաձայնեցման ու միավորման, ինչպես նաև նրա հետագա շարժի խթանման համար:
Զուգահեռ նրան, որ մի նախագիծը փոխարինվում էր մյուսով և ավելի էր ընդլայնվում համայնքի կառուցման աշխատաքում մասնակցությունը, սկսվեցին ավելի հստակ արտահայտվել մշակույթի մակարդակում ձեռքբերումները: Օրինակ ավելի մեծ ճանաչում ստացավ երիտասարդ սերնդին կրթություն տալու կարևորությունը, ինչպես նաև բացառիկ ներուժը, որը ներդրված է մասնավորապես պատանիների մեջ: Իրար օգնելն ու համատեղ ուղեկցումը ընդհանուր ուղու վրա, փոխադարձ աջակցության շրջանակների մշտական ավելացման դեպքում, դարձան մոդել, որին ձգտում էին ծառայելու ընդունակության զարգացմանն ուղղված բոլոր ջանքերում: Փոխվեցին անգամ ընկերների և նրանց միջև փոխհարաբերությունները, ովքեր շրջապատում էին իրենց, քանի որ մեծացավ բովանդակալից զրույցներում ներդրված ուժերի գիտակցությունը՝ արթնացնել և ամրապնդել
հոգևոր զգացմունքները: Եվ ինչն է կարևոր, բահայի համայնքի մոտեցումը դարձավ առավել ուղղորդված դեպի արտաքին աշխարհ: Յուրաքանչյուր հոգի, ով արձագանքում էր Հավատի տեսլականին, կարող էր դառնալ կրթական գործունեության տեսակների և համայնքի կառուցման աշխատանքի մյուս տարրերի ակտիվ մասնակից, անգամ առաջ մղել և վարել դրանք: Նման հոգիներից շատերը նաև հայտարարեցին Բահաուլլայի հանդեպ իրենց հավատի մասին: Նման կերպ ծնվեց Հավատը խմբերով ընդունելու գործընթացի գաղափարը, որը ավելի քիչ հենվեց տեսությունների և պատվիրանների վրա և ավելի շատ՝ իրական փորձի, նրա, թե ինչպես փոքր քանակությամբ մարդիկ կարողացան գտնել Հավատը, ծանոթանալ նրա հետ, ընդունել նրա նպատակները, միանալ նրա գործունեությանը և քննարկումներին և շատ դեպքերում ընդունել այն: Իրոք, զուգահեռ նրան, թե ինչպես է մի շրջանից մյուսում ամրապնդվում ինստիտուտի գործընթացը, մարդկանց քանակությունը, ովքեր մասնակցում են Նախագծի աշխատանքում, ներառյալ անգամ նրանց, ովքեր վերջերս իմացան Հավատի մասին, աճեց ոչ թե օրերով, այլ ժամերով: Բայց դա պայմանավորված չէ պարզապես թվերի մասին հոգացությամբ: Միաժամանակ տեղի ունեցող անձնական և կոլեկտիվ վերափոխումների տեսլականը, որոնց տանում է Աստծո Խոսքի ուսումնասիրումը և յուրաքաչյուր մարդու ունակության ընդունումը դառնալ գործող անձ խորը հոգևոր դրամայում, ծնեց ընդհանուր սկսումի զգացում:
Այդ քսանհինգամյա շրջանի ամենավառ և ոգեշնչող գծերից մեկը բահայի երիտասարդության ծառայությունն է, որը հավատով և խիզախությամբ զբաղեցրեց իր օրինական տեղը համայնքի ջանքերի առաջամասում: Ինչպես Գործի ուսուցիչներ և երիտասարդների դաստիարակները, շարժական վարողները և տեղական պիոներները, կլաստերային կորդինատորները և բահայի գործակալությունների անդամները, հինգ մայրցամաքներում երիտասարդները նվիրվածությամբ և զոհաբերությամբ ոտքի ելան ծառայելու իրենց համայնքներին: Հասունությունը, որը ցուցադրվել է նրանց կողմից, պարտականությունների իրականացման ժամանակ, որից կախված էր Աստվածային Նախագծի առաջմղումը, վկայում է նրանց հոգևոր կենսական ուժի և ապագա մարդկության պաշպանության գործին նվիրվածության մասին: Ընդունելով նման ավելի ակնհայտ հասունությունը՝ մենք որոշում կայացրեցինք, որ տարիքը, երբ հավատացյալը կարող է քվեարկել բահայի ընտրություններին, կիջեցվի տասնութ տարեկանի այս Ռիզվանից անմիջապես հետո, այն դեպքում, երբ հավատացյալը իրավունք է ստանում ծառայել Հոգևոր Ժողովում, կմնա քսանմեկ տարեկանը: Մենք չենք կասկածում, որ չափահաս բահայի երիտասարդությունը կհաստատի մեր վստահությունը նրա ընդունակության վրա «գիտակցված և ջանասիրաբար» իրականացնել «սուրբ պարտականությունը», որին կոչ է արված յուրաքանչյուր բահայի ընտրող:
*
Մենք գիտակցում ենք, որ բնականորեն համայնքների իրականությունները նշանակալիորեն տարբերվում են իրարից: Տարբեր ազգային համայնքներ և տարբեր տեղանքներ այդ համայնքների ներսում, սկսել են այդ Նախագծերի շարքը զարգացման տարբեր մակարդակներում. այդ օրից նրանք զարգացել են տարբեր արագությամբ և հասել են առաջընթացի տարբեր մակարդակների: Դրանում ըստ էության ոչ մի նոր բան չկա: Միշտ էլ այնպես է եղել, որ ամենուրեք տարբերվում են հանգամանքները, ինչպես նաև այնտեղ հայտնաբերված ընկալունակությունը: Բայց մենք նաև զգում ենք աճող ալիք, որի շնորհիվ համայնքների մեծամասնության ընդունակությունները, վստահությունն ու կուտակված փորձը մեծանում է մոտիկ և հեռավոր համայնքների հաջողության ազդեցությամբ: Օրինակ այն ժամանակ, երբ հոգիները, որոնք ոտքի են ելել, որպեսզի նոր տեղանք բացեն 1996թ –ին քաջության, հավատի և նվիրվածության պակաս չէին զգում, այսօր նրանց ընկերներն ամենուրեք համակցում են իրենց մեջ այդ նույն հատկանիշները, ներառյալ ամբողջ բահայի աշխարհում քսանհինգամյա ջանքերի արդյունքում հայտնված գիտելիքները, փայլատակումները և հմտությունները, որպեսզի համակարգեն և կատարելագործեն աշխատանքը ընդլայնման և ամրապնդման ոլորտում:
Յուրաքանչյուր համայնքում անկախ սկզբնական կետից, աճի գործընթացն առաջ էր մղվում, երբ նրա հավատի, համառության և նվիրածության հատկանիշները համակցվում էին սովորելու պատրաստակամության հետ: Իրականում Նախագծի այդ շարքի նվիրական ժառանգությունը այն բանի լայնատարած ընդունումն է, որ առաջ մղման յուրաքնաչյուր ջանք սկսվում է սովորելու վրա ուղղվածությունից: Այդ պատվիրանի պարզության տակ թաքնված է դրանից բխող հետևանքների նշանակալիությունը: Մենք չենք կասկածում, որ որոշակի պահին յուրաքանչյուր կլաստեր առաջ կգնա զարգացման կոնտինուումով. համայնքները, որոնք ավելի արագ են հասել հաջողության համեմատած նրանց, որտեղ հանգամանքներն ու հնարավորությունները համանման էին, ցուցադրել են մտքի միասնությունն ամրապնդելու և արդյունավետ գործողություն սովորելու ընդունակություն: Եվ միաժամանակ նրանք գործել են առանց տատանվելու:
Սովորելուն նվիրվածությունը նաև նշանակում էր սխալներ գործելու պատրաստակամություն, երբեմն իհարկե սխալներն առաջացնում էին անհարմարավետություն: Զարմանալի չէ, որ սկզբում փորձի բացկայության պատճառով նոր մեթոդներն ու մոտեցումներն օգտագործվում էին ոչ հմտորեն. որոշ դեպքերում կորցնում էին վերջերս ձեռք բերված ընդունակությունը, երբ համայնքը սկսում էր ընկղմվվել մեկ այլի զարգացման մեջ: Լավագույն մտադրությունները չեն պաշտպանում սխալներից, որոնց հաղթահարման համար պահանջվում է ինչպես հնազանդություն, անպես էլ հրաժարում: Առաջընթացը միշտ հասանելի էր, երբ համայնքը նախկինի պես ամուր մտադրված էր արտահայտել համբերություն և սովորել սխալների վրա, որոնք պատահում են բնական կերպով:
Նախագծերի շարքից կեսից առավել մեծ ուշադրություն է սկսել տրվել համայնքի ներգրավվմանը հասարակության կյանքի մեջ: Հավատացյալներին քաջալերում էին մտածել այդ մասին երկու իրար հետ փոխկապակցված գործունեության ոլորտների տեսակյունից՝ սոցիալական գործողության և հասարակության մեջ գերակշռող դիսկուրսներում մասնակցության: Անկասկած դրանք ընդլայնման և ամրապնդման այլընտրանքային աշխատանք չեն և իհարկե չեն շեղել դրանից. դրանք արդեն ներքուստ բնորոշ էին իրեն: Որքան ավելի շատ մարդկային ռեսուրսներ էր կարողանում ներգրավել համայնքը, այնքան ավելի բարձր է դառնում նրա ընդունակությունը ներմուծել իմաստություն, որն ամփոփված է Բահաուլլայի Հայտնությունում, ժամանակակից մարտահրավերների լուծման գործընթացի մեջ՝ իրականության վերածել Նրա ուսմունքի սկզբունքները: Եվ մարդկության բազմաչարչար գործերն այս շրջանում թվում է հստակորեն ցույց են տվել, թե որքան հուսահատորեն է այն զգում բուժիչ բալասանի կարիքը, որը նշանակվել է Աստվածային Բժշկի կողմից: Այդ ամենը ենթադրում էր կրոնի գաղափար, որը բավականին տարբերվում է նրանցից, որոնք ընդհանուր առմամբ գերակայում են աշխարհում. գաղափար, որում կրոնը ճանաչվում է հզոր ուժ, որն առաջ է մղում հավերժ զարգացող քաղաքակրթությունը: Պարզ էր, որ նման քաղաքակրթությունը չի հայտնվի ինքնաբերաբար, Բահաուլլայի հետևորդների առաքելությունն ինքն իրենով կայանում է նրանում, որ աշխատեն դրա հայտնման համար: Նման առաքելությունը պահանջում էր պարբերական ուսուցման այդ գործընթացի կիրառում սոցիալական գործողության աշխատանքում և հասարակական դիսկուրսի մեջ ներգրավվածության ոլորտում:
Եթե գնահատենք վերջին երկուսուկես տասնամյակի տեսանկյունից, ապա սոցիալական գործողություն ձեռնարկելու ունակությունը նշանակալիորեն աճել է, ինչը բերել է գործունեության անսովոր ծաղկմանը: Համեմատած 1996 թվականի հետ, երբ ամեն տարի աջակցվում էր մոտ 250 սոցիալ-տնտեսական զարգացման նախագիծ, այժմ դրանց թիվը 1500 է, իսկ կազմակերպությունների քանակը, որոնք ոգեշնչված են բահայիների գաղափարներով, աճել է չորս անգամ և գերազանցել է 160-ը: Յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 70.000 տեղական կարճաժամկետ նախաձեռնություն սոցիալական գործողության ոլորտում, ինչը համապատասխանում է դրանց քանակության հիսունանգամյա աճին: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ բոլոր ջանքերի հետագա աճին ինքնազոհ աջակցության և խթանների օգնությամբ, որոնք այս պահին ապահովում է Բահայի միջազգային զարգացման կազմակերպությունը: Միաժամանակ բահայիների մասնակցությունը հասարակությունում գերակշռող դիսկուրսներում նույնպես ծայրահեղ ուժեղացել է: Բացի բազմաթիվ դեպքերից, երբ ընկերները հնարավորություն են տեսնում առաջարկել բահայիների տեսանկյունը խոսակցությունների ընթացում, որոնք տեղի են ունենում աշխատանքային կամ անձնական ենթատեքստում, նշանակալիորեն առաջ է գնացել դիսկուրսներում ավելի պաշտոնական մասնակցությունը: Մենք ի նկատի ունենք ոչ միայն նշանակալիորեն ընդլայնված ջանքերը և Բահայի միջազգային համայնքի ավելի փորձառու ներդրումը, որն այս ընթացքում բացել է բաժանմունքներ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում, այլ նաև հիմնորեն աճած, ծայրահեղորեն ամրապնդված ազգային համայնքների արտաքին հարաբերությունների գծով բաժանմունքների ցանցի աշխատանքը, որոնց համար այդ սկսումների ոլորտը դարձել է գործունեության գլխավոր ուղղություն. բացի այդ որոշ հավատացյալներ հանգամանալից և նշանակալից ներդրում են կատարել որոշակի ոլորտներում: Այս ամենը որոշ առումով բացատրում է այն հարգանքը, երախտագիտությունն ու հիացմունքը, որոնք մտքի առաջնորդները և այլ հռչակավոր գործիչներ հասարակության բոլոր մակարդկներում, կրկին և կրկին արտահայտում են Հավատի, նրա հետևորդների և նրա գործունեության հանդեպ:
Դիտարկելով այս ամբողջ քսանհինգամյա շրջանը՝ մենք հուզմունքով տեսնում ենք առաջընթացի բազմաթիվ տեսակներ, որոնք միաժամանակ ձեռք են բերվել բահայի աշխարհի կողմից: Նրա մտավոր կյանքն առաջ է գնացել, ինչի մասին վկայում է ոչ միայն նրա հաջողությունները բոլոր արդեն քննարկված ոլորտներում, այլ նաև բարձորակ գրականության ծավալը, որոնք հրատարակված են բահայի հեղինակների կողմից. ուսմունքի սկզբունքների լույսի ներքո որոշակի թեմաների քննարկման համար միջավայրերի զարգացումը և սեմինարների ազդեցությունն ուսանողների և ասպիրանտների վրա, ինչը պարբերաբար անցկացվում է Համաշխարհային բարգավաճման հետազոտման ինստիտուտի կողմից, որը համագործակցելով Գործի ինստիտուտների հետ ներկա պահին ծառայում է, ավելի քան 100 երկրների բահայի երիտասարդներին: Նշանակալիորեն ակտիվացել է Խոնարհման Տների կառուցման ջանքերը: Կառուցվել է վերջին Մայր Տաճարը Սանտյագոյում, Չիլի և սկսվել են երկու ազգային և հինգ տեղական Մաշրիկուլ-Ազկարների կառուցման նախագծերը. արդեն իրենց դռներն են բացել Խոնարհման Տները Բատամբանգայում՝ Կամբոջա և Նորտե-դել-Կաուկայում՝ Կոլումբիա: Բահայի տաճարները որոնք հենց նոր են բացվել կամ հիմնադրվել են վաղուց, ավելի հաճախ կենտրոնական դիրք են գրավում համայնքային կյանքում: Նյութական աջակցությունը, որը ցուցադրում են շարքային հավատացյալները անհաշիվ սկսումներին, որոնք ձեռնարկվում են Աստծո ընկերների կողմից, անսահման էր: Եթե դրանք պարզապես դիտարկենք նրանց կոլեկտիվ, հոգևոր, կենսական ուժերի չափանիշի տեսանկյունից, ապա առատաձեռնությունն ու զոհաբերությունը, որոնցով նշանակալից տնտեսական անկայունության ընթացքում աջակցվում էր, ո՛չ, աշխուժանում է ֆոնդերի ծայրահեղ կարևոր հոսքը, խոսում է ինքն իր մասին: Բահայի վարչակարգի ոլորտում նշանակալիորեն ուժեղացել է Ազգային Հոգևոր Ժողովների ընդունակությունը կառավարել համայնքի մշտապես բարդացող գործերը: Մասնավորապես նրանց համար օգտակար եղավ Խորհրդականների հետ համագործակցության նոր բարձունքները, ովքեր կարևոր դեր են խաղացել նրանում, որ համակարգեն տեղական մակարդակում փայլատակումների հավաքն ամբողջ աշխարհում և ապահովել դրանց լայն տարածումը: Բացի այդ դա ժամանակաշրջան էր, որի ընթացքում Բահայիների շրջանային խորհուրդը վերածվեց Գործի լիարժեք ինստիտուտի և այժմ 230 շրջաններում խորհուրդները և այն նախապատրաստման ինստիտուտները, որոնց նրանք համակարգում են, անփոխարինելի են աճի գործընթացն առաջ մղելու մեջ: Որպեսզի հետագայում ընդլայնենք Հուքուքուլայի Գլխավոր Վստահյալի գործառույթները, Աստծո Գործի Աջ Ալի Մուհամմեդ Վարգան, 2005 թվականին ստեղծել է Հուքուքուլայի Վստահյալների Միջազգային Կոլեգիա, որն այժմ համակարգում է ոչ պակաս, քան 33 ազգային և շրջանային կոլեգիաների ջանքերը, որոնք այժմ ընդգրկում են ամբողջ երկիր մոլորակը և իրենց հերթին ուղղորդում են ավելի քան 1000 ներկայացուցիչների աշխատանքը: Այդ նույն շրջանում Բահայի համաշխարհային կենտրոնում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ՝ Բաբի դամբարանի տեռասանների ու Կամարի երկու շինությունների կառուցման ավարտը և Աբդուլ-Բահայի դամբարանի կառուցման սկիզբը, բացի այդ Հավատի թանկարժեք Սրբավայրերի ամրապնդման և պահպանման այլ բազմաթիվ նախագծեր: Բահաուլլայի և Բաբի դամբարանները ճանաչվել են համաշխարհային ժառանգության օբյեկտներ, մարդկության համար անգնահատելի նշանակության վայր: Հանրությունը հոսում է այդ սրբավայրեր հարյուր հազարներով և որոշ տարիներ դրանց քանակը հասել է կես միլիոն մարդու և դրա հետ մեկտեղ Համաշխարհային Կենտրոնը պարբերաբար ընդունել է հարյուրավոր ուխտագնացների, երբեմն ավելի քան 5000-ը տարվա ընթացքում, նույն քանակությամբ բահայի այցելուների հետ միասին. մեզ հիացնում է ինչպես է մարդկանց քանակի աճը, այնպես էլ տարբեր ազգերի և ժողովուրդների հոսքը, որոնք ներկայացված են նրանց մեջ, ովքեր հաղորդակից են դարձել ուխտագնացության առատաձեռն շնորհին: Սուրբ տեքստերի թարգմանությունը, հրատարակումը և տարածումը նույնպես նշանակալիորեն արագացել է, Բահայի տեղեկատու գրականության զարգացմանը զուգահեռ, bahai.org-ի հետ կապված վեբ կայքերի աճող ընտանիքի ամենանշանակալից ռեսուրսներից մեկը, որն այժմ հասանելի է տասը լեզվով: Համաշխարհային Կենտրոնում և մյուս վայրերում ստեղծվել են բազմաթիվ բաժանմունքներ և գործակալություններ, որոնց հանձնարարված է աջակցել ուսուցման գործընթացին, որը ընդգրկում է բահայի աշխարհի բազմաթիվ սկսումների ոլորտը: Մեր հավատակից քույրե՛ր և եղբայրնե՛ր, այդ ամենը ընդամենը ակնարկի մի հատված է, որը կարելի էր ներկայացնել այն մասին, թե ինչի է բերել ձեր նվիրվածությունը Նրան, Ով աշխարհի Հալածյալն էր: Մենք կարող ենք ընդամենը կրկնել սրտահույզ խոսքերը, որոնք մի անգամ արդեն արտասանվել է սիրեցյալ Ուսուցչի կողմից, երբ զգացմունքներով պարուրված Նա բացականչեց. «Օ Բահաուլլա, ի՞նչ ես դու արարել»:
*
Այժմ մենք մեր հայացքն ուղղում ենք քառորդ դարի համայնապատկերից դեպի վերջին Հնգամյա Նախագծին, Նախագիծ, որը մեծ մասամբ կատարելապես նման չէ նախորդներից ոչ մեկին: Այդ նախագծում մենք կոչ ենք արել բահայի աշխարհին օգտագործել այն ամենը, ինչը նրանք սովորել են վերջին քսան տարվա ընթացքում և լիարժեքորեն իրացնել դա: Մենք հիացած ենք, որ մեր հույսերն այդ առումով ավելի քան արդարացվել են, սակայն չնայած մենք բնականորեն սպասում էինք շատ բան Օրհնյալ Կատարելության հետևորդներից, հիրավի հիացած ենք նրա բնույթից, թե ինչ է ձեռք բերվել ահռելի ջանքերի շնորհիվ: Դա դարձել է ձեռբերումների գագաթնակետը, որին մենք գնացել են քսանհիինգ տարի:
Նախագիծն ավելի շատ հիշվեց նրանով, որ այն կիսվել է երեք մասի, երկու սուրբ 200 ամյակների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ աշխարհի տեղական համայնքներին դրդեց գործողության: Նվիրյալների համայնքը նախկինում դեռ չտեսնված մասշաբներով համեմատաբար հեշտորեն ցուցադրեց հասարակության բոլոր շերտերից մարդկանց Աստվածահայտնությունների կյանքի մեծարման մեջ ներգրավելու ընդունակություն: Դա դարձավ ինչ որ ավելի լայն բանի հզոր ցուցանիշ՝ հմտության ուղղորդել նշանակալի հոգևոր ուժերի ազատ արձակումը Գործի առաջ մղմանը: Արձագանքն այնքան փառահեղ էր, որ բազմաթիվ վայրերում Հավատը դուրս եկավ անհայտությունից դեպի ազգային մակարդակ: Նշմարվեց ակնհայտ ընկալունակություն Հավատի հանդեպ, պայմանաններում, որտեղ դա անսպասելի էր և հնարավոր է անկանխատեսելի: Հազարավոր, հազարավոր և հազարավոր մարդիկ խանդավառված էին աղոթքի ոգու հետ հաղորդակցվելուց, որն այժմ հանդիսանում է բահայի համայնքների համատարած բնութագրիչը: Անչափելիորեն ընդլայնվեց նրա տեսլականը, թե ինչ է դառնում հնարավոր բահայի Սուրբ Տոնը նշելու շնորհիվ:
Նախագծի ձեռքբերումներն անգամ քանակական արտահայտումներով, արագ գերազանցեցին բոլոր Նախագծերի ձեռքբերումները, որոնք նախորդել են նրան 1996 թվականից: Այս Նախագծի սկզբում կար ժամանակի որոշակի պահին ավելի քան 100 000 հիմնական գործունեության տեսակ վարելու ընդունակություն, ընդունկություն, որը հայտնվել էր քսանամյա համատեղ ջանքերի շնորհիվ: Այժմ միաժամանակ աջակցվում է 300 000 հիմնական գործունեության տեսակ: Այդ գործունեության տեսակներում մասնակցությունը գերազանցել է երկու միլիոն մարդը, համարյա եռապատիկ աճ: Գործում է 329 ազգային և շրջանային նախապատրաստման ինստիտուտ և նրանց ընդունակությունների մասին վկայում է այն փաստը, որ երեք քառորդ միլիոն մարդ կարողացել է ավարտել նվազագույնը հաջորդականության շարքի գրքերից մեկը, ընդհանուր առմամբ դասընթացների քանակը, որոնք անցկացվել են առանձին անձանց կողմից, այս պահին նույնպես կազմում է երկու միլիոն, ավելի քան եռապատիկ աճ հինգ տարվա ընթացքում:
Բարձր ինտենսիվությունը, որով մարմնավորվում են աճի ծրագրերն ամբողջ աշխարհում տպավորում է ինքն իրենով: Այս հնգամյա շրջանի ընթացքում մենք կոչ էինք արել աճի արագացմանը 5000 կլաստերներից յուրաքանչյուրում, որտեղ այն սկսվել է: Այս համառ անհրաժեշտությունը խթան դարձավ ամբողջ աշխարհում կարևոր ջանքերի համար: Արդյունքում ինտենսիվ աճի ծրագրերի քանակն ավելացավ ավելի քան երկու անգամ և այժմ այն կազմում է մոտավորապես 4000-ը: Դժվարությունները, որոնք կապված են Հավատի համար նոր գյուղերի և հարևանությունների բացման հետ, առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամի գագաթնակետին կամ գործունեության ընդլայնման հետ, որը գտնվում էր վաղ փուլում, երբ սկսվեց համավարակը, թույլ չտվեցին հասնել ցուցանիշների ավելի մեծ բարձունքների Նախագծի վերջին տարվա ընթացքում: Սակայն այստեղ կարելի է ասել ավելին: Նախագծի հենց սկզբում մենք հույս հայտնեցինք, որ կլաստերների քանակը, որտեղ ընկերները կանցնեն երրորդ մղոնացույցը աճի կոնտինուումով, սովորելով, թե ինչպես ընդունել ավեի մեծ քանակությամբ մարդկանց իրենց գործունեության շրջանակները կաճի մինչև մի քանի հարյուրը: Այդ ժամանակ դրանց ընդհանուր քանակը կազմում էր ավելի քան 200-ը և նրանք տարածված էին ավելի քան 40 երկրներում: Հինգ տարի անց այդ ցուցանիշը հասել է ապշեցուցիչ մակարդակի՝ 1000-ի ավելի քան 100 երկրներում, ինչը կազմում է բոլոր ինտենսիվ ծրագրերի մեկ քառորդն ամբողջ աշխարհում և այդ ձեռքբերումը շատ ավելի գերազանցեց մեր սպասումները: Եվ միևնույն է անգամ այդպիսի թվերը չեն արտացոլում այն բարձունքները, որին հասել է համայնքը: Գոյություն ունի ավելի քան 30 կլաստեր, որոնցում հիմնական գործունեության տեսակների քանակը գերազանցում է 1000-ը. որոշներում դրանց ընդհանուր քանակը հասնում է մի քանի հազարի և առանձին վերցրած կլաստերում մասնակցում է ավելի քան 20 000 մարդ: Աճում է Տեղական Հոգևոր ժողովների քանակը, որն այս պահին համակարգում է կրթական ծրագրերի ծավալվումը, որոնք իրենց մեջ ներառում են գյուղի համարյա բոլոր երեխաներին և պատանիներին. այդ նույն իրականությունը սկսում է ի հայտ գալ նաև որոշ քաղաքային հարևանություններում: Ուշագրավ դեպքերում Բահաուլլայի Հայտնության հետ առնչությունը դուրս է գալիս առանձին անձանց, ընտանիքների և ընդլայնված բարեկամական կապերի սահմաններից, այնտեղ նկատվում է արդեն հասարակության հատվածների շարժ դեպի ընդհանուր կենտրոն: Երբեմն իրար հետ հակամարտող խմբերի հին թշնամությունը մնում է ետևում և աստվածային ուսմունքի սկզբունքների լույսի ներքո վերափոխվում են որոշակի սոցիալական կառուցվածքներ և դինամիկա:
Մենք չենք կարող չուրախանալ այսքան տպավորիչ ձեռբերումներով: Առավել մեծ հստակությամբ է արտահայտվում Բահաուլլայի Հավատի ուժը հասարակության արարման մեջ, և այն ամուր հիմքը, որի վրա կհիմնվի գալիք Իննամյա Նախագիծը: Կլաստերներն ակնհայտ ուժով, ինչպես և սպասվում էր, դարձան գիտելիքների և ռեսուրսների, պահեստարան իրենց հարևանների համար: Իսկ շրջաններին, որտեղ գոյություն ունի մեկից ավելի նման կլաստեր ավելի հեշտ էր մշակել միջոցներ աճի գործընթացն արագացնելու համար մեկը մյուսի հետևից կլաստերներում: Սակայն մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ առաջընթացը համարյա համընդհանուր էր, տարբեր վայրերում այն առանձնանում էր ընդամենը մակարդակով: Նախկին տասնամյակներում անհնարին էր պատկերացնել այն մակարդակը, որին բարձրացավ համայնքների Հավատը խմբերով ընդունելու կոլեկտիվ ընկալումը, և վստահ ընդունակությունը խթանել այդ գործընթացը ցանկացած կոնկրետ հանգամանքներում: Բահայի աշխարհը համոզիչ պատասխաններ է տվել խորը հարցերին, որոնք այդքան երկար կանգնած են և որոնց վրա 1996 թվականին սևեռուն ուշադրություն դարձրեցին: Կա հավատացյալների սերունդ, որոնց ամբողջ կյանքն իրենց վրա է կրում համայնքի առաջընթացի հետքերը: Բայց բազմաթիվ կլաստերներում կատարվածի չափերը, որտեղ ընդլայնվում են ուսուցման առաջամասերը, Հավատը խմբերով ընդունելու գործընթացի առաջ մղման նշանակալից ձեռքբերումները վերածել են պատմական չափերի նշանավոր ձեռքբերման:
Շատերին լավ հայտնի է այն մասին, թե ինչպես էր Պահապանը բաժանել Հավատի դարերն իրար հաջորդող դարաշրջանների: Հաստատման Դարի հինգերերդ դարաշրջանը սկսվել է 2001 թվականին: Պակաս հայտնի է այն մասին, որ Պահապանը նաև կոնկրետ հիշատակել է, որ գոյություն ունեն Աստվածային Նախագծի դարաշրջաններ և այդ դարաշրջանների մեջ գոյություն ունեն փուլեր: Աբդուլ-Բահայի մտածած Աստվածային Նախագիծը, որը հետաձգվել է ավելի քան երկու տասնամյակ, մինչ ստեղծվում և ամրապնդվում էին վարչական կարգի տեղական և ազգային մարմինները, պաշտոնապես ներմուծվել է գործողության մեջ 1937 թվականին նրա առաջին դարաշրջանի առաջին փուլի թողարկմամբ՝ Յոթամյա Նախագծի, որը նշանակվել է Պահապանի կողմից հյուսիսամերիկյան բահայի համայնքի համար: Այդ առաջին դարաշրջանն ավարտվեց Տասնամյա խաչակրաց արշավանքով 1963 թվականին, որի արդյունքում ամբողջ աշխարհում բարձրացվեց հավատի դրոշը: Երկրորդ դարաշրջանի սկզբնական փուլն առաջին Իննամյա Նախագիծն էր, որին հաջորդեցին տասից ոչ պակաս Նախագծեր՝ յուրաքանչյուրը տասներկու ամսից մինչև յոթ տարի տևողությամբ: Այդ երկրորդ դարաշրջանի արևածագին բահայի աշխարհն արդեն վկայել էր Հավատը խմբերով ընդունելու ամենավաղ նշույլները, որը կանխատեսել էր Աստվածային Նախագծի Հեղինակը. հաջորդ տասնամյակներին նվիրված հավատացյալների սերունդը Մեծագույն Անվան համայնքում աշխատեցին Աստվածային Խաղողի այգում պայմանների ստեղծման համար, որոնք անհրաժեշտ էին կայուն և խոշորամասշտաբ աճի համար: Եվ որքան առատ էին այդ աշխատանքների պտուղներն այժմյան փառավոր Ռիզվանի ժամանակ: Բացառիկ երևույթը, երբ նշանակալից քանակությամբ մարդիկ ներգրավվում են համայնքի գործունեության մեջ, խանդավառվում հավատի կայծով և արագ բարձրանում Նախագծի առաջամասում ծառայելու, հավատով սնուցված կանխատեսումից վերածվել է իրականության: Այդքան ակնհայտ և բացահայտ առաջընթացը պահանջում է, որ այն հիշատակվի Գործի տարեգրության մեջ: Ուրախ սրտով մենք հռչակում ենք Ուսուցչի Աստվածային Նախագծի երրորդ դարաշրջանի սկզբի մասին: Քայլ առ քայլ, դարաշրջան առ դարաշրջան կծավալվի Նրա Նախագիծը մինչև Թագավորության լույսը չլուսավորի յուրաքանչյուր սիրտ:
Սիրելի ընկերնե՛ր, հնգամյա նախագծի ոչ մի ամփոփում, որն ավարտում է Աստվածային Նախագծի երկրորդ դարաշրջանը, լիարժեք չի լինի առանց հատուկ հիշատակելու այն ցնցումները, որոնք ուղեկցել են նրան վերջին տարվա ընթացքում և որոնք շարունակվում են մինչ այժմ: Անհատական մակարդակով շփումների սահմանափակումները, որոնք երկրների մեծամասնությունը մեկ ուժեղացրել է, մեկ թուլացրել այս շրջանի ընթացքում, կարող էին լուրջ հարված հասցնել համայնքի կոլեկտիվ ջանքերին, որոնց վերականգնումը կարող էր տարիներ տևել, բայց երկու պատճառ կա, թե ինչու դա տեղի չունեցավ: Դրանցից մեկը բահայիների պարտականության լայնորեն տարածված գիտակցությունն է՝ ծառայել մարդկությանը հատկապես վտանգի և դժվարությունների ընթացքում: Երկրորդ պատճառը բահայի աշխարհում անսովոր կերպով աճած ընդունակությունն է արտացոլել այդ գիտակցությունը: Շատ տարիների ընթացում սովորելով ներմուծել պարբերական գործողությունների մոդել, ընկերները ստեղծագործական ներուժի և նպատակասլացության շնորհիվ հաղթահարեցին անկանխատեսելի ճգնաժամը՝ ապահովելով, որ նոր մոտեցումները, որոնք նրանք մշակել են, համաձայնեցվեն գործողությունների համակարգի հետ, որի կատարելագործման համար նրանք ջանացել են հաջորդական նախագծերի ընթացքում: Դրա հետ մեկտեղ չի անտեսվում այն փաստը, որ բոլոր երկրներում բահայիները և նրանց համերկրացիները, կրում են լուրջ խնդիրներ և միևնույն է այդ բոլոր դժվարությունների շրջանում հավատացյալները մնացին կենտրոնացած: Կարիք ունեցող համայնքներ ուղղորդվեցին ռեսուրսներ, ընտրությունները կայացան այնտեղ, որտեղ դա հնարավոր էր և ցանկացած հանգամանքներում Գործի ինստիտուտները շարունակեցին իրականացնել իրենց պարտականությունները: Տեղի ունեցան անգամ համարձակ քայլեր դեպի առաջ: Այս Ռիզվանի ընթացքում կվերածնվեն Սան-Տոմե և Պրինսիպիի Ազգային Հոգևոր ժողովը և կստեղծվեն Արդարության Համաշխարհային Տան ևս երկու նոր սյուներ՝ Ազգյին Հոգևոր Ժողով Խորվաթիայում՝ Զագրեբում նստավայրով և Թիմոր-Լեշպիի Ազգային Հոգևոր Ժողովը՝ Դիլիում նստավայրով:
Այսպիսով սկսվում է մեկամյա նախագիծը: Նրա նպատակներն ու պահանջներն արդեն շարադրված էին մեր ուղերձում, որն ուղարկվել է ձեզ Կտակի օրը: Այդ նախագիծը չնայած կարճ է, բավական կլինի, որպեսզի նախապատրաստի բահայի աշխարհին Իննամյա նախագծին, որն արդեն կհաջորդի դրան: Հատուկ հնարավորությունների ժամանակաշրջան, որը սկսվում է Աստվածային Նախագծերի ի հայտ գալուց 100 տարի անց, շուտով կավարտվի Աբդուլ-Բահայի համբառման 100 ամյակով՝ իրենով նշանավորելով Հաստատման դարաշրջանի առաջին դարի ավարտը և երկրորդի սկիզբը: Նվիրյալների ընկերակցությունը մուտք է գործում այս նոր Նախագիծ այն ժամանակ, երբ մարդկությունը, որը զսպվելով իր մերկացած խոցելիությամբ ավելի շատ է գիտակցում համաշխարհային մարտահրավերների լուծման համար համագործակցելու անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ կարծրացած սովորությունները՝ մցակցել, շահամոլությունը, նախապաշարմունքները և մտածելակերպի նեղությունը, շարունակում են խոչընդոտել դեպի միասնության շարժին, չնայած աճող քանակությամբ մարդիկ ամբողջ հասարակությունում, ովքեր խոսքերով ու գործերով ցույց են տալիս, որ փափագում են մարդկությանը բնորոշ միասնության ավելի լայնորեն ընդունմանը: Մենք աղոթում ենք, որպեսզի ազգերի ընտանքիները կարողանան դեն նետել իրենց տարբերությունները հանուն համընդհանուր շահի: Չնայած անորոշություններին, որոնք կծագեն գալիք ամիսների ընթացքում, մենք աղերսում ենք Բահաուլլային դարձնել ավելի առատաձեռն հաստատումները, որոնք այսքան տարի աջակցել են Իր հետևորդներին, որպեսզի դուք կարողանաք առաջ գնալ ձեր առաքելությամբ՝ չկորցնելով հանգստությունը, երբ կտեսնեք աշխարհի հուզումները, ինչի պահանջը Նրա բուժիչ ուղերձում դառնում է ավելի ու ավելի սուր:
Աստվածային նախագիծը մուտք է գործում նոր դարաշրջան և նոր փուլ: Էջը թերթված է:
Մենք անհավատալի-ահռելի ուրախություն ենք ապրում դիմելով համայնքին, ում վեհ մտադրություններն ու ամուր վճռականությունը համապատասխանում է նրա բարձր կոչմանը: Որքան մեծ, որքան ահռելի է մեր սերը ձեր հանդեպ, և որքան վեր է ճախրում մեր ոգին, երբ տեսնում ենք Բահաուլլայի Ուսմունքներով ձևավորված կյանքով ապրելու ձեր անկեղծ և նվիրված ձգտումը և առաջարկել Նրա Հայտնության կենարար ջրերը ծարավից տանջվող աշխարհին: Առաքելության ձեր ուժեղ զգացումը լիովին ակնհայտ է: Ընդլայնումն ու ամրապնդումը, սոցիալական գործողությունները և հանրային դիսկուրսներում մասնակցությունն ընթանում են ամբողջ թափով և կլաստերի մակարդակում այս նախաձեռնությունների բնական համաձայնեցվածությունը դառնում է առավել ակնհայտ: Ոչ մի տեղ դա այնքան ակնհայտ չէ, որքան այն վայրերում, որտեղ ավելի ու ավելի շատ մարդիկ են ներգրավված մի շարք ձեռնարկումների մեջ, որոնցից յուրաքանչյուրը ծառայում է որպես Հավատի՝ հասարակություն արարող ուժի ազատ արձակման միջոց։
Իննամյա նախագծի սկզբից անցած տասներկու ամիսների ընթացքում մենք հիացմունքով էին նշում, թե ինչպես է այս համաշխարհային հոգևոր ձեռնարկումը ոգեշնչել և ակտիվացրել ընկերներին և խթան հաղորդել գործունեության որոշակի գծերին: Առաջնահերթություն է տրվել այն ծրագրերի իրականացմանը, որոնք ապահովում են յուրաքանչյուր երկրում կամ տարածաշրջանում առնվազն մեկ կլաստերի առաջացումը, որն անցել է երրորդ մղոնացույցը. վայրեր, որտեղ զգալի թվով մարդիկ աշխատում են միասին և իրենց ներդրումն են անում դինամիկ համայնքի կյանքում: Միաժամանակ գիտակցելով, որ այս քսանհինգ տարվա նպատակն է ինտենսիվ աճի ծրագիր հաստատել աշխարհի յուրաքանչյուր կլաստերում, հավատացյալները նաև ձեռնամուխ եղան Հավատի համար նոր կլաստերների բացմանը և ակտիվացրել են իրենց ջանքերը աճի ծրագիր ունեցող վայրերում: Մեծացել է պիոներ դառնալու հնարավորության մասին իրազեկվածությունն աշխարհի բոլոր մասերում. շատ նվիրված հոգիներ մտածում են, թե ինչպես կարող են արձագանքել այս հնարավորությանը, և շատ ուրիշներ արդեն զբաղեցրել են պիոներական պաշտոններ հիմնականում տեղական ճակատում, բայց ավելի հաճախ միջազգային մակարդակում: Սա մի քանի եղանակներից մեկն է, որով, ինչպես և մենք հույս ունեինք, ընկերներն ամենուր արտահայտում են փոխադարձ աջակցության ոգին: Համայնքները, որտեղ ուժ է կուտակվել, իրենց վրա պարտավորվածություն են հանձնառել աջակցել առաջընթացին, որը ձեռք է բերվում այլ կլաստերում, տարածաշրջանում, երկրում կամ նույնիսկ այլ մայրցամաքում և ստեղծվել են հնարամիտ միջոցներ հեռվից ոգևորելու և ուղղակիորեն փորձով կիսվելու համար: Մինչդեռ լայնորեն կիրառվում է բազային մոտեցումը, որը կայանում է կլաստերում սովորածի մասին տեղեկատվության հավաքագրման մեջ, որպեսզի դա հնարավոր լինի օգտագործել տեղական մակարդակում և այլ վայրերում կազմվող պլաններում։ Մենք ուրախությամբ նկատեցինք, որ հատուկ ուշադրություն է դարձվում սովորելուն, թե ինչպես բարելավել ինստիտուտի առաջարկած կրթության որակը: Երբ ինստիտուտի գործընթացը արմատավորվում է համայնքում, նրա ազդեցությունն ապշեցուցիչ է դառնում: Նայեք օրինակ այն ինտենսիվ գործունեության կենտրոններին, որոնց բնակիչները սկսեցին դիտարկել նախապատրաստման ինստիտուտը որպես հզոր գործիք, որը պատկանում է իրենց՝ գործիք, որի լիարժեք զարգացման գլխավոր պատասխանատվությունը ստանձնել են իրենք։ Լավ իմանալով, որ Հավատի դարպասները միշտ լայնորեն բաց են՝ հավատացյալները սովորում են քաջալերել նրանց, ովքեր պատրաստ են ներս մտնել: Քայլել նման հոգիների կողքին և օգնել նրանց անցնել այդ շեմը արտոնություն և առանձնահատուկ ուրախություն է. յուրաքանչյուր մշակութային համատեքստում շատ բան կա սովորելու ճանաչման և պատկանելության այդ առանձնահատուկ պահի դինամիկայի մասին: Եվ սա դեռ ամենը չէ։ Այն դեպքում, երբ բազմաթիվ կլաստերներում սոցիալական վերափոխմանը նպաստող ջանքերը գտնվում են ամենավաղ փուլում, Ազգային Հոգևոր Ժողովները, որոնք ինչպես միշտ հմտորեն աջակցվում են Խորհրդատուների կողմից, ակտիվորեն ձգտում են սովորել ավելին այն մասին, թե ինչպես են այդ ջանքերը բխում համայնքաշինության գործընթացից: Սոցիալական և նյութական բարեկեցության թեման քննարկվում է ընտանիքների խմբերում և համայնքներում, միաժամանակ ընկերներն ուղիներ են գտնում մասնակցելու բովանդակալից դիսկուրսներում, որոնք ծավալվում են իրենց անմիջական շրջապատում:
Մեր նկարագրածի կենտրոնակետում փայլում են երիտասարդների գործերը։ Լինելով ոչ թե ազդեցության պասիվ կրողներ, անկախ նրանից այդ ազդեցությունը բարենպաստ է, թե ոչ, երիտասարդներն ապացուցեցին, որ Նախագծի համարձակ և խորաթափանց ջատագովներ են: Որտեղ համայնքը տեսել է նրանց այս լույսի ներքո և ստեղծել է պայմաններ իրենց առաջընթացի համար, երիտասարդներն ավելի քան արդարացրել են իրենց նկատմամբ ցուցաբերած վստահությունը։ Նրանք Հավատ են ուսուցանում իրենց ընկերներին և ծառայությունը դարձնում են ավելի բովանդակալից ընկերության հիմքը: Հաճախ նման ծառայությունը ստանում է իրենցից կրտսերներին կրթության առաջարկման ձև՝ առաջարկելով նրանց ոչ միայն բարոյական և հոգևոր կրթություն, այլ հաճախ նաև դպրոցական պարապմունքներում: Ինստիտուտի գործընթացն ամրապնդելու սուրբ պատասխանատվությամբ շնորհված բահայի երիտասարդները կյանքի են կոչում մեր նվիրական հույսերը:
Այս բոլոր ջանքերը գործադրվում են խորապես անկայուն դարում: Լայնորեն ընդունված է, որ հասարակության ժամանակակից կառույցները վատ են հարմարեցված մարդկության կարիքները հոգալու համար՝ իր ներկայիս տառապանքների մեջ: Շատ բաներ, որոնք լայնորեն համարվում էին անփոփոխ և անսասան, հարցականի տակ են դրվում, և արդյունքում առաջացող խմորումները համախմբող տեսլական ունենալու ձգտում են առաջացնում։ Միասնության, հավասարության և արդարության համար բարձրացված ձայների առատությունը ցույց է տալիս, թե ինչքան շատ մարդիկ են կիսում այդ ձգտումներն իրենց հասարակությունների նկատմամբ: Անշուշտ, Օրհնյալ Գեղեցկության հետևորդը զարմացած չէ, որ սրտերը ձգտում են հոգևոր իդեալներին, որոնք Նա առաջադրել է: Այնուհանդերձ, մենք ապշեցուցիչ ենք համարում, որ այն տարում, երբ մարդկության հավաքական առաջընթացի հեռանկարներն առավել անհույս էին թվում, քան երբևէ, Հավատի լույսը շողում էր ապշեցուցիչ պայծառությամբ ավելի քան տասը հազար կոնֆերանսներում, որոնց մասնակցել է մոտ մեկուկես միլիոն մարդ և որտեղ կենտրոնացած էին այդ նույն իդեալների առաջմղման միջոցները: Բահաուլլայի տեսլականը և մարդկությանը Նրա հորդորը միասնաբար աշխատել հանուն աշխարհի բարելավման այն կենտրոնն էր, որի շուրջ հավաքվել էին հասարակության տարբեր տարրեր, և դա զարմանալի չէ, քանի որ ինչպես բացատրել է Աբդուլ-Բահան. «աշխարհում յուրաքանչյուր համայնք այս աստվածային սկզբունքներում գտնում է իր բարձրագույն ձգտումների մարմնացումը»։ Մարդկության որոշ բարի կամեցողներ կարող են առաջին հերթին ձգվել դեպի Բահայի համայնք որպես ապաստան, պատսպարան բևեռացված և անդամալույծ աշխարհից: Այնուամենայնիվ, ապաստանից բացի նրանք գտնում են հարազատ հոգիների, որոնք միասին աշխատում են աշխարհը նորովի կառուցելու համար:
Շատ բան կարելի էր գրել կոնֆերանսների աշխարհագրական տարածվածության, արտասովոր խթանի մասին, որը նրանք հաղորդեցին նոր Նախագծին, կամ ուրախության ու խանդավառության անկեղծ արտահայտությունների, որոնք դրանք արթնացրին ներկաների մեջ: Բայց այս մի քանի տողում մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նրա վրա, թե ինչ էին դրանք խորհրդանշում Գործի զարգացման մեջ: Նրանք Բահայի համայնքի արտացոլումն են, որը տեսնում է ոչ թե տարբերություն, այլ հարազատություն: Այս աշխարհայացքն օգնեց բնականորեն ուսումնասիրել Իննամյա Պլանը հանդիպումներին, որտեղ հրավիրում էին բոլորին: Ընկերները քննարկում էին Նախագծի հետևանքներն իրենց հասարակության համար ոչ միայն անհատների և ընտանիքների, այլև տեղական առաջնորդների և իշխանության ներկայացուցիչների ընկերակցությամբ: Այսքան մարդկանց մեկ վայրում համախմբելը պայմաններ ստեղծեց ամբողջ աշխարհում ծավալվող փոխակերպիչ զրույցի համար հոգևոր և սոցիալական առաջընթացի մասին: Այն հատուկ ներդրումը, որը նման հանդիպումները՝ բաց, ոգևորող և նպատակասլաց, կարող են անել կլաստերում համայնքի զարգացման ընդլայնվող մոդելում, արժեքավոր դաս են բահայի ինստիտուտների համար, որը պետք է նկատի ունենալ ապագայում:
Եվ ահա հավատարիմների ընկերությունը թարմ հայացքով և խորը տեսլականով, թե ինչի են նրանք ձգտում հասնել, մուտք է գործում Նախագծի երկրորդ տարի: Որքան է տարբերվում գործողությունը, եթե այն դիտարկենք հասարակություն արարող ուժի լույսի ներքո, որը նրանք ազատ են արձակում: Այս ընդլայնվող հեռանկարը թույլ է տալիս կայուն գործունեության տեսակը դիտարկել որպես ավելին, քան ծառայության մեկուսի գործողություն կամ պարզապես տվյալ: Վայրից վայր ձեռնարկվող նախաձեռնությունները ցույց են տալիս, որ բնակչությունը սովորում է, թե ինչպես ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն զարգացման սեփական ճանապարհի սահմանման համար: Արդյունքում առաջացած հոգևոր և սոցիալական վերափոխումը մարդկանց կյանքում տարբեր կերպ է դրսևորվում է: Նախագծերի նախորդ շարքում առավել վառ դա երևում էր հոգևոր կրթության և կոլեկտիվ պաշտամունքի խթանման մեջ: Նախագծերի այս նոր շարքում պետք է ուշադրություն դարձնել այլ գործընթացներին, որոնք ուղղված են համայնքի կյանքը բարելավելուն, օրինակ՝ լավացնելով հանրային առողջությունը, պաշտպանելով շրջակա միջավայրը կամ ավելի արդյունավետ օգտագործելով արվեստի ուժը։ Համայնքի բարեկեցության այս բոլոր լրացուցիչ կողմերի զարգացման համար անկասկած պահանջվում է համակարգված փորձի կուտակման մեջ ներգրավվելու կարողություն, կարողություն, որը հիմնված է ուսմունքներից բխող փայլատակումների և գիտական հետազոտությունների արդյունքում առաջացած մարդկային գիտելիքների կուտակված պաշարի վրա: Այս կարողության աճի շնորհիվ շատ բանի կհասնենք առաջիկա տասնամյակների ընթացքում:
Հասարակություն կերտող այս ընդլայնված տեսլականն ունի հեռուն գնացող հետևանքներ: Յուրաքանչյուր համայնք գնում է իր իրացման ճանապարհով։ Սակայն մի վայրում առաջընթացը հաճախ ընդհանուր գծեր ունի մեկ այլ վայրի առաջընթացի հետ: Գծերից մեկն այն է, որ մեր կարողությունների աճի և տեղական կամ ազգային համայնքի ուժերի բազմապատկմանը զուգահեռ, ժամանակի ընթացքում ի վերջո կիրականացվեն ՄաշրիքուլԱզքարի համար պահանջվող նախապայմանները, որոնք նկարագրված են Ռիզվան 2012-ի մեր ուղերձում: Ինչպես մենք նշել ենք ձեզ ուղղված մեր նախորդ Ռիզվանի ուղերձում, մենք պարբերաբար կբացահայտենք այն վայրերը, որտեղ պետք է կառուցվի Բահայի տաճար: Այս պահին ուրախ ենք կոչ անել տեղական Պաշտամունքի տների հիմնում Կանչանպուրում՝ Նեպալ և Մվինիլունգայում՝ Զամբիա: Բացի դրանից, մենք կոչ ենք անում ազգային Պաշտամունքի տուն հիմնել Կանադայում՝ Տորոնտոյում վաղուց հաստատված Ազգային Հազիրատուլ-Քուդսիի մոտակայքում: Այս և այլ նախագծերը, որոնք կնախաձենռվեն ապագայում, կօգտվեն Տաճարների հիմնադրամից, որին բոլոր երկրների ընկերներն աջակցում են:
Առատ են այն օրհնությունները, որոնք բարերար Տերն ընտրել է Իր սիրեցյալներին շնորհելու համար: Բարձր է կոչումը, փառահեղ է հեռանկարը: Հրատապ են ժամանակի հրամայականները, որոնցում մեզ կոչ են արել ծառայել։ Հետևաբար բուռն են այն աղոթքները, որոնք ձեր անունից և ձեր անխոնջ ջանքերի համար մենք բարձրացնում ենք Բահաուլլայի շեմին:
Իննամյա նախագծի առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի և մենք ցանկանում ենք պատմել նրա առաջընթացի մասին` այն մասին, թե ինչպես վեհանձն ջանքերի հոյակապ օրինակների միջոցով Հավատի առաջարկած տեսլականը հավատով է լցնում ավելի ու ավելի շատ մարդկանց սրտեր:
Աճի գործընթացը շարունակում է առաջ շարժվել։ Ամենատարբեր վայրերում, որտեղ նախկինում էական առաջընթաց չէր նկատվում, զարմանալի բեկումներ են տեղի ունեցել, զուգահեռ նրան, որ Հավատի սերմը նոր ծիլեր էր տալիս և ծնվում էր միաժամանակ բազմաթիվ հոգիների հետ աշխատելու ունակություն: Հաճախ նման առաջխաղացումները հնարավոր էին դառնում նվիրյալ պիոներների շնորհիվ, որոնց տպավորիչ քանակը, իրենց Տիրոջ հանդեպ սիրուց վառված սրտերով, շտապեց ծառայության դաշտ իրենց հայրենիքում և արտերկրում: Այն կլաստերներում, որտեղ աճի ծրագիրն արդեն սկսվել է, ուշադրությունը դարձյալ տրվում էր կրեատիվությամբ և հնարամտությամբ, այն ճանաչված ռազմավարությունների և գործողությունների գծերի կիրառմանը, որոնք ընկերների համար հնարավոր կդարձնեն երկրորդ և երրորդ մղոնացույցերն անցնելը: Իսկ այն կլաստերներում, որոնք արդեն ապացուցել են իրենց ուժը, գնալով ավելի ակնհայտ են դառնում Հավատի` հասարակություն կառուցող ուժի նշույլները, զուգահեռ նրան, որ ավելի ու ավելի մեծ թվով ակտիվացած հոգիներ են ընդունում բահայի կյանքի դինամիկ և փոխակերպող մոդելը:
Այդ ընթացքում ներքին մակարդակում հասարակության կյանքում ներգրավվածության ոլորտում նշանակալից զարգացումներ եղան։ Ամենաարագ տեմպերով աճեցին սոցիալական գործողությունների համայնքային նախաձեռնությունները, որոնք կենտրոնացած էին կրթության վրա, սակայն այլ նախաձեռնություններ նույնպես առաջընթաց գրանցեցին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, առողջապահությունը, շրջակա միջավայրը, կանանց ուժերի բացահայտումը և արվեստը: Նման առաջխաղացումներն առավել նկատելի են ամենաուժեղ կլաստերներում, որտեղ շատ գյուղեր կամ հարևանություններ՝ անգամ մեկ փողոց կամ բարձր խտությամբ շենք, դառնում են տուն բնակչության համար, որը վերելք է ապրում, հավատի սկզբունքները` շոշափելի իրականության մեջ մարմնավորելու շնորհիվ: Առանձին վայրերում, տեղական մակարդակում քաղաքացիական առաջնորդները և երեխաների կրթության կամ սոցիալական զարգացման համար պատասխանատու անձինք ոչ թե պարզապես դիմում են բահայիներին հեռանկարների մասին իմանալու համար, բայց ձգտում են համագործակցել գործնական լուծումներ գտնելու համար: Բացի այդ, մենք ուրախ ենք տեսնել, որ ազգային ու միջազգային մակարդակներում
1
բահայի մոտեցումը որոշ կարևոր դիսկուրսներին գնալով ավելի շատ ուշադրություն է գրավում և առաջացնում են հիացմունք:
Իննամյա նախագիծը հենվում է լայն, գլոբալ սովորելու գործընթացի վրա, որը հավասարապես արդյունավետ է և՛ Բոլիվիայի բարձրադիր վայրերում, և՛ Սիդնեյի արվարձաններում: Ուսուցման այս գործընթացը հանգեցրեց ռազմավարությունների և գործողությունների առաջացմանը, որն ադապտացվում է ցանկացած միջավայրում: Այն համակարգված է, այն օրգանական է, այն համընդգրկող է: Այն ստեղծում է կապեր, որոնք վերաճում են ընտանիքների, հարևանների, երիտասարդների և բոլոր նրանց միջև դինամիկ հարաբերությունների, ովքեր պատրաստ են դառնալ այս փառահեղ ձեռնարկման գլխավոր հերոսը: Այն կառուցում է համայնքներ, որոնք լի են ներուժով: Այն հնարավոր է դարձնում բարձր ձգտումների իրականացումը, որոնք կիսում են մարդիկ, ովքեր նախկինում մեկուսացած էին իրարից աշխարհագրության, լեզվի, մշակույթի կամ հանգամանքների պատճառով, բայց որոնք այժմ լսում և արձագանքում են Բահաուլլայի համընդհանուր կոչին՝ «անդադար ձգտել բարելավել միմյանց կյանքը»: Եվ այն ամբողջովին ապավինում է Աստծո Խոսքի քաջալերող զորությանը` այս «միավորող ուժին», «մարդկային աշխարհը կապող ու կարգավորող հոգիների շարժիչին» և այն ոգեշնչող կայուն գործողություններին:
Որքան վառ լույս են ճառագում ձեր նվիրյալ ջանքերը փոթորկալից երկնքի խավարի դեմ: Նույնիսկ երբ աշխարհում փոթորիկ է, երկրներում, տարածաշրջաններում և կլաստերներում կառուցվում են ապաստաններ, որոնք կացարան կծառայեն մարդկության համար։ Բայց դեռ շատ բան կա անելու: Յուրաքանչյուր ազգային համայնք իր ակնկալիքները հենում է առաջընթացի վրա, որը պետք է ձեռք բերվի Նախագծի այս սկզբնական փուլում: Ժամանակը գնում է։ Սիրելի ընկերնե՛ր, աստվածային ուսմունքի տարածողնե՛ր և Օրհնյալ Գեղեցկության ջատագովնե՛ր ձեր ջանքերն այժմ են անհրաժեշտ: Այս անցողիկ ամիսների ընթացքում կատարված յուրաքանչյուր առաջխաղացում մինչև հաջորդ Ռիզվան, ավելի լավ կպատրաստի Մեծագույն Անվան համայնքին այն ամենի համար, ինչ նա պետք է իրականացնի Նախագծի երկրորդ փուլում: Թող ձեզ հաջողություն շնորհվի: Դրա համար ենք մենք դիմում ամենակալ Տիրոջը, դրա համար ենք մենք աղերսում Նրա անփոփոխ աջակցությունը. դրա համար ենք մենք աղաչում Նրան ուղարկել Իր ամենամոտ հրեշտակներին՝ օգնելու ձեզանից յուրաքանչյուրին: