Selections from the Writings of the Báb

Armenian · Báb

BB00554 BB00554

Add range:
Գովք Քեզ, ո՜վ Տեր իմ Ամենասիրելի: Օգնիր ինձ լինել տոկուն Քո Գործում և ընծայիր ինձ լինել նրանց միջև, ով չի խախտել Քո Կտակը և չի պաշտել իր աննպատակ երազանքների աստվածներին: Թույլ տուր ինձ Քո ներկայությամբ պատշաճ տեղ զբաղեցնել, շնորհիր ինձ Քո ողորմածության նշանով և թույլ տուր ինձ միանալ Քո այն ծառաներին, ովքեր վախ չգիտեն և տխրության չեն մատնվի: Ինձ մի տրամադրիր ինքս ինձ, ո՜վ իմ Տեր, և մի զրկիր ինձ Նրան ճանաչելուց, Ով հենց Քո Հայտնումն է և մի դասիր ինձ նրանց շարքին, ովքեր շրջվել են Քո սուրբ ներկայությունից: Դասիր ինձ նրանց շարքին, ո՜վ իմ Աստված, ովքեր արժանացան Քո Գեղեցկությունը դիտելու պատվին և ով այնպիսի երանություն կրեց, որ չէր տա ոչ մի նման պահ հանուն երկնքի ու երկրի արքայություններին տիրանալու կամ հանուն ամբողջ ստեղծված աշխարհը տիրելու: Գթա ինձ, ո՜վ Տեր, այս օրերում, երբ Քո երկրի ժողովուրդներն ամբողջովին շեղվել են ճանապարհից, օժտիր ինձ, ո՜վ իմ Աստված, այն բանով, ինչը Քո գիտակցությամբ բարին է ու ինչը չարը: Դու, հիրավի, Ամենազոր ես, Ողորմած, Առատաձեռն, Ամենաներող: Արժանացրու ինձ, ո՜վ իմ Աստված, չհայտնվել նրանց մեջ, ում ականջները խուլ են, աչքերը կույր, լեզուները համր, իսկ սրտերն անդյուրընկալ: Ազատիր ինձ, ո՜վ Տեր, տգիտության ու եսասիրական ցանկությունների կրակից, թույլ տուր ինձ Քո անսահման ողորմածության կացարան մուտք ձեռք բերել և ի վերուստ առաքիր ինձ այն, ինչ Դու սահմանել ես Քո ընտրյալների համար: Քո կամքն է կատարել այն, ինչ կցանկանաս: Հիրավի, Դու Օգնական ես Վտանգի մեջ, Ինքնագո:

BB00556 BB00556

Add range:
Հիրավի ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Աստված, Քո աղքատը, Քո խնդրողը, Քո չնչին արարումը: Ես եկա դեպի Քո դարպասները Քո ապաստանը փնտրելու: Ես ոչնչում հանգիստ չեմ գտնի, բացի Քո հանդեպ սիրուց, այլ ինքնամոռացում բացի Քեզ հնազանդ լինելուց, այլ ուրախություն բացի Քեզ մերձենալուց, այլ խաղաղեցում բացի Քեզ հետ վերամիավորվելուց, չնայած ես գիտեմ, որ ամբողջ ստեղծվածը հեռացված է Քո վեհ Էությունից և ամբողջ ստեղծվածը զրկված է Քո նվիրական Էություն մուտք գործելուց: Երբ ես փորձում եմ մոտենալ Քեզ, իմ մեջ զգում եմ միայն Քո վերին օգնության նշանները և իմ մեջ նկատում եմ միայն Քո քնքուշ խնամքի հայտնությունները: Կարող է արդյո՞ք նա, ով միայն Քո արարումն է, փնտրել Քեզ հետ վերամիավորում և ձեռք բերել Քո ներկայությունը, եթե ոչ մի գոյ երբեք չի կարող կապված լինել Քեզ հետ և ոչ ոք չի կարող Քեզ հասկանալ: Հնարավո՞ր է, որ խոնարհ ծառան ճանաչի Քեզ ու Քեզ գովաբանի, չնայած Դու նրա համար պատրաստել ես Քո տիրապետության հայտնությունները և Քո իշխանության հրաշալի վկայությունները: Ուրեմն, ամբողջ ստեղծվածը հաստատում է, որ իր համար փակված է Քո ներկայության սրբավայրը, քանզի սահմանափակ է ներքին էությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է այն, որ Քո ձգողականության ուժը հավիտյանս հավիտենից բնորոշ է Քո աջերի արարումներին, չնայած այն ամենն, ինչ արժանի է Քո նախախնամության սուրբ արքունիքին, առավել բարձր է ամբողջ արարվածի բոլոր սխրագործություններից: Սրանից հետևում են, ո՜վ իմ Աստված, Քեզ գովաբանելու իմ անզորությունը և Քեզ շնորհակալ լինելու իմ ծայրահեղ անընդունակությունն, իսկ առավել ևս լիովին գիտակցելու Քո Աստվածային միասնությունը կամ առաջադիմելու Քո փառքի, Քո սրբության և Քո գեղեցկության հստակ նշանների ճանաչման մեջ: Ոչ, երդվում եմ Քո զորավորությամբ ես չեմ ձգտում այլի, բացի Քեզանից և չեմ փնտրում ոչ ոքի, բացի Քեզանից:

BB00617 BB00617

Add range:
Աղերսում եմ Քո ներողամտությունը, ո՜վ իմ Աստված, և կոչում եմ թողությունը` Քո ծառաների Քեզ դիմելու ցանկությանը համապատասխան: Աղերսում եմ Քեզ մաքրել մեր մեղքերն, ինչպես դա վայել է Քո Տիրակալությանը և ներել ինձ, իմ ծնողներին ու նրանց, ովքեր Քո դատողությամբ մտան Քո սիրո ապարանքն, ինչպես վայել է Քո անսահման իշխանությանը և համապատասխանում է Քո երկնային ուժի փառքին: Ո՜վ իմ Աստված: Դու ոգևորեցիր իմ հոգին Քեզ աղերսներ հղել և եթե չլինեիր Դու, ես Քեզ կոչ չէի անի: Փառաբանված ու բարձրացված ես Դու. ես Քեզ գովք եմ կարկառում, քանզի Դու բացահայտվեցիր ինձ և աղերսում եմ ներել ինձ, քանզի ես չկարողացա կատարել Քեզ ճանաչելու պարտքս և հաջողություն չունեցա Քո սիրո ճանապարհին:

BB00621 BB00621

Add range:
Փառաբանված ես Դու ու գովերգված, ո՜վ Աստված: Մոտեցրու այն օրը, երբ մենք կհասնենք Քո սուրբ ներկայությանը: Քաջալերիր մեր սրտերը Քո սիրո ու բարեհաճության ուժով և ընծայիր մեզ տոկունություն, որպեսզի մենք հաճույքով ենթարկվենք Քո Կամքին ու Քո Մտադրությանը: Հիրավի, Քո գիտելիքն ընդգրկում է այն ամենն, ինչ ստեղծված է կամ կստեղծվի Քո կողմից, և Քո երկնային ուժը գերազանցում է այն ամենն, ինչ Դու կյանքի ես կոչել կամ կկոչես: Երկրպագելու ոչ ոք չկա, բացի Քեզանից, ցանկանալու ոչինչ չկա, բացի Քեզանից, պաշտելու ոչ ոք չկա, բացի Քեզանից և սիրելու ոչինչ չկա, բացի Քո բարեհաճությունից: Հիրավի, Դու գերագույն Տիրակալ ես, Բարձրագույն Ճշմարտություն, Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո:

BB00623 BB00623

Add range:
Ո՜վ է ազատում դժվարություններից, բացի Աստծուց: Ասա. Փառապանծ եղիր Աստված: Նա է Աստված: Բոլորը Նրա ծառաներն են ու բոլորը հետևում են Նրա կամքին:

BB00630 BB00630

Add range:
Ո՜վ Տեր: Դու ամեն տառապանքից Ազատողն ես և ամեն տեսակի վշտերից Հեռացնողը: Դու Նա ես, Ով հեռացնում է ամեն տեսակի տխրություն և ազատում ամեն տեսակի ստրկությունից, Դու ամեն հոգու Քավիչն ես: Ո՜վ Տեր, ընծայիր ինձ ազատում Քո գթասրտությամբ և դասիր ինձ Քո ծառաներից նրանց շարքերը, ովքեր փրկություն են ձեռք բերել:

BB00634 BB00634

Add range:
Գովք Քեզ, ո՜վ Տեր: Ներիր մեզ մեր մեղքերը, գթա մեզ և օգնիր մեզ վերադառնալ Քո մոտ: Մեզ թույլ մի տուր հույս դնել ուրիշների վրա, բացի Քեզանից և մեզ Քո առատություններից բաժին տուր, որ սիրալիր է Քեզ և ցանկալի է Քեզ և հաճելի է Քեզ: Բարձրացրու նրանց դիրքը, ով իրականորեն է հավատում ու ներիր նրանց` հայտնելով Քո ողորմած համաներունը: Հիրավի, Դու օգնական ես Վտանգի մեջ, Ինքնագո: