Selections from the Writings of 'Abdu'l-Bahá

Armenian · 'Abdu'l-Bahá

Ziyarat-Namih (Tablet of Visitation) AB03082

Add range:

Աբդուլ-Բահայի կողմից բացահայտված այս աղոթքն արտասանվում է Նրա Տաճարում: Այն կարելի է կարդալ նաև ինչպես անձնական աղոթք:

Աբդուլ-Բահան ասում է. «Ով արտասանում է այս աղոթքը հնազանդությամբ ու ջանասիրությամբ, նա այս Ծառայի սրտին ուրախություն ու հաճույք է պատճառում. դա նման կլիներ այն բանին, եթե նա հանդիպեր Նրա հետ դեմ առ դեմ»: Նա է Ամենազորը: Ո՜վ Աստված, իմ Աստված: Հնազանդությամբ, արցունքներով ու աղոթքներով ես կարկառում եմ ձեռքերս և դեմքս ծածկում եմ Քո Շեմի հողով, որ բարձրանում է իմաստունների գիտելիքի վրա և բոլոր նրանց գովասանքի, ովքեր Քեզ փառաբանում են: Ուրեմն, ողորմածաբար նայիր Քո ծառային Քո դարպասների առջև հնազանդ ու խոնարհ Քո գթասրտության աչքի հայացքով և ընկղմիր նրան Քո հավերժ վերին օգնության Օվկիանոսը: Տե՜ր: Այս հնազանդ ու ողորմելի Քո ծառան հիացած Քեզանով ու Քեզ աղերսող, Քո աջի գերին կրակոտ կերպով Քեզ աղոթքներ բարձրացնող, Քեզ հավատացող, Քո դեմքի առջև արցունքոտ, գոչում է Քեզ հետևյալ բառերով. Ո՜վ Տեր, Աստված իմ: Ուղարկիր ինձ Քո վերին օգնությունը, որպեսզի ես ծառայեմ Քո սիրեցյալներին, ուժ տուր ինձ Քեզ ծառայելու, լուսավորիր իմ ճակատը պաշտամունքի լույսով սրբության Քո արքունիքում ու աղոթքի լույսով ուղղված դեպի Քո մեծության արքայությունը: Օգնիր ինձ դեն նետել ամեն տեսակի շահամոլություն Քո դարպասների երկնային մուտքի մոտ և ազատվել ամեն աշխարհիկից Քո սրբազան սահմաններում: Տե՜ր: Թող ես խմեմ անշահախնդրության գավաթից. դրա հագուստներն ինձ հագցրու և դրա օվկիանոսն ինձ ընկղմիր: Դարձրու ինձ Քո սիրեցյալների արահետի հողի նման և թույլ տուր ինձ հոգիս զոհաբերել հողին ազնվացած Քո ընտրյալների ոտքերով Քո ճանապարհին, ո՜վ Երկնային Փառքի Տեր: Այս աղոթքով Քո ծառան Քեզ է դիմում արշալույսին ու գիշերով: Կատարիր նրա սրտագին ցանկությունը, ո՜վ Տեր: Լուսավորիր նրա սիրտը, ուրախացրու նրա հոգին, վառիր նրա լույսը, որպեսզի նա կարողանա ծառայել Քո Գործին և Քո ծառաներին: Դու Ընծայող ես, Գթասիրտ, Ամենառատաձեռն, Բարեբեր, Ողորմած, Կարեկից: